Գլխավոր տեղեկություն
Համար
N 1566-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.10.2019-22.11.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.10.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2019 թվականի N 1566-Ա

 

ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանին 2019 թվականի նոյեմբերի 6-8-ը գործուղել Լեհաստանի Հանրապետություն՝ տեղի հայ համայնքի հետ քննարկելու Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում իրականացվելիք համատեղ ծրագրերի, տուրիզմի, առողջապահության, քաղաքաշինության և գյուղատնտեսության ոլորտներում ներդրումներ կատարելու և համագործակցության այլ հարցեր:

2. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Գևորգյանի՝ Լեհաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Լեհաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 29

Երևան