Գլխավոր տեղեկություն
Համար
N 1659-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.11.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 27.11.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2019 թվականի N 1659-Լ

 

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-324-23.10.2019-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-324-23.10.2019-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. նոյեմբերի 26
Երևան

 

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-324-23.10.2019-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-324-23.10.2019-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ ներկայացնում է հետևյալ դիտողությունները՝

1. «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝

1) նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Առևտրի և ծառայությունների մասին» (այսուհետ՝ օրենք) օրենքով սահմանված՝ շրջիկ առևտրի կետի հասկացությունը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի՝ շրջիկ առևտրի կետն ապրանքների և մանրածախ առևտրի, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներով ապահովված միայն ավտոմոբիլները և (կամ) դրանց կցորդներն են:

Հարկ է նշել, որ ներկայումս օրենքում սահմանված շրջիկ առևտրի կետի հասկացությունն առավել ընդգրկուն է, մասնավորապես՝ օրենքի իմաստով շրջիկ առևտրի կետ են համարվում ապրանքների պահման և մանրածախ առևտրի համար համապատասխան սարքավորումներով ապահովված ավտոկրպակները, մոտոկրպակները, ավտոսայլակները, մոտոսայլակները, ավտոցիստեռները և այլն: Այս կապակցությամբ նախագծի հիմնավորումից պարզ չէ՝ ինչով է պայմանավորված շրջիկ առևտրի կետ բացառապես ավտոմոբիլները և (կամ) կցորդները համարելու վերաբերյալ կարգավորում նախատեսելու անհրաժեշտությունը.

2) նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 5.3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը կազմում է շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ արձանագրություն, որի կրկնօրինակը հանձնում կամ ուղարկում է շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը՝ վերջինիս վերաբերյալ տեղեկատվություն ունենալու դեպքում և Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, ինչպես նաև համապատասխան հայտարարություն է տեղադրվում www.yerevan.am կայքում:

Այս կապակցությամբ հարց է ծագում՝ ինչ եղանակով պետք է ապահովվի շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ՝ պատշաճ ծանուցված լինելու և, համապատասխանաբար, վարչական վարույթի ընթացքում լսված լինելու իրավունքներն այն դեպքում, երբ Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը վերջինիս վերաբերյալ որևէ տեղեկատվության չի տիրապետում. Արդյոք արձանագրության կրկնօրինակը ոստիկանությանը հանձնելու, ինչպես նաև հայտարարությունը համապատասխան կայքէջում տեղադրելու դեպքում անձը կարող է համարվել կազմված արձանագրության մասին պատշաճ ծանուցված, թե՝ ոչ:

Հարկ է նշել, որ օրինակ՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18.1-ին հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ արձանագրության կրկնօրինակը հանձնվում է այն անձին, որի նկատմամբ կիրառվել է հարկադրանքի միջոցը, իսկ հատուկ տարածք տրանսպորտային միջոցի տեղափոխման դեպքում` նաև հատուկ տարածքում տրանսպորտային միջոցի պահպանման համար պատասխանատու անձին:

Նշված կարգավորումից բխում է, որ ցանկացած դեպքում արձանագրության կրկնօրինակն այն անձին հանձնելը, ում նկատմամբ կիրառվել է հարկադրանքի միջոցը, տրանսպորտային միջոցները հատուկ տարածք բերման ենթարկելու և արգելանքի տակ դնելու դեպքում պարտադիր է:

Միևնույն ժամանակ հստակեցման կարիք ունի նշված դրույթում օգտագործվող «տեղեկատվություն» եզրույթը.

3) նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 5.4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և այլ ընդհանուր օգտագործման տարածքներ) շրջածախ առևտուր իրականացնելու թույլտվությունը տրամադրում է Երևանի քաղաքապետը կամ նրա որոշմամբ վարչական շրջանի ղեկավարը: Այս կապակցությամբ պարզ չէ՝ ինչու է շրջիկ առևտրի կետերի միջոցով առևտուր իրականացնելու թույլտվությունը նախատեսվում տրամադրել Երևանի քաղաքապետի կողմից, իսկ շրջածախ առևտուր իրականացնելու թույլտվությունը՝ Երևանի քաղաքապետի կամ նրա որոշմամբ վարչական շրջանի ղեկավարի կողմից: Ուստի գտնում ենք, որ թույլտվություն տալու ընթացակարգի միասնականությունն ապահովելու նպատակով դրանք պետք է տրամադրվեն միևնույն մարմնի կողմից:

2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է օրենքի 158-րդ հոդվածի վերնագիրը լրացնել «շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպչի կամ ծառայություն մատուցողի» բառերով, մինչդեռ նույն նախագծի 2-րդ հոդվածով օրենքի 158-րդ հոդվածում լրացումներ են կատարվում ոչ միայն շրջիկ առևտրի կետերի, այլև շրջածախ առևտրի միջոցով իրականացվող առևտրի վերաբերյալ, ուստի համապատասխան դրույթներն անհրաժեշտ է արտացոլել նաև լրացվող 158-րդ հոդվածի վերնագրում:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետարանի կողմից դեռևս 1 տարի առաջ մշակվել և քննարկվել են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ: Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած նախագծերի փաթեթները նույնաբովանդակ են, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի ներկայացրած նախագծի այն դրույթի, ըստ որի՝ շրջիկ առևտրի կետերով կարող են մատուցվել նաև ծառայություններ։

Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ իրականացվել է շրջիկ առևտրի կետերի տեղակայման և այլ պահանջների վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրություն։ Ուսումնասիրության արդյունքների ամփոփումից պարզվել է, որ և՛ ԱՄՆ-ում, և՛ ԵԱՏՄ, և՛ ԵՄ երկրներում մեծ տարածում ունի շրջիկ առևտրի կետերի տրամադրումը աճուրդով, վիճակահանության կամ մրցութային եղանակով, որը հավասար մրցակցային պայմաններ է ստեղծում տնտեսավարողների համար: Ներկայումս Երևանի քաղաքապետարանի ներկայացրած լրամշակված նախագծերը քննարկման փուլում են:

Ներկայացված դիտողությունների հետ միաժամանակ առաջարկում ենք «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով լրացվող օրենքի՝

1) 5.2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Երևան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեությունն իրականացնում են միայն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը՝ Երևանի քաղաքապետի կողմից տրամադրված թույլտվության հիման վրա: Թույլտվության տրամադրման, մերժման կարգը և պայմանները սահմանում է Երևան համայնքի ավագանին:».

2) 5.2-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները և վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների տեսակները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման թույլատրելի ժամերը սահմանվում են Երևան համայնքի ավագանու որոշմամբ: Շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը տրամադրվում են (հատկացվում են) բացառապես Երևանի քաղաքապետարանի կողմից հատուկ այդ նպատակով ստեղծված կայքէջի միջոցով՝ էլեկտրոնային ամրագրման եղանակով, իսկ դրանց հատկացման տևողությունը չի կարող գերազանցել օրական 14 ժամը և առավելագույնը մինչև ժամը 23:00:».

3) օրենքի 5.2-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Շրջիկ առևտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերը գծանշվում են և նշանով կահավորվում են Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանված կարգով: Նշված վայրերում կարող են կայանել միայն համապատասխան թույլտվություն ունեցող շրջիկ առևտրի կետերը, որոնք շրջիկ առևտրի իրականացման համար տրամադրված (հատկացված) վայրը պարտավոր են ազատել սահմանված ժամը լրանալուց հետո».

4) 5.3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչն իրավունք ունի սույն օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշմամբ սահմանված վայրերում կայանած շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը տեղափոխելու դրա համար նախատեսված հատուկ տարածք (այսուհետ` հատուկ տարածք), եթե՝

1) շրջիկ առևտրի կետը չունի սույն օրենքի 5.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված թույլտվություն կամ շրջիկ առևտրի թույլտվություն ստացած անձը սահմանված ժամը լրանալուց հետո չի ազատել շրջիկ առևտրի իրականացման համար տրամադրված (հատկացված) վայրը.

2) տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը անհապաղ չի ազատում տարածքը կամ բացակայում է նշված տարածքից:

2. Շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի տեղափոխումը հատուկ տարածք իրականացվում է մեկ այլ տրանսպորտային միջոցի օգնությամբ»:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ներկայացված նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան