Գլխավոր տեղեկություն
Համար
N 1925-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.01.27/5(879).1 Հոդ.70.2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.01.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2011 թվականի N 1925-Ն

 

ԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑՈՒՄ, ԿԱԽՎԱԾ ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ՝ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ, ՏՎՅԱԼ ՈԼՈՐՏԸ ՎԵՐԱՀՍԿՈՂ՝ ՍՏՈՒԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ, ԿԱՐՈՂ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ՎԵՑ ԱՄԻՍԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել այն կազմակերպությունների ցանկը, որոնցում, կախված դրանց գործունեության ոլորտի՝ հանրության և պետության համար կենսական նշանակությունից, տվյալ ոլորտը վերահսկող՝ ստուգում իրականացնող պետական մարմինների կողմից ստուգումներ, բացառության կարգով, կարող են իրականացվել վեց ամիսը մեկ անգամ` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ներառված կազմակերպություններում վեց ամիսը մեկ անգամ ստուգում իրականացնելու լիազորությունը վերապահվում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:

(2-րդ կետը փոփ. 23.01.20 N 54-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունվարի 20

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1925-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ, ԿԱԽՎԱԾ ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ՝ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ, ՏՎՅԱԼ ՈԼՈՐՏԸ ՎԵՐԱՀՍԿՈՂ` ՍՏՈՒԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ, ԿԱՐՈՂ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ՎԵՑ ԱՄԻՍԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ

 

NN

ը/կ

Ստուգում իրականացնող տեսչական մարմինը

Կազմակերպության անվանումը

Գտնվելու վայրը

1

2

3

4

1

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

«Հայկական ԱԷԿ» ՓԲԸ

քաղ. Մեծամոր

2

«Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ

քաղ. Երևան, Բաղրամյան 78

3

«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ

քաղ. Երևան, Մեսրոպ

Մաշտոցի 46

4

«Ա. Խաչատրյանի անվան մեծ համերգասրահ» ՊՈԱԿ

քաղ. Երևան, Մեսրոպ Մաշտոցի 46

5

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ

քաղ. Երևան, Ծիծեռնակաբերդի զբոսայգի

6

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

գ. Փարաքար

7

«Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ

քաղ. Երևան, Գրիգոր Լուսավորչի 6

8

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ

քաղ. Երևան, Մեսրոպ Մաշտոցի 53

9

«Երևան ՋԷԿ» ՓԲԸ

քաղ. Երևան, Արին-Բերդի 3-րդ նրբ., 3

10

«Ռուսալ-Արմենալ» ՓԲԸ

քաղ. Երևան, Գրիբոյեդովի 25

11

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ

քաղ. Քաջարան, Լեռնագործների 18

12

«Հրազդան ՋԷԿ» ՓԲԸ

քաղ. Հրազդան, Գործարանային 1

13

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ

քաղ. Երևան, Թբիլիսյան խճ., շենք 43

14

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն ՓԲԸ

քաղ․ Երևան, Մարգարյան 6

15

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ (Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր)

քաղ․ Երևան, Կորյունի 2, Աբովյան 58

16

«Էրեբունի» բժշկական կենտրոն» ՓԲԸ

քաղ․ Երևան, Տիտոգրադյան 14

17

ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ

քաղ․ Երևան, Գյուրջյան 10

18

ՀՀ ԱՆ «Վ․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ

քաղ․ Երևան, Ֆանարջյան 76

19

«Երևան մոլ» ՍՊԸ (առևտրի և զվարճանքի համալիր)

քաղ․ Երևան, Արշակունյաց պող․, 34/3

20

«Նարեկ» ՍՊԸ (Ռոսիա մոլ առևտրի և զվարճանքի համալիր)

քաղ․Երևան, Տիգրան Մեծի պող․, 16

21

«Դալմա Ինվեստ» ՍՊԸ (Դալմա Գարդեն մոլ, առևտրի և զվարճանքի համալիր)

քաղ․Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի, 3

22

«Էյ Ընդ Փի գրուպ» ՍՊԸ (Մեգամոլ Արմենիա առևտրի կենտրոն)

քաղ․ Երևան, Գայի պող․, 16

23

«Ռիո» ՓԲԸ («Ռիո մոլ» առևտրաժամանցային կենտրոն)

քաղ․ Երևան, Վ․Փափազյան 8 շենք

24

«Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ (Տաշիր առևտրի կենտրոն)

քաղ․ Երևան, Մ․Խորենացի փ․ 33

25

«Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ

քաղ․ Երևան, Արին-Բերդի 14

26

«Սիթի» ՍՊԸ (Երևան Սիթի սուպերմարկետների ցանց)

քաղ․ Երևան, Տիչինայի 3-րդ նրբ․, 2/2 շենք

27

«ՍԱՍ գրուպ» ՍՊԸ (ՍԱՍ սուպերմարկետների ցանց)

քաղ․ Երևան, Արշակունյաց պող․,11/1

28

«Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ («Սուրմալու» տոնավաճառ)

քաղ․ Երևան, Արշակունյաց պող․,15

29

«Փեթակ» ՍՊԸ (տոնավաճառ)

քաղ․ Երևան, Արշակունյաց պող․,17ա

30

«Ռաֆաել-Տաթև» ՍՊԸ («Մալաթիա» տոնավաճառ)

քաղ․ Երևան, Սվաճյան 14/2

31

«Հրազդան տոնավաճառ» ՓԲԸ

քաղ․Երևան, Բրազիլիայի հրապարակ

32

«Ֆիրմա նյու» ՍՊԸ («Առինջ մոլ» առևտրի կենտրոն)

Կոտայքի մարզ, Առինջ համայնք Բ թաղ., 1-ին փողոց

33

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

«Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ

Սյունիքի մարզ, Ագարակի պղնձամոլիբդենի հանքավայր

34

«Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ

Կոտայքի մարզ, Մեղրաձորի ոսկու հանքավայր

35

«Չաարատ Կապան» ՓԲԸ

Սյունիքի մարզ, Շահումյանի ոսկի-բազմամետ. հանքավայր

36

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ

Սյունիքի մարզ, Քաջարանի պղինձ-մոլիբդենի հանքավայր

37

«Թեղուտ» ՓԲԸ

Լոռու մարզ, Թեղուտի պղինձ-մոլիբդենի հանքավայր

38

«Գեո Պրո Մայնինգ Գոլդ» ՍՊԸ

Գեղարքունիքի մարզ, Սոթքի ոսկու հանքավայր

39

«Լիճքվազ» ՓԲԸ

Սյունիքի մարզ, Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայր

40

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

Լոռու մարզ, Շամլուղի պղնձի հանքավայր

41

«Ատ-Մետալս» ՍՊԸ

Սյունիքի մարզ, Մեղրասարի ոսկու հանքավայր

(հավելվածը խմբ. 23.01.20 N 54-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.01.2020, N 54-Ն 08.02.2020, N 1925-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան