Գլխավոր տեղեկություն
Համար
N 164-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.02.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

13 փետրվարի 2020 թվականի N 164-Ա

  

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել՝ Միավորված ազգերի զարգացման ծրագրի (այսուհետ՝ ՄԱԶԾ) Հայաստանի Հանրապետությունում իրականացվող «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումը անտառային և դաշտային հրդեհների կառավարման և ներուժի զարգացման միջոցով» ՄԱԶԾ – Ռուսաստան N 00102520/00104555 ծրագրի շրջանակներում 24,400,000.00 դրամ ընդհանուր արժողությամբ ձեռք բերված մեքենաները (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը սեփականության իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) 10-օրյա ժամկետում ապահովել որոշման 1-ին կետում նշված գույքի՝ որպես նվիրատվության մասին պայմանագրի կնքումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 15-օրյա ժամկետում ապահովել մեքենաների պետական գրանցումը և հաշվառումը.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերն իրականացնել գույքն ընդունող կողմի միջոցների հաշվին:

        

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

          

2020 թ. փետրվարի 14

Երևան

     

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

փետրվարի 13-ի N 164-Ա որոշման

     

Ց Ա Ն Կ

   

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ

  

NN

Անվանումը

Քանակը

Միավորի գինը
(ԱՄՆ դոլար)

Միավորի գումարը
(դրամ*)

1.

Միցուբիշի L-200 D/CAB
Արտադրման տարին – 2018
Երաշխիք – 3 տարի կամ 100 000 կմ
VIN -MMBNG45KXJH059587

1

25,608.73

12,200,000.00

2.

Միցուբիշի L-200 D/CAB
Արտադրման տարին – 2018
Երաշխիք – 3 տարի կամ 100 000 կմ
VIN -MMBNG45K7JH059577

1

25,608.73

12,200,000.00

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

51,217.46

24,400,000.00

     

*ՍNՕRE փոխարժեք 2019 թ. սեպտեմբերի դրությամբ 1 ՍSD=476,4 AMD

  

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան