ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2019 թվականի N 1751-Ա
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 580-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին բաժնի 2-րդ գլխի 3-րդ կետը՝
1. Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարանում տեղի ունեցած պատահարի քննությունն իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնաժողովի նախագահին՝ պատահարի քննության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն քննության արդյունքների մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. նոյեմբերի 26 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. նոյեմբերի 26-ի N 1751-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ժ Ո Ղ Ո Վ Ի
Գ. Շախբազյան |
- Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար (հանձնաժողովի նախագահ) |
Ռ. Մարգարյան |
- Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ |
Վ. Հակոբյան |
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ՏՏ և ԳՎ բաժնի պետի տեղակալ (համաձայնությամբ) |
Բ. Բարսեղյան |
- «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետ (համաձայնությամբ) |
Ա. Աղասյան |
- Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության բաժանմունքի առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |