Գլխավոր տեղեկություն
Համար
N 1889-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.12.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2019 թվականի N 1889-Ա

 

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում հայ-իրանական աշխատանքային խմբի առաջին նիստին մասնակցելու նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 22-25-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության` Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման հետ կապված օրապահիկի և ճանապարհածախսի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության` Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման գիշերակացի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 12

Երևան

       

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

դեկտեմբերի 12-ի N 1889-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

   

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

   

Զ. Բաթոյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

(պատվիրակության ղեկավար)

Ժ. Սարգսյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ

Հ. Մինասյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի վարչության միջազգային համագործակցության բաժնի պետ

Ա. Ալթունյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի անձնական օգնական

         

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան