Գլխավոր տեղեկություն
Համար
N 1896-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.12.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

13 դեկտեմբերի 2019 թվականի N 1896-Ա

 

ՀԱԿՈԲ ԵՆՈՔՅԱՆԻ, ՄԱՐԱՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Հակոբ Ենոքյանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Մարատ Հակոբյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազ Արթուր Խաչատրյանի՝ «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազության միջև 2019-2020 թթ. համագործակցության մասին» Ծրագրի 2-րդ կետով նախատեսված միջոցառմանը՝ «Թմրամիջոցների մաքսանենգության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերով հարուցված քրեական գործերի քննության առանձնահատկությունները» թեմայով կլոր սեղանին մասնակցելու նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 17-20-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Ենոքյանի, Մարատ Հակոբյանի և Արթուր Խաչատրյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված գիշերակացի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2019 թ. դեկտեմբերի 13

Երևան