ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «25» մայիսի 1994 թ. Հ.Ն.-1067-I
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
I. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. Օրենսգրքի 116 հոդվածի երկրորդ մասի դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մետրոպոլիտենի, մետրոպոլիտենի գնացքների, քաղաքամերձ և հեռավոր հաղորդակցության գնացքների մարդատար վագոնների, ինչպես նաև բեռնատար գնացքների վագոնների ներքին սարքավորումները, լոկոմոտիվների և վագոնների ապակիները, նստատեղերը վնասելը, ինչպես նաև ներքին սարքավորումներից առանց անհրաժեշտության օգտվելը»:
2. Օրենսգրքի 135 հոդվածի երկրորդ մասի և 137 հոդվածի չորրորդ մասի դիսպոզիցիաները «երթուղային տաքսիով» բառերից հետո լրացնել «մետրոպոլիտենով» բառով:
3. Օրենսգրքի 219 հոդվածի առաջին և երկրորդ մասերում «1741» թիվը հանել:
4. Օրենսգրքի 224 հոդվածում.
հոդվածից հանել «174, 1742» թվերը.
երկրորդ մասի 1-ին կետի երկրորդ պարբերությունում «քսան ռուբլուց» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսը» բառերով.
երկրորդ մասի 3-րդ կետում «մինչև հարյուր ռուբլու չափով» և «մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը համապատասխանաբար փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի չափով» և «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով» բառերով:
5. Օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պետական հրդեհային հսկողության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական տեսուչը և նրա տեղակալները` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսուն և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև հիսուն տոկոսի չափով.
հրդեհային հսկողության գծով ավագ պետական տեսուչները` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնհինգ տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև քառասուն տոկոսի չափով.
հրդեհային հսկողության գծով պետական տեսուչները` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև քսան տոկոսի չափով»:
6. Օրենսգրքի 226 հոդվածում.
երկրորդ մասում «հաղորդակցության ճանապարհների նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության» բառերով.
երրորդ մասում «չի կարող անցնել քսան ռուբլուց» բառերը փոխարինել «չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսը» բառերով:
7. Օրենսգրքի 227 հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օդային տրանսպորտի մարմինները քննում են սույն օրենսգրքի 43 հոդվածի երկրորդ մասով, 117-119, 121 հոդվածներով, 122 հոդվածի երկրորդ մասով, 137 հոդվածով (օդային տրանսպորտում խախտումներ կատարելու համար) և 139 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Օդային տրանսպորտի մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն.
1) սույն օրենսգրքի 43 հոդվածի երկրորդ մասով, 117-119 հոդվածներով, 122 հոդվածի երկրորդ մասով, 137 հոդվածի երրորդ մասով, 139 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար`
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը և նրա տեղակալը, միացյալ ավիաջոկատի (միացյալ ավիաէսկադրիլիայի) հրամանատարը և նրա տեղակալը, օդանավակայանի պետը և նրա տեղակալը, ավիաձեռնարկության (օդանավակայանի) փոխադրումների կազմակերպման ծառայության պետը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տեսչության (թռիչքների անվտանգության գծով) պետը, օդանավի հրամանատարը.
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության վերահսկիչ-վերստուգիչ բաժնի պետը և նրա տեղակալը, այդ բաժնի ավագ վերստուգիչը, առևտրական վերստուգիչը, վերստուգիչը.
քաղաքացիական ավիացիայի սանիտարահակահամաճարակաբանական կայանի գլխավոր բժիշկը.
ավիաձեռնարկության (օդանավակայանի) ռազմականացված պահպանության ջոկատի և առանձին անձնակազմի պետը:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության վերահսկիչ-վերստուգիչ բաժնի ավագ վերստուգիչի, առևտրական վերստուգիչի, ավիաձեռնարկության (օդանավակայանի) փոխադրումների կազմակերպման ծառայության պետի, քաղաքացիական ավիացիայի սանիտարահակահամաճարակաբանական կայանի գլխավոր բժշկի, ավիաձեռնարկության (օդանավակայանի) ռազմականացված պահպանության առանձին անձնակազմի պետի կողմից նշանակվող տուգանքի չափը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսը:
2) Սույն օրենսգրքի 121 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների համար` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը և նրա տեղակալը:
8. Օրենսգրքի 228 հոդվածի երկրորդ մասում.
1-ին կետում «քաղաքացիների նկատմամբ մինչև հիսուն ռուբլու և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև հարյուր ռուբլու» բառերը փոխարինել «քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսուն տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև հիսուն տոկոսի» բառերով.
2-րդ կետում «մինչև երեսուն ռուբլու» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսան տոկոսի» բառերով:
9. Օրենսգրքի 230 հոդվածի երկրորդ մասի 1-ին և 2-րդ կետերում «մինչև տասը ռուբլու» և «մինչև հիսուն ռուբլու» բառերը համապատասխանաբար փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսան տոկոսի» և «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսուն տոկոսի» բառերով:
10. Օրենսգրքի 231 հոդվածում.
երկրորդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերում` «ՀՀ արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման հսկողության և լեռնային հսկողության պետական կոմիտեի նախագահը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության պետը» բառերով, «ԽՍՀՄ արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման հսկողության և լեռնային հսկողության պետական կոմիտեի նախագահը» բառերը հանել, իսկ «և նրանց տեղակալները» բառերը փոխարինել «և նրա տեղակալները» բառերով.
երկրորդ մասի 1-ին կետում «մինչև երեսուն ռուբլու» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուր տոկոսի» բառերով, իսկ «մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկը» բառերով.
երկրորդ մասի 2-րդ կետում «մինչև տասը ռուբլու» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հիսուն տոկոսի» բառերով, իսկ «մինչև հիսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև լրիվ չափը» բառերով.
երկրորդ մասի 3-րդ կետում «մինչև երեսուն ռուբլու» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուր տոկոսի» բառերով, իսկ «մինչև հարյուր ռուբլու» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուր հիսուն տոկոսի» բառերով:
11. Օրենսգրքի 232 հոդվածում.
երկրորդ մասում «մինչև երեսուն ռուբլու» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև ութսուն տոկոսի» բառերով, իսկ «պետատոմէներգահսկողության օկրուգների վարչությունների պետերը և նրանց տեղակալները` տուգանք մինչև հիսուն ռուբլու չափով, ԽՍՀՄ ատոմային էներգետիկայում աշխատանքների անվտանգ կատարման հսկողության պետական կոմիտեի նախագահը և նրա տեղակալները` տուգանք մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը հանել:
12. Օրենսգրքի 233 հոդվածը վերացնել:
13. Օրենսգրքի 235 հոդվածում «ԽՍՀՄ» հապավումը փոխարինել «ՀՀ» հապավումով:
14. Օրենսգրքի 237 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 237. | Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության սանիտարական հսկողություն իրականացնող բժշկական ծառայությունները |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության սանիտարական հսկողություն իրականացնող բժշկական ծառայությունները քննում են սույն օրենսգրքի 42 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ (այդ թվում մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի խախտման վերաբերյալ) գործերը:
Սույն հոդվածի առաջին մասում թվարկած մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և պաշտոնատար անձանց նկատմամբ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական ավանների և ուսումնական կենտրոնների տարածքում գտնվող օբյեկտներում և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը ենթակա օբյեկտներում սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու համար` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր համաճարակաբանը և նրա տեղակալը` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուր քսան տոկոսի չափով. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության սանիտարահամաճարակաբանական կայանի պետը` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև լրիվ չափը. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության համապատասխան ծառայությունների պետերը` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև լրիվ չափը»:
15. Օրենսգրքի 238 հոդվածում.
երկրորդ մասի երկրորդ պարբերությունը հանել.
երկրորդ մասի երրորդ և չորրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական անասնաբուժական տեսուչը և նրա տեղակալները` տուգանք քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսան տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև հիսուն տոկոսի չափով.
Հայաստանի Հանրապետության երկաթուղու վարչության գլխավոր պետական անասնաբուժական տեսուչը` տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսան տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ` մինչև քսանհինգ տոկոսի չափով».
երկրորդ մասի հինգերորդ պարբերությունում «մինչև հինգ ռուբլու» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի» բառերով, իսկ «մինչև տասը ռուբլու» բառերը փոխարինել «մինչև տասնհինգ տոկոսի» բառերով.
երրորդ մասի 3-րդ կետում «ԽՍՀՄ տերիտորիայի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքի» բառերով:
16. Օրենսգրքի 239 հոդվածում.
երկրորդ մասում «Հայաստանի Հանրապետության երկրաբանության պետական կոմիտեի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչության» բառերով.
երրորդ մասում «Հայաստանի Հանրապետության երկրաբանության պետական կոմիտեի նախագահի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչության պետի» բառերով, «մինչև հինգ հարյուր ռուբլու» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուր վաթսունհինգ տոկոսի չափով» բառերով, իսկ «մինչև մեկ հազար ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև եռապատիկը» բառերով, «մինչև երեք հարյուր ռուբլու» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հիսուն տոկոսի չափով» բառերով, իսկ «հինգ հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև լրիվ չափը» բառերով:
17. Օրենսգրքի 240 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձկնապահության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն «Հայձուկբուծ» վարչության պետը, ավագ և շրջանային տեսուչները»:
18. Օրենսգրքի 241 հոդվածի երկրորդ մասում.
«ԽՍՀՄ անտառային տնտեսության պետական կոմիտեի նախագահը» բառերը հանել, իսկ «ՀՀ անտառային տնտեսության պետական կոմիտեի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության «Հայանտառ» տնտեսական արտադրական միավորման» բառերով,
«մինչև հիսուն ռուբլու» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև լրիվ չափը» բառերով, իսկ «մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև եռապատիկը» բառերով,
«մինչև քառասուն ռուբլու» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև ութսուն տոկոսի» բառերով, իսկ «մինչև իննսուն ռուբլու» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երկու հարյուր հիսուն տոկոսի չափով» բառերով,
«մինչև երեսուն ռուբլու» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև վաթսուն տոկոսի չափով» բառերով, իսկ «մինչև ութսուն ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև կրկնապատիկը» բառերով,
«մինչև տասը ռուբլու չափի» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսուն տոկոսի չափով» բառերով:
19. Օրենսգրքի 243 հոդվածի վերնագրում և առաջին մասում «ԽՍՀՄ» հապավումը փոխարինել «ՀՀ» հապավումով, իսկ երկրորդ մասում «ԽՍՀՄ կապի մինիստրության էլեկտրակապի պետական տեսչության պետը» բառերը հանել:
20. Օրենսգրքի 2441 հոդվածում.
«ԽՍՀՄ ֆինանսների մինիստրության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության» բառերով.
երկրորդ մասում «մինչև հարյուր ռուբլու չափով» բառերը փոխարինել «տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև լրիվ չափը» բառերով, իսկ «մինչև երկու հարյուր ռուբլու» բառերը փոխարինել «տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուր հիսուն տոկոսի» բառերով:
21. Օրենսգրքի 2442 հոդվածի երկրորդ մասում «մինչև հինգ հազար ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև եռապատիկը» բառերով, իսկ «մինչև տասնհինգ հազար ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև վեցապատիկը» բառերով:
22. Օրենսգրքի 2443 հոդվածի երկրորդ մասում «մինչև հինգ հազար ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև եռապատիկը» բառերով, իսկ «մինչև տասնհինգ հազար ռուբլու չափով» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև վեցապատիկը» բառերով:
II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
14 հունիսի 1994 թ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|