ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2019 թվականի N 1725-Ա
ՎԱՐԴԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանին 2019 թվականի նոյեմբերի 25-29-ը գործուղել Մոլդովայի Հանրապետություն (Քիշնև)` «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմում Հայաստանում անտառային հրդեհների կառավարման կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում որոշում կայացնողների համար կազմակերպվող ուսումնական այցին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Վարդան Մելիքյանի՝ Մոլդովայի Հանրապետություն (Քիշնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վարդան Մելիքյանի՝ Մոլդովայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. նոյեմբերի 19 Երևան |