ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
6 դեկտեմբերի 2019 թ. |
թիվ 140-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՈՒԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, 4-րդ մասի, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 11-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով «ՈՒԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 2019 թվականի դեկտեմբերի 4-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց.
1. Բավարարել «ՈՒԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության դիմումը և 2019 թվականի դեկտեմբերի 11-ից ուժը կորցրած ճանաչել հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 225 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի դեկտեմբերի 11-ին:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի |
Վ. Օհանյան |