Գլխավոր տեղեկություն
Համար
N 562-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (21.12.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.08.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.08.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 2004 թվականի N 562-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների հետ պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքում կոնցեսիոների կողմից իրականացվող ներդրումների, կիրառվող սակագների, ավիավառելիքի գնագոյացման, ինչպես նաև «Էրեբունի» և «Ստեփանավան» օդանավակայաններից քաղաքացիական չվերթների իրականացման առնչությամբ առաջացած մի շարք խնդիրների նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` պարբերաբար Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն հանձնաժողովի կատարած աշխատանքների ընթացքի մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

2004 թ. օգոստոսի 25

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2004 թվականի

օգոստոսի 25-ի N 562-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա․ Սիմոնյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

Տ. Ռևազյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Ա. Ավանեսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ա. Անտոնյան

- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ապահովման վարչության պետ

Գ. Բալայան

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Ե․ Պետրոսյան

- ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ

Ա. Կարախանյան

- Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

Հ. Հովակիմյան

- Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ)

(հավելվածը փոփ. 28.09.04 N 629-Ա, 29.11.05 N  937-Ա, 23.03.07 N 245-Ա, խմբ. 12.09.08 N 704-Ա, 13.06.11 N 537-Ա, փոփ. 15.05.13 N 344-Ա, 09.07.14 N 631-Ա, 31.03.16 N 238-Ա, 25.07.16 N 675-Ա, խմբ. 16.08.18 N 1082-Ա, 20.12.19 N 1948-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան 

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան