ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
20 նոյեմբերի 2019 թվականի |
N 433-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ ՍԿԶԲՆԱՎՈՐՎԱԾ ԶԱՆԳԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԵՎ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ ՎԵՐՋՆԱՎՈՐՄԱՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետի «է» ենթակետը, 37‑րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը, 7-րդ մասը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան», «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ու «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև 2019 թվականի սեպտեմբերի 6-ին ստորագրված՝ փոխկապակցման վճարների և ռոումինգի ծառայությունների սակագների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում սկզբնավորված զանգերի Հայաստանի Հանրապետության շարժական և ամրակցված հեռախոսակապի օպերատորների հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում վերջնավորման փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարների կիրառման ժամանակացույցը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. Բաղրամյան |
|
Հավելված Հաստատված է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի նոյեմբերի 20-ի N 433-Ն որոշմամբ |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
«Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում սկզբնավորված զանգերի Հայաստանի Հանրապետության շարժական և ամրակցված հեռախոսակապի օպերատորների հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում վերջնավորման փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարների կիրառման
Փոխկապակցման ծառայության տեսակը |
Փոխկապակցման ծառայության առավելագույն վճարների չափը (առանց ավելացված արժեքի հարկի) | |||||
01.01.2020 թվականից մինչև 01.01.2021 թվականը |
01.01.2021 թվականից մինչև 01.01.2022 թվականը |
01.01.2022 թվականից մինչև 01.01.2023 թվականը |
01.01.2023 թվականից մինչև 01.01.2024 թվականը |
01.01.2024 թվականից մինչև 01.01.2025 թվականը |
01.01.2025 թվականից հետո | |
«Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության շարժական կապի ցանցում սկզբնավորված զանգի վերջնավորում Հայաստանի Հանրապետության շարժական հեռախոսակապի օպերատորի շարժական կապի ցանցում (դրամ/րոպե) |
10 |
9 |
8 |
7 |
6 |
5 |
«Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության ամրակցված կապի ցանցում սկզբնավորված զանգի վերջնավորում Հայաստանի Հանրապետության շարժական հեռախոսակապի օպերատորի շարժական կապի ցանցում (դրամ/րոպե) |
10 |
9 |
8 |
7 |
6 |
5 |
«Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության շարժական կապի ցանցում սկզբնավորված զանգի վերջնավորում Հայաստանի Հանրապետության ամրակցված հեռախոսակապի օպերատորի ամրակցված կապի ցանցում (դրամ/րոպե) |
9 |
9 |
8 |
7 |
6 |
5 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|