ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 նոյեմբերի 2019 թվականի ք. Երևան |
թիվ 125-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՌԱԴԻՈԾՐԱԳՐԻ ԵԹԵՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության ռադիոծրագրի եթերային հեռարձակման լիցենզիան վերաձևակերպելու մասին 2019 թվականի նոյեմբերի 6-ի հայտը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց.
1. Բավարարել «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության հայտը և գտնվելու վայրի փոփոխության հիմքով վերաձևակերպել ռադիոծրագրի եթերային հեռարձակման թիվ 245 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. Հակոբյան |