ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2019 թվականի N 1726-Ա
ՏԱԹԵՎԻԿ ՌԵՎԱԶՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին 2019 թվականի նոյեմբերի 25-ից 29-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ մասնակցելու Եվրոպայի թռիչքային անվտանգության գործակալության քաղաքացիական ավիացիայի ոլորտում Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրներին աջակցության ծրագրի համակարգող կոմիտեի նիստին և Եվրոպայի աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպության ժամանակավոր խորհրդի և մշտական հանձնաժողովի հերթական նիստերին:
2. Տաթևիկ Ռևազյանի` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից կատարվող՝ «9004. Աջակցություն քաղաքացիական ավիացիայի բնագավառում վերահսկողության և կանոնակարգման ապահովմանը» ծրագրի «11001. Քաղաքացիական ավիացիայի բնագավառում վերահսկողության և կանոնակարգման ապահովում» միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Տաթևիկ Ռևազյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տաթևիկ Ռևազյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. նոյեմբերի 19 Երևան |