Գլխավոր տեղեկություն
Համար
N 1589-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.11.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.11.20/81(1534) Հոդ.1021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

14 նոյեմբերի 2019 թվականի N 1589-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և «Պետական կառավարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 10-ի «Փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին ու փոստային կապի ազգային օպերատոր սահմանելու և փոստային կապի ազգային օպերատորին փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման լիազորություններ տալու մասին» N 292-Ն որոշման 1-ին կետում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Փոստային կապի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1113-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում, NN 1, 2, 3, 4 ձևերում և NN 2, 3 հավելվածներում «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով, «Լիցենզավորման գործակալության պետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի «Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների հավատարմագրումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին հաստատելու մասին» N 1594-Ն որոշման 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1807-Ն որոշման 6-րդ կետում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 1-ի «Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին ճանաչելու մասին» N 2066-Ն որոշման 1-ին կետում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի հանդիպումների և քննարկումների (աշխատանքի) կարգը հաստատելու մասին» N 992-Ն որոշման հավելվածում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը լիազորություն վերապահելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1379-Ա որոշման մեջ լրացում և 2006 թվականի նոյեմբերի 9-ի N 1611-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1233-Ն որոշման վերնագրում և 1-ին կետում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի «Մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից առաջադրված կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների հավաքագրման և վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կարգը հաստատելու մասին» N 985-Ն որոշման՝

1) 2-րդ և 3-րդ կետերում և հավելվածի ամբողջ տեքստում «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով.

2) 5-րդ կետը կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` յուրաքանչյուր տարվա համար մինչև հաջորդ տարվա մայիսի 30-ը Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ներկայացնել կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների մասին տեղեկատվություն` Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հաստատված ցուցանիշների ձևաչափին համապատասխան:».

3) հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Վարչական վիճակագրական ռեգիստրի տեղեկությունները (այսուհետ` ռեգիստրի տեղեկություններ) թարմացվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական վիճակագրության հիման վրա:».

4) հավելվածի 6-րդ կետում «www.mtcit.am» բառերը փոխարինել «www.hti.am» բառերով:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 992-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովին ռադիոհաճախականությունների որոշակի հատվածների առանձնացման վերաբերյալ հայտեր ներկայացնելու և քննարկելու կարգը հաստատելու մասին» N 1258-Ն որոշման N 2 հավելվածում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի «Արտակարգ իրավիճակների, արտակարգ և (կամ) ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման և կառավարման կարգը հաստատելու մասին» N 1442-Ն որոշման հավելվածում «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի «Ռադիոհաճախականության շերտերի կառավարական նշանակության սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը և կառավարական նշանակության սպեկտրի ռադիոհաճախականության շերտերի հատկացման կարգը հաստատելու մասին» N 517-Ն որոշման հավելվածներում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով, «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության» բառերը փոխարինել «Ազգային անվտանգության» բառերով, «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը փոխարինել «Ոստիկանություն» բառերով, «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե» բառերով:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի «Պետական լիազոր մարմին ճանաչելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրի ստեղծման և վարման համար տեղեկությունների տրամադրման կարգը և օրինակելի ձևերը սահմանելու մասին» N 1553-Ն որոշման մեջ և որոշման N 1 հավելվածում «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 15

Երևան