Գլխավոր տեղեկություն
Համար
N 1650-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.11.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

21 նոյեմբերի 2019 թվականի N 1650-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի «Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամի վերակազմավորելու մասին» N 1010-Ա որոշման 3-րդ կետում և որոշման N 1 հավելվածի 4-րդ, 56-րդ կետերում և 56-րդ կետի 1-ին ենթակետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 266-Ա որոշման 4-րդ և 5-րդ կետերում «սպորտի և երիտասարդության հարցերի» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի «Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1331-Ա որոշման 4-րդ կետում «սպորտի և երիտասարդության հարցերի» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 31-ի «Սպիտակի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին» N 1109-Ա որոշման 4-րդ կետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 21-ի «Արմավիրի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 15 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին» N 698-Ա որոշման 4-րդ կետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 21-ի «Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 2 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին» N 701-Ա որոշման 4-րդ կետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 26

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան