Գլխավոր տեղեկություն
Համար
N 111-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 08.02.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.02.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 փետրվարի 2020 թվականի N 111-Լ

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (Խ-425-17.12.2019-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. փետրվարի 7

Երևան

    

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (Խ-425-17.12.2019-ԱՍ-011/0) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքով առաջարկվում է, որ Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն ունեցող յուրաքանչյուր ոք, ով հեմոդիալիզային պրոցեդուրա անցնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում համապատասխան բժշկական օգնություն և (կամ) սպասարկում իրականացնող բժշկական հաստատություն հասնելու համար պետք է իր մշտական բնակության վայրից անցնի առնվազն 20 կիլոմետր հեռավորություն, այդ հաստատություն կատարված յուրաքանչյուր այցելության համար ճանապարհածախսի հատուցման իրավունք ունենա: Հատուցման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը։

Նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնում է, որ նախագծով սահմանված դրույթը բժշկական օգնության և սպասարկման ծառայության տրամաբանության ներքո չէ, որևէ կերպ հիմնավորված չէ միայն հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման համար նման արտոնություն նախատեսելը, ի տարբերություն բժշկական օգնության և սպասարկման այլ ծառայությունների: Բացի դրանից, վերջինս չի հանդիսանում բժշկական օգնության և սպասարկման ծառայությանն ուղղվող ծախս, այդ իսկ պատճառով նախագծային կարգավորումը դուրս է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորման առարկայից, այն իրենից ներկայացնում է սոցիալական երաշխիք, որը պետք է դիտարկվի համապատասխան ոլորտը կարգավորող իրավական ակտերի շրջանակում:

Վերոգրյալ հիմնավորմամբ առաջարկում ենք ձեռնպահ մնալ նախատեսող փոփոխությունից:

Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում հեմոդիալիզի ծառայությունը մարզերում մատչելի դարձնելու ուղղությամբ, մասնավորապես, Մարտունի բժշկական կենտրոնում օրեր առաջ դիալիզի բաժանմունք է բացվել: