Գլխավոր տեղեկություն
Համար
N 991-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (13.11.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 2019 թվականի N 991-Ա

 

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 7-ՐԴ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶԵԿՈՒՅՑԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 6-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով`

1. Միավորված ազգերի կազմակերպության կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեին ներկայացվելիք՝ Հայաստանի Հանրապետության 7-րդ պարբերական համատեղ զեկույցը մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ Միավորված ազգերի կազմակերպության կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեին ներկայացվելիք՝ Հայաստանի Հանրապետության 7-րդ պարբերական համատեղ զեկույցը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. հուլիսի 24

Երևան

 

  

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

հուլիսի 24-ի N 991-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԱԿ-Ի ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 7-ՐԴ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶԵԿՈՒՅՑԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Կ. Սուջյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)

Մ. Կարապետյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային խորհրդի մշտական հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Օ. Ազատյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական

Ա. Ավետիսյան

- ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ

Ն. Հովհաննիսյան

- ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

Ա. Գիլոյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ

Ն. Դուրյան

- ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ

Գ. Ավագյան

- ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության ապահովման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ

Լ. Քալանթարյան

- ՀՀ վիճակագրական կոմիտեի աշխատանքի վիճակագրության բաժնի պետ

Հ. Պետրոսյան

- ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի միջազգային կապերի տեղեկատվության և զարգացման ծրագրերի բաժնի պետ (համաձայնությամբ)

Մ. Առաքելյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի բազմակողմ միջազգային պայմանագրերի բաժնի երկրորդ քարտուղար

Ա. Արշակյան

- ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ

Մ. Աղաջանյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ

Ա. Կարապետյան

- ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ

Ս. Ենոքյան

-  ՀՀ էկոնոմիկայի նախարարության ձեռներեցության զարգացման վարչության ավագ մասնագետ

Վ. Մելքումովա

- ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մոնիթորինգային մարմինների հետ համագործակցության բաժնի երրորդ քարտուղար (աշխատանքային խմբի քարտուղար)

(հավելվածը փոփ. 12.11.19 N 1679-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան