Գլխավոր տեղեկություն
Համար
N 733-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (26.12.2019-29.08.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.03/33(836) Հոդ.773
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2011 թվականի N 733-Ն

 

ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 919-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) նոտարի կողմից կատարվող յուրաքանչյուր նոտարական գործողության համար վճարը ներառում է տվյալ նոտարական գործողության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ուսումնասիրումը, պարզաբանումը, այդ թվում՝ օրինակելի ձևերով փաստաթղթերի պատրաստումը և տրամադրումը՝ բացառությամբ սույն որոշմամբ հաստատված սակագների 17-րդուղղ կետով նախատեսված նոտարական գործողությունների դեպքում իրավական փաստաթղթերի պատրաստման և տրամադրման.

2) սույն որոշմամբ հաստատված սակագների 17-րդուղղ կետով նախատեսված նոտարական գործողությունների դեպքում նոտարի կողմից իրավական փաստաթղթերի պատրաստման և տրամադրման համար կարող է լրացուցիչ գանձվել սույն որոշմամբ հաստատված սակագների 37-րդուղղ կետով նախատեսված վճարը.

3) նոտարի կողմից իր գրասենյակից դուրս նոտարական գործողություններ կատարելու դեպքում կարող է գանձվել լրացուցիչ վճար` ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով.

4) նոտարի կողմից վավերացված նոտարական փաստաթղթերում թույլ տրված գրավրիպակների, թվաբանական սխալների ուղղումը և արդյունքում նոր նոտարական փաստաթղթերի տրամադրումը համապատասխան նոտարի կողմից կատարվում է անվճար.

5) նոտարի կողմից վավերացված փաստաթղթի նոտարական վավերացմամբ յուրաքանչյուր կրկնօրինակի տրամադրման համար վճարվում է հիմնական փաստաթղթի համար ծառայության վճարի մեկ քառորդը.

6) նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները պետք է փակցված լինեն նոտարական գրասենյակում՝ նոտարական ծառայություններից օգտվողների համար տեսանելի տեղում.

7) սույն որոշման հավելվածի 19-րդ, 20-րդ, 20.1-ին, 26-րդ, 26.2-րդ, 37-րդ և 39-րդ կետերով նախատեսված՝ նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները հաշվարկվում են համապատասխան կետերով նախատեսված սակագների նվազագույն չափերով՝ անկախ նոտարական տվյալ գործողության կամ ծառայության բարդության կամ աշխատատարության՝

ա. սոցիալապես անապահով ընտանիքների (անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների) անդամների համար,

բ. 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց համար,

գ. կենսաթոշակառուների համար,

դ. Հայրենական մեծ պատերազմի և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցների համար:

(2-րդ կետը լրաց. 26.01.17 N 55-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 25-ի «Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները հաստատելու մասին» N 919-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 2
Երևան

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

 մայիսի 26-ի N 733-Ն որոշման

 

ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ

 

Նոտարական գործողության տեսակը Նվազագույն աշխատավարձի
նկատմամբ գործակիցը
(բացառությամբ դեպոզիտ
գումարի նկատմամբ
հաշվարկվող տոկոսի)
 
1. Անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի օտարման (փոխանակման, առուվաճառքի, հանձնման և
այլն) պայմանագրերը վավերացնելու համար`
   
1) գյուղատնտեսական նշանակության հողամասերի դեպքում 0.5
2) այլ անշարժ գույքի դեպքում 10-15
3) ավտոտնակի դեպքում 6-8

4) անշարժ գույքի նվիրատվություն կամ նվիրաբերություն (բացառությամբ գյուղատնտեսական
նշանակության հողամասերի)`

   
ա. առաջին հերթի ժառանգների համար 5-7
բ. երկրորդ հերթի ժառանգների համար 7-9
գ. այլ անձանց համար 10-15
դ. աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար

 

1

   

5) գյուղատնտեսական նշանակության հողամասերի նվիրատվություն կամ նվիրաբերություն

0.5
 
2. Շարժական գույքի օտարման (փոխանակման, առուվաճառքի, հանձնման և այլն)
պայմանագրերը վավերացնելու համար`
   
1) ավտոտրանսպորտային միջոցների համար 5-8
2) այլ շարժական գույքի համար 2-5
   
3. Ռենտայի պայմանագրերը վավերացնելու համար 5-7
 

4. Անշարժ գույքի միավորման պայմանագրերը վավերացնելու համար՝

   
1) գյուղատնտեսական նշանակության հողերի դեպքում 0.5-1
2) այլ անշարժ գույքի դեպքում 10-12
 
5. Անշարժ գույքի բաժանման պայմանագրերը վավերացնելու համար`
1) գյուղատնտեսական նշանակության հողերի դեպքում 0.5-1
2) այլ անշարժ գույքի դեպքում 10-12
 

6. Անշարժ գույքի օգտագործման (վարձակալության, անհատույց
օգտագործման և այլն) պայմանագրերը վավերացնելու համար`

   
1) գյուղատնտեսական նշանակության հողամասերի դեպքում 0.5-1
2) բնակելի տարածության դեպքում՝
ա. եթե կողմերից մեկը ֆիզիկական անձ է 5-8
բ. եթե երկու կողմերն իրավաբանական անձինք են 8-10
 
3) ոչ բնակելի նշանակության շենքի կամ շինության դեպքում՝
ա. եթե կողմերից մեկը ֆիզիկական անձ է 10-12
բ. եթե երկու կողմերն իրավաբանական անձինք են 12-15
   

7. Շարժական գույքի օգտագործման (վարձակալության, անհատույց

օգտագործման և այլն) պայմանագրերը վավերացնելու համար

4-6
   

8. Ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրերը

վավերացնելու համար

8-10
 
9. Գրավի պայմանագրերը վավերացնելու համար՝
   
1) գյուղատնտեսական նշանակության հողամասերի դեպքում 0.5-1
2) շարժական գույքի գրավիուղղ դեպքում 6-9
3) անշարժ գույքի հիփոթեքի դեպքում 10-12
4) իրավունքների գրավի դեպքում 4-6
5) կոշտ գրավի դեպքում 8-10
6) շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավի դեպքում 6-8
7) գրավի այլ տեսակների դեպքում 3-5
   
10. Երաշխավորության պայմանագրերը վավերացնելու համար 5
   
11. Փոխառության պայմանագրերը վավերացնելու համար 4-6
   

12. Կառուցապատման իրավունքի պայմանագրերը վավերացնելու

 համար

8-10
 

13. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրերը

 վավերացնելու համար`

   
1) շարժական գույք 4-6
2) անշարժ գույք 10-12
   
14. Նախնական պայմանագրերը վավերացնելու համար 7-9
   

15. Պայմանագրում փոփոխություն և լրացումներ կատարելու, 

պայմանագիրը լուծելու մասին համաձայնագրերը, պայմանագրերը

վավերացնելու համար

2-8
   

16. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից

օգտվելու իրավունք ունեցող անձանց և փոխնակ մոր կամ  հայտնի

դոնորի միջև պայմանագրերը վավերացնելու համար

20-22
   
17. Խառը պայմանագրերի վավերացման համար 10-15
   
18. Այլ գործարքների վավերացման համար 6-10
 
19. Ժառանգության իրավունքի վկայագիր տալու համար`
 
1) առաջին հերթի ժառանգների համար`
ա. ժառանգական զանգվածում 1-2 միավոր գույքի դեպքում 3-5
բ. ժառանգական զանգվածում 3-7 միավոր գույքի դեպքում 5-8
գ. ժառանգական զանգվածում 8-ից ավելի միավոր գույքի դեպքում 8-15
 
2) երկրորդ հերթի ժառանգների համար`
ա. ժառանգական զանգվածում 1-3 միավոր գույքի դեպքում 5-8
բ. ժառանգական զանգվածում 3-7 միավոր գույքի դեպքում 8-10
գ. ժառանգական զանգվածում 8-ից ավելի միավոր գույքի դեպքում 10-15
   
3) այլ անձանց համար 10-15
   
19.1. Բոլոր ժառանգների համաձայնությամբ նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագրերը չեղյալ համարելու համար

5-10

19.2. Կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագրեր տալու համար

1-5

 
20. Լիազորագրեր վավերացնելու համար`
   

1) անշարժ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման

իրավունքի լիազորագրեր

1-5

2) շարժական գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման

(բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցների տնօրինման)

իրավունքի լիազորագրեր

0.5-1.5

3) ավտոտրանսպորտային միջոցների տիրապետման, օգտագործման,

 տնօրինման իրավունքի լիազորագրեր

2-3

4) գույքային իրավունքների կառավարման լիազորագրեր

1-3
5) այլ լիազորագրեր 0.5-2
   

20.1. Լիազորագրից հրաժարվելու կամ լիազորագիրը դադարեցնելու մասին դիմում վավերացնելու համար

0.5-1

   

21. Ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների

 իրականացման համար

10-30
   

22. Փաստաթղթերի թարգմանության յուրաքանչյուր էջի իսկությունը

վավերացնելու համար

2-8
 

23. Փաստաթղթերի պատճենները և դրանցից քաղվածքները

վավերացնելու համար՝

   
1) մեկ էջի համար և, 1
2) մեկից ավելի յուրաքանչյուր լրացուցիչ էջի համար՝
ա. նոտարական գրասենյակում պատճենահանվելու դեպքում 0.1
բ. այլ դեպքերում 0.5
   

24. Փաստաթղթերի վրա յուրաքանչյուր ստորագրության իսկությունը
վավերացնելու համար

0.5-1
   

24.1. Իր կողմից վստահված թարգմանչի ստորագրության իսկությունը վավերացնելու համար

0.5

 
24.2. Քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում տեղում ստորագրությունների հավաքմանը միանալու վերաբերյալ հայտարարության վրա եղած ստորագրության իսկությունը վավերացնելու համար 0.1
   

25. Թարգմանչի ստորագրությամբ յուրաքանչյուր փաստաթղթի իսկության
վավերացման համար

0.5
   
26. Կտակի վավերացման համար 2-5
   
26.1. Կտակը վերացնելու մասին դիմումի վավերացման համար  1
   

26.2. Կտակը փոփոխելու կամ լրացնելու մասին դիմումի վավերացման համար

2-5

   

27. Ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության

իրավունքի վկայագիր տալու համար

2-5
   
28. Քաղաքացու ողջ լինելու փաստը հաստատելու համար

2

   

29. Քաղաքացու` որոշակի վայրում գտնվելու փաստը հաստատելու համար

2

   

30. Լուսանկարում պատկերված անձի և քաղաքացու

նույնությունը հաստատելու համար

2
   

31. Փաստաթղթեր ներկայացնելու ժամանակը հաստատելու համար

1
   

32. Ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների դիմումները,

հայտարարությունները կամ այլ փաստաթղթեր այլ ֆիզիկական անձանց

կամ կազմակերպություններ փոխանցելու համար

3

   

33. Դրամական գումար կամ արժեթղթեր, թանկարժեք մետաղներ, քարեր

 դեպոզիտ ընդունելու, պահպանելու կամ հանձնելու, բացառությամբ 33.1-ին կետով նախատեսված դեպքի, և վկայագիր տալու համար

դեպոզիտ գումարի
0.5-1 տոկոսը 
   
33.1. Պետական մարմինների և (կամ) պետական հիմնարկների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից դրամական գումար դեպոզիտ փոխանցելու և նոտարի կողմից այն ընդունելու համար` դեպոզիտ գումարի 0.5-1 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 2,000 ՀՀ դրամ
 

34. Փաստաթղթեր ի պահ ընդունելու համար (յուրաքանչյուր օրը)

0.3-0.5
 
35. Ապացույցների ապահովման համար՝
   

1) նոտարական վավերացմամբ փաստաթուղթ կազմելու համար և,

4
2) նոտարի աշխատանքի յուրաքանչուր ժամի համար

6

   

36. Կազմակերպության ընդհանուր ժողովի կամ կոլեգիալ այլ մարմնի նիստի
արձանագրությունը վավերացնելու համար

5-25
   

37. Անձանց առաջարկությունների
հիման վրա և նրանց պահանջով ոչ օրինակելի գործարքների, հաստատման
ոչ ենթակա ոչ օրինակելի փաստաթղթերի կամ իրավական այլ փաստաթղթերի պատրաստման և տրամադրման, ինչպես նաև գործարքների վավերացման կամ փաստաթղթերի պատրաստման հետ չկապված իրավական օգնության կամ խորհրդատվության տրամադրման կամ այլ ծառայությունների մատուցման համար` ծառայության մատուցման համար անհրաժեշտ յուրաքանչյուր
ժամի համար

5-10
   
38. Կատարողական մակագրության թերթ տալու համար

5-10

   

39. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը հաստատելու համար՝

1) անձանց ազգակցական հարաբերությունները հաստատելու համար

5-30

2) անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելու փաստը հաստատելու համար

5-30

3) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ամուսնալուծության և մահվան գրանցումը հաստատելու համար

5-30

4) ժառանգությունն ընդունելու և ժառանգության բացման վայրի փաստի հաստատման համար

5-30

5) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությունը հաստատելու համար

5-30

6) սեփականության իրավունքով գույքի տիրապետումը հաստատելու համար

5-30

7) իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստերը հաստատելու համար

5-30

 

(հավելվածը լրաց. 07.03.12 N 408-Ն, 26.02.15 N 170-Ն, լրաց., փոփ. 26.01.17 N 55-Ն, լրաց. 02.08.18 N 850-Ն, 19.12.19 N 1914-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան