Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.09.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.13/90(1543).1 Հոդ.1184.20
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.09.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

      

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

     

ՀՀ վարչական վերաքննիչ   

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/8512/05/18

Վարչական գործ թիվ ՎԴ/8512/05/18
2018 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՎՃՌԱԲԵԿ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «25» սեպտեմբերի 2019 թ.

ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(
այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ե. Խունդկարյան

 

զեկուցող

Է. Սեդրակյան

 

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

մ. դՐՄԵՅԱՆ

 

 

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

Տ. ՊետրոսյաՆ

 

 

Ն. Տավարացյան

                                                                                              

ծանոթանալով ըստ հայցի Կարինե Պետրոսյանի և Ալեքսեյ Սուքոյանի ընդդեմ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ), ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, երրորդ անձինք Արա Կուբանյանի, Արթուր Աթաբեկյանի, Արմեն Չիչոյանի, Արմեն Խաչատրյանի, Արսեն Բաբայանի, Արտաշես Հովհաննիսյանի, Բագրատ Մկրտչյանի, Գարիկ Ավագյանի, Գևորգ Նարինյանի, Լիլիթ Կատվալյանի, Սամվել Թադևոսյանի և Տիգրան Փոլադյանի` Խորհրդի «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» 06.08.2018 թվականի թիվ ԲԴԽ-31-Ո-75/2018 որոշումն անվավեր ճանաչելու և, որպես հետևանք, ՀՀ Նախագահի «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու մասին» 10.08.2018 թվականի թիվ ՆՀ-285-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով Կարինե Պետրոսյանի և Ալեքսեյ Սուքոյանի` վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին դիմումին,  

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Դիմելով դատարան` Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը պահանջել են անվավեր ճանաչել Խորհրդի «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» 06.08.2018 թվականի թիվ ԲԴԽ-31-Ո-75/2018 որոշումը և, որպես հետևանք, ՀՀ Նախագահի «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու մասին» 10.08.2018 թվականի թիվ ՆՀ-285-Ա հրամանագիրը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 20.08.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ վիճարկվող վարչական ակտերի կատարումը չի կասեցվել:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.09.2018 թվականի որոշմամբ Կարինե Պետրոսյանի և Ալեքսեյ Սուքոյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06.03.2019  թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 10.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Կարինե Պետրոսյանի և Ալեքսեյ Սուքոյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

20.09.2019 թվականին Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը դիմում են ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարան բողոք բերելուց հետո՝ մինչև գործի դատաքննության ավարտը, վճռաբեկ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնելու բողոքը հետ վերցնելու մասին։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե բողոք բերած անձը բողոքը հետ վերցնելու դիմումը ներկայացրել է վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելուց հետո, ապա վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում վճռաբեկ վարույթը կարճելու մասին, բացառությամբ նույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված այն գործերի, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից։ (…):

Տվյալ դեպքում Կարինե Պետրոսյանի և Ալեքսեյ Սուքոյանի ներկայացուցիչը Վերաքննիչ դատարանի 10.09.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06.03.2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:

20.09.2019 թվականին Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը դիմում են ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձանց դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն վճռաբեկ վարույթը ենթակա է կարճման:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

 Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Կարինե Պետրոսյանի և Ալեքսեյ Սուքոյանի` վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին դիմումի հիման վրա կարճել թիվ ՎԴ/8512/05/18 վարչական գործով վճռաբեկ վարույթը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ե. Խունդկարյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան 
 

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

 

Ս. Միքայելյան

 

Տ. Պետրոսյան

 

Ն. Տավարացյան