Գլխավոր տեղեկություն
Համար
N 1884-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.12.2019-23.09.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

11 դեկտեմբերի 2019 թվականի N 1884-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 449-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝

1. Ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի ճշգրտման աշխատանքների իրականացման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել՝

1) դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝

1) ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի եզրակետային կոորդինատների ճշգրտման և չափագրման անհետաձգելի անհրաժեշտության դեպքում, ընդերքօգտագործող կազմակերպություններն իրավունք ունեն դիմելու լիազոր մարմին՝ իրենց միջոցների հաշվին համապատասխան որակավորման վկայական ունեցող անձանց կողմից՝ ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի կոորդինատների չափագրման, ճշգրտման աշխատանքներ իրականացնելու և ճշգրտված տվյալները ներկայացնելու նպատակով.

2) ընդերքօգտագործող կազմակերպությունների կողմից ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի կոորդինատների չափագրման, ճշգրտման աշխատանքների արդյունքում ստացված ճշգրտված տվյալները 3-օրյա ժամկետում ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խմբի քննարկմանը.

3) կազմել 2019 թվականի ընթացքում ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի կոորդինատների ճշգրտված կազմակերպությունների ցանկը, իսկ 2020 թվականի ընթացքում ավարտել կոորդինատների ճշգրտում պահանջող ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի կոորդինատների ճշգրտման և ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերում փոփոխություն կատարելու աշխատանքները.

4) հանձնարարել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ մինչև 2020 թվականի հունվարի 31-ը վերլուծել ֆոնդային նյութերը և միջգերատեսչական աշխատանքային խմբին տրամադրել ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված ընդերքի տեղամասի կոորդինատների ճշգրտման անհրաժեշտության մասին տեղեկատվություն.

5) մինչև 2020 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն:

3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակը քննարկել ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի կոորդինատների չափագրված ու ճշգրտված տվյալները և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ներկայացնել առաջարկություն՝ ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերում փոփոխություն կատարելու մասին:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 27-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 449-Ա որոշումը:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 11

Երևան

      

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2019 թ.

դեկտեմբերի 11-ի N 1884-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Լ. Շուշանյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Մ. Բադալյան

- Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի
ղեկավարի տեղակալ

Ս. Աբրահամյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության ընդերքի վարչության պետ

Ա. Գիլոյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ

Շ. Քերոբյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության ընդերքի վարչության ընդերքօգտագործման ոլորտի քաղաքականության մշակման բաժնի պետ

Հ. Ավետիսյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության ընդերքի վարչության ընդերքաբանական
փորձաքննության բաժնի պետ

Կ. Գասպարյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության ընդերքի վարչության ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման և կենտրոնացված մատյանի վարման բաժնի գլխավոր մասնագետ (քարտուղար)

Ս. Հակոբյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության ընդերքի վարչության ընդերքօգտագործման ոլորտի քաղաքականության մշակման բաժնի գլխավոր մասնագետ

Հ. Ղազանչյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության իրավաբանական վարչության իրավական շահերի պաշտպանության բաժնի գլխավոր իրավախորհրդատու

Ն. Առաքելյան

- ՀՀ կադաստրի կոմիտեի «Տեղեկատվական տեխնոլոգիաների
կենտրոն» ստորաբաժանման տեղեկատվության մշակման բաժնի պետ

Ա. Սարգսյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)

Ս. Հակոբյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների կադաստրի բաժնի պետ (համաձայնությամբ)

    

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

     

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2019 թ.

դեկտեմբերի 11-ի N 1884-Ա

որոշման

    

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

  

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  

1. Սույն աշխատակարգով կարգավորվում են ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի ճշգրտման աշխատանքներն իրականացնող միջգերատեսչական աշխատանքային խմբի (այսուհետ՝ ԱԽ) նպատակները, խնդիրները և գործունեության կարգը:

2. ԱԽ-ի հիմնական նպատակն է ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված ընդերքի տեղամասի ծայրակետային կոորդինատների առկա անհամապատասխանության վերացման նպատակով, դրանք WGS-84 (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգին համապատասխանեցման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

3. ԱԽ-ն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:

4. ԱԽ-ն իր աշխատանքների իրականացման նպատակով կարող է առանձին տեղամասերի տեղադիրքի, հաստատված պաշարների եզրակետային, լեռնային փորվածքների կոորդինատների ճշգրտման նպատակով ներգրավել փորձագետներ և (կամ) խորհրդատուներ: Փորձագետների ներգրավումը կատարվում է պայմանագրային հիմունքներով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով

5. Ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի եզրակետային կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացման ընթացքում, ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողհատկացման խնդիրների հարցերի քննարկման ժամանակ, ըստ անհրաժեշտության, ԱԽ-ն իր աշխատանքներին կարող է ներգրավել համապատասխան մասնագետներ՝ տեղական ինքնակառավարման մարմիններից։

    

2. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

   

6. ԱԽ-ի խնդիրներն են՝

1) բացահայտել ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասի եզրակետային կոորդինատների անճշտության պատճառները՝

ա. պայմանական կոորդինատային համակարգից CK-42 համակարգի անցման, ինչպես նաև CK-42 համակարգից WGS-84 (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգին անցման ժամանակ թույլ տված մեխանիկական սխալները կամ վրիպակները,

բ. պաշարների հաշվարկման քարտեզագրական նյութերում և այլ փաստաթղթերում առկա սխալները կամ վրիպակները,

գ. այլ հիմքով ընդերքօգտագործան իրավունքով տրամադրված տեղամասից մասնակի կամ ամբողջությամբ դուրս փաստացի արդյունահանման դեպքերը.

2) ընդերքօգտագործան իրավունքով տրամադրված տեղամասի եզրակետային կոորդինատները WGS-84 (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգին համապատասխանեցման աշխատանքների համակարգումը.

3) տրված ընդերքի տեղամասի եզրակետային կոորդինատների ճշգրտման աշխատանքների համակարգումը.

4) ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողհատկացման և տրված ընդերքի տեղամասի համապատասխանության հարցի պարզաբանումը.

5) ընդերքօգտագործման իրավունքով (լեռնահատկացման ակտ, պայմանագիր, թույլտվություն) տրամադրված տեղամասի կոորդինատների փոփոխության հետևանքների բացահայտումը և դրանց լուծման համար առաջարկությունների ներկայացումը։

7. ԱԽ-ն իր գործառույթներն իրականացնում է համագործակցելով պետական կառավարման համակարգի մարմինների հետ:

   

3. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

   

8. ԱԽ-ն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն երկու ամիսը մեկ անգամ՝ ԱԽ-ի ղեկավարի մոտ, եթե նա նիստի կայացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի կայացնում, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով, որոնք կարող են գումարվել ԱԽ-ի ղեկավարի նախաձեռնությամբ կամ ԱԽ-ի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

9. ԱԽ-ի նիստերն արձանագրվում են ԱԽ քարտուղարի կողմից:

10. ԱԽ-ն իրավասու է որոշումներ ընդունել, եթե նիստին ներկա է ԱԽ-ի անդամների կեսից ավելին:

11. ԱԽ-ի նիստը վարում է ԱԽ-ի ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում՝ ԱԽ-ի ղեկավարի հանձնարարությամբ՝ խմբի անդամներից մեկը:

12. ԱԽ-ի որոշումներն ընդունվում են ԱԽ-ի նիստին ներկա՝ ԱԽ-ի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

13. Ձայների հավասարության դեպքում ԱԽ-ի ղեկավարի ձայնը որոշիչ է:

14. ԱԽ-ի նիստի օրակարգի ձևավորման գործընթացը կազմակերպում է ԱԽ-ի քարտուղարը՝ ըստ ԱԽ-ի անդամների ներկայացրած առաջարկությունների:

15. ԱԽ-ի նիստի օրակարգի ձևավորման գործընթացը վերահսկում է ԱԽ-ի ղեկավարը:

16. Նիստի օրակարգը հաստատվում է ԱԽ-ի կողմից՝ ԱԽ-ի ղեկավարի ներկայացմամբ:

17. ԱԽ-ի նիստի օրակարգի նախագիծը՝ կից փաստաթղթերի փաթեթով հանդերձ, ԱԽ-ի քարտուղարը ոչ ուշ, քան նիստից 3 օր առաջ ներկայացնում է խմբի անդամներին և, անհրաժեշտության դեպքում, նիստին հրավիրված անձանց: ԱԽ-ի աշխատանքների ընթացքում գրավոր հաղորդակցության հիմնական եղանակն էլեկտրոնային փոստն է:

18. Օրակարգային հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է ԱԽ-ի հաջորդ նիստ:

19. ԱԽ-ի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի նախագծի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:

20. ԱԽ-ի արձանագրությունը (համապատասխան որոշման նախագծի հետ) նախապես տրամադրվում է ԱԽ-ի անդամներին՝ կարծիքների և առաջարկությունների: 3 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկություն և (կամ) կարծիք չհայտնելու դեպքում նիստի արձանագրությունը (որոշման նախագիծը) համարվում է ընդունված:

21. Եթե ԱԽ-ի անդամը համաձայն չէ արձանագրության հետ, կարող է ներկայացնել գրավոր հատուկ կարծիք, որը կցվում է նիստի արձանագրությանը:

22. ԱԽ-ի արձանագրություններն ստորագրում է ԱԽ-ի ղեկավարը:

  

4. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԸ

  

23. ԱԽ-ի ղեկավարը՝

1) ԱԽ-ի նիստերից հետո առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին.

2) վարում է ԱԽ-ի նիստերը.

3) ստորագրում է ԱԽ-ի նիստի արձանագրությունները.

4) իր բացակայության դեպքում խմբի անդամներից մեկին հանձնարարում է վարել ԱԽ-ի նիստերը.

5) ԱԽ-ի հաստատմանն է ներկայացնում ԱԽ-ի նիստի օրակարգը:

  

5. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

  

24. ԱԽ-ի անդամը պաշտոնից ազատվելու պահից կորցնում է խմբին անդամակցելու իր իրավունքը:

25. ԱԽ-ի նիստին հանձնաժողովի անդամի մասնակցության անհնարինության դեպքում ԱԽ-ի նիստին մասնակցում է տվյալ անդամի լիազորած ներկայացուցիչը:

26. ԱԽ-ի անդամը պարտավոր է մասնակցել ԱԽ-ի նիստերին և քվեարկել:

27. ԱԽ-ի անդամն իրավունք ունի՝

1) ծանոթանալու ԱԽ-ի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ բոլոր փաստաթղթերին.

2) առաջարկել ԱԽ-ի ղեկավարին՝ պետական, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջելու և ստանալու ԱԽ-ի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն.

3) ներկայացնելու նիստի ընթացքում քննարկվող հարցի վերաբերյալ հատուկ կարծիք:

  

6. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

28. ԱԽ-ի քարտուղարը՝

1) անհրաժեշտության դեպքում կազմակերպում է փորձագետների և մասնագիտացված կառույցների ներգրավման, ինչպես նաև առաջին ուսումնասիրությունների իրականացումն ապահովելու աշխատանքները.

2) կազմում է արձանագրություններ.

3) նախապատրաստում է ԱԽ-ի նիստի օրակարգին վերաբերող նյութեր և կազմակերպում նյութերի պատշաճ տրամադրումը հանձնաժողովի անդամներին.

4) հետևում է ԱԽ-ի որոշումների կատարմանը և նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

5) գրանցում է ԱԽ-ի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) վարում է ԱԽ-ի աշխատանքների հետ կապված գործավարությունը:

29. ԱԽ-ի քարտուղարի աշխատանքները ղեկավարում է ԱԽ-ի ղեկավարը:

   

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.07.2021, N 763-Ա 21.07.2021, N 1884-Ա
18.09.2020, N 1068-Ա 23.09.2020, N 1884-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան