Գլխավոր տեղեկություն
Համար
N 1736-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.12.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

5 դեկտեմբերի 2019 թվականի N 1736-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2019 թվականի օգոստոսի 4-ից սկսած, Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի վարույթում 2018 թվականի օգոստոսի 3-ին մուտքագրված ICSID No.ARB /18/28 արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և «Baker & McKenzie LLP» ընկերության միջև 2018 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված փաստաբանական և իրավաբանական ծառայությունների մատուցման թիվ ARB/18/28-2 պայմանագրի մասով որպես պատվիրատու սահմանել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին, որի վերաբերյալ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած 60-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և «Baker & McKenzie LLP» ընկերության միջև կնքել եռակողմ համաձայնագիր:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած 30-օրյա ժամկետում կազմել և կողմերի հաստատմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետով սահմանված կնքվող համաձայնագրի նախագիծը:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը՝ հանձնել, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ ընդունել սույն որոշման 1-ին կետով սահմանված պայմանագիրը և պայմանագրից բխող փաստաթղթերը (բնօրինակ):

4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց սկսած Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին են փոխանցվում սույն որոշման 1-ին կետով սահմանված պայմանագրի շրջանակներում բոլոր դեբիտորական և կրեդիտորական պարտքերը:

5. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2019 թվականի օգոստոսի 4-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 9

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան