ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2019 թվականի N 1952-Ա
ՕՐԻ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու և Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների և ծառայությունների էլեկտրոնային առևտրի հարկման հետ կապված հարցերը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ ապրանքների արտահանման մասին տեղեկացնելու հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով կայանալիք քննարկմանը մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանի՝ 2019 թվականի նոյեմբերի 26-29-ը Ռուսաստանի Դաշնություն «Մոսկվա» գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Օրի Ալավերդյանի՝ Ռուսաստանի Դաշնություն «Մոսկվա» գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 25 Երևան |