Գլխավոր տեղեկություն
Համար
N 1628-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.12.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.04/85(1538) Հոդ.1090
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

21 նոյեմբերի 2019 թվականի N 1628-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) «13» ծածկագրով տողի 4-րդ սյունակի երկրորդ պարբերությունը «օղակում՝» բառից հետո լրացնել «ԶՈւ ԳՇ պետ,» բառերով.

2) «4.2» ծածկագրով տողի 2-րդ սյունակը «բնակավայրերից» բառից հետո լրացնել «30 և ավելի կիլոմետր» բառերով, իսկ 4-րդ սյունակում ուժը կորցրած ճանաչել երկրորդ պարբերությունը.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.3 ծածկագրով տողով.

 

«

4.3

Հատուկ տարածքներում հիմնական բնակավայրերից մինչև 30 կիլոմետր հեռավորությամբ տեղակայված ստորաբաժա-նումներում ծառայության համար

0,75, բայց ոչ պակաս, քան մինչև 2019 թ. մայիսի 31-ը ներառյալ հաշվարկված հավելման չափը

Հաշվարկվում է հատուկ տարածքներում
հիմնական բնակավայրերից մինչև 30 կմ հեռու տեղակայված և մարտական հերթապահություն իրականացնող, ինչպես նաև բրիգադի (պաշտպանության շրջանի) պաշտպանության տեղամասի խորությամբ տեղակայված ստորաբաժանումների մարտական հերթապահության չընդգրկված անձնակազմին:
Բրիգադի (պաշտպանության շրջանի) պաշտպանության տեղամասի խորություն է համարվում յուրային առաջնագծից մինչև 15 կմ խորությամբ ընկած տարածքը:

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի հունիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 26

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան