Գլխավոր տեղեկություն
Համար
N 29-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.01.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունվարի 2020 թվականի N 29-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Միավորված ազգերի կազմակերպության Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի 35-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի Հանրապետության երրորդ ազգային զեկույցի քննարկմանը մասնակցելու նպատակով 2020 թվականի հունվարի 22-28-ը Շվեյցարիայի Համադաշնություն գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Քրիստիննե Գրիգորյանինը, Ժաննա Անդրեասյանինը, Դավիթ Մելքոնյանինը, Տիգրան Մուկուչյանինը, Արմեն Ղուկասյանինը, Ռոբերտ Ստեփանյանինը և Աննա Մկրտումյանինը՝ 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Արտակ Ապիտոնյանինը, Կարինե Սուջայանինը և Լուսինե Հակոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել գործուղումից հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

(2-րդ կետը փոփ. 04.02.20 N 144-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. հունվարի 13

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

հունվարի 13-ի N 29-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ա. Ապիտոնյան

  - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
(պատվիրակության ղեկավար) (22.01.2020թ.-25.01.2020թ.)
     
Ժ. Անդրեասյան   - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
(22.01.2020թ.-24.01.2020թ.)
     
Ք. Գրիգորյան   - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
(22.01.2020 թ.-24.01.2020 թ.)
     
Դ. Մելքոնյան   - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
(համաձայնությամբ, 22.01.2020 թ.-24.01.2020 թ.)
     
Ա. Ղուկասյան   - ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ
(22.01.2020թ.-24.01.2020թ.)
     
Տ. Մուկուչյան   - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
(համաձայնությամբ, 22.01.2020թ.-24.01.2020թ.)
     
Կ. Սուջայան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և
հումանիտար հարցերի վարչության պետ (22.01.2020թ.-28.01.2020թ.)
     
Ռ. Ստեփանյան   - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ
(22.01.2020թ.-24.01.2020թ.)
     
Ա. Մկրտումյան   - ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական
վարչության պետ (22.01.2020թ.-24.01.2020թ.)
     
Լ. Հակոբյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և
հումանիտար հարցերի վարչության մոնիթորինգային մարմինների
հետ համագործակցության բաժնի վարիչ (22.01.2020թ.-24.01.2020թ.)

(հավելվածը փոփ. 04.02.20 N 144-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան