Գլխավոր տեղեկություն
Համար
N 1651-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.11.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 նոյեմբերի 2019 թվականի N 1651-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Խաղաղության փարիզյան ֆորումին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովին մասնակցելու նպատակով 2019 թվականի նոյեմբերի 11-12-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Վլադիմիր Կարապետյանինը, Վահե Հակոբյանինը, Արմեն Խաչատրյանինը, Մանվել Ավետիսյանինը, Վերգինե Ասլանյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Արտակ Ապիտոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Սուրեն Վարոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Հովհաննես Վարդանյանինը, Արթուր Գասպարյանինը, Ղազար Ղազարյանինը, Գարիկ Գրիգորյանինը, Վահագն Աբգարյանինը, Աշոտ Սարգսյանինը և Էմին Թամազյանինը՝ պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օդանավակայանում սպասարկման ծախսերը և գիշերավարձը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

5. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2019 թվականի նոյեմբերի 11-ին՝ Երևան-Փարիզ, իսկ նոյեմբերի 12-ին՝ Փարիզ-Երևան երթուղով։

7. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 11

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

նոյեմբերի 11-ի N 1651-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

 

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

 Պաշտոնական պատվիրակություն
 Ն. Փաշինյան  - ՀՀ վարչապետ
      
 Ա. Հակոբյան    - ՀՀ վարչապետի տիկին
     
 Ա. Ապիտոնյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
     
 Հ. Տոլմաջյան    - Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և
   լիազոր դեսպան
     
 Հ. Թաշչյան    - ՀՀ վարչապետի օգնական
     
 Վ. Կարապետյան    - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
     
 Վ. Հակոբյան    - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու
     
 Ա. Խաչատրյան    - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ
   կապերի վարչության պետի պաշտոնակատար
     
 Մ. Ավետիսյան    - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ (07.11.2019 թ. -
   13.11.2019
թ.)
     
 Վ. Ասլանյան    - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ
  
կապերի վարչության գլխավոր մասնագետ (07.11.2019 թ. - 12.11.2019 թ.)
     
 Ս. Վարոսյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության
   պաշտոնական այցերի բաժնի գլխավոր մասնագետ  (07.11.2019 թ. - 12.11.2019 թ.)
     
 Կ. Ազատյան    - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ
   կապերի վարչության օպերատոր
     
 Ա. Շահինյան    - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ
   կապերի վարչության օպերատոր
     
 Տ. Մեհրաբյան    - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ
   կապերի վարչության լուսանկարիչ
     
 Անվտանգություն
     
 Հ. Վարդանյան    - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
     
 Ա. Գասպարյան    - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
     
 Ղ. Ղազարյան    - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
     
 Գ. Գրիգորյան    - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (07.11.2019թ. -
   13.11.2019թ.)
     
 Վ. Աբգարյան    - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (07.11.2019թ. -
   12.11.2019թ.)
     
 Ա. Սարգսյան    - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
     
 Է. Թամազյան    - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
     
 Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ
     
 Ռ. Վարդերեսյան    - Հանրային հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)
     
 Վ. Պետրոսյան    - Հանրային հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ)
     
 Ս. Պապյան     - «Առաջին լրատվական» 1-ին.էյէմ կայքի թղթակից (համաձայնությամբ)
     
 Վ. Մակարյան    - «Հրապարակ» օրաթերթի թղթակից (համաձայնությամբ)
     
 Ա. Հովհաննիսյան    - «Նյուզ էյէմ» լրատվական կայքի թղթակից (համաձայնությամբ)
     
 Մ. Կարապետյան    - «Սիվիլնեթ» օնլայն հեռուստատեսության թղթակից (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան