Գլխավոր տեղեկություն
Համար
N 1891-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.12.2019-10.03.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2019 թվականի N 1891-Ա

 

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 667-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետը՝

1. Ինքնակամ կառույցների հետ կապված օրենսդրական կարգավորումների վերանայման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ ինքնակամ կառույցների հետ կապված օրենսդրական կարգավորումների վերանայման վերաբերյալ:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 12

Երևան

   

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

դեկտեմբերի 12-ի N 1891-Ա

որոշման

   

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

   

Ռ. Գրիգորյան

- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Ս. Ղազարյան

- ՀՀ վարչապետի խորհրդական

Խ. Գասպարյան

- Կադաստրի կոմիտեի գույքի գրանցման վարչության պետ

Տ. Մանուկյան

- Քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար

Կ. Համբարձումյան

- Երևանի քաղաքապետի խորհրդական

Տ. Մնացականյան

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կարգավիճակ չունեցող շենքերի և շինությունների և դրանցով ծանրաբեռնված հողամասերի ուսումնասիրման և փաստաթղթերի ձևակերպման բաժնի պետ:

       

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան