Գլխավոր տեղեկություն
Համար
N 1697-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.12.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.11/87(1540) Հոդ.1154
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 նոյեմբերի 2019 թվականի N 1697-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության կողմից իրականացվող՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 1568-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության կողմից ռիսկի վրա հիմնված ավտոտրանսպորտային միջոցներով իրականացվող ուղևորափոխադրումների գործունեության ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 1666-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության գործունեության շրջանակներում ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 134-Ն որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 55-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2019 թ. դեկտեմբերի 2

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
նոյեմբերի 28-ի N 1697-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն մեթոդաբանությամբ կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կողմից ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի (այսուհետ` ռիսկի համակարգ) կիրառման հետ կապված ընդհանուր մոտեցումները, այդ թվում՝ սահմանվում են ռիսկը, ռիսկի հաշվարկման ձևը և ռիսկայնությունը որոշող չափանիշները:

2. Ռիսկի համակարգի նպատակն է ռիսկի վրա հիմնված ստուգումների միջոցով նվազեցնել տնտեսավարող սուբյեկտների ռիսկի աստիճանը՝ մինչև առավել ցածր հնարավոր մակարդակը, որի համար՝

1) սահմանվում, բացահայտվում և վերլուծվում են տեսչական մարմնի վերահսկողության ենթակա բնագավառների ռիսկերը` տնտեսավարող սուբյեկտներին ըստ ռիսկայնության խմբերի (բարձր, միջին, ցածր) դասակարգելու համար.

2) ռիսկի համակարգի միջոցով տեսչական մարմնի ստուգումները նպատակաուղղվում են դեպի առավել ռիսկային ոլորտները և վերահսկման ենթակա տնտեսավարող սուբյեկտները.

3) վարվում է տեսչական մարմնի վերահսկողության ենթակա բնագավառներում գործող բոլոր տնտեսավարող սուբյեկտների տվյալների բազա` ըստ գործունեության ոլորտների և ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշների:

 

II. ՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄՆ ՈՒ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ

 

3. Ռիսկը տեսչական մարմնի վերահսկողության տեսանկյունից` քաղաքաշինության, տրանսպորտի, էներգետիկայի, տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառներում տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում մարդու կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին, պետության, իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքային շահերին վնաս հասցնելու հավանականությունն է` հաշվի առնելով այդ վնասի հետևանքները։

Տնտեսավարող սուբյեկտների և (կամ) վերահսկվող օբյեկտի ռիսկայնությունը հաշվարկվում է ոլորտային և անհատական ռիսկայնության միավորների հանրագումարով, որի առավելագույն հնարավոր արժեքն է 200 միավորը: Ընդ որում՝ ոլորտային ռիսկի առավելագույն հնարավոր արժեքն է 50 միավորը, իսկ անհատական ռիսկինը՝ 150 միավորը: Եթե տնտեսավարող սուբյեկտը գործունեություն է իրականացնում մի քանի ոլորտներում, ապա հիմք է ընդունվում այն ոլորտի ցուցանիշը, որտեղ տնտեսավարող սուբյեկտը ստացել է առավել բարձր ռիսկի միավոր:

4. Ոլորտային ռիսկը տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտների հետ կապված ռիսկի չափանիշ է, որը հաշվարկելիս հիմք են ընդունվում տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտի կարևորությունն ու վտանգավորությունը՝ ըստ տվյալ գործունեությունից առաջացող հնարավոր բացասական հետևանքների։

5. Անհատական ռիսկը տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտների հետ կապված ռիսկի չափանիշ է, որը հաշվարկելիս հիմք են ընդունվում տնտեսավարող սուբյեկտի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները, խախտումների վերացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը բնութագրող այլ չափանիշներ:

Տնտեսավարող սուբյեկտի անհատական ռիսկը հաշվարկվում է ստուգման ընթացքում լրացված ստուգաթերթերից ստացված միավորների, իսկ խախտումների վերացման վերաբերյալ հանձնարարականի (կարգադրագրի) առկայության դեպքում` հանձնարարականով (կարգադրագրով) սահմանված ժամկետները լրանալուց հետո` ստուգաթերթերից ստացված միավորների վերահաշվարկի, ինչպես նաև սույն մեթոդաբանությամբ սահմանված տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը բնութագրող չափանիշների հիման վրա:

6. Ստուգաթերթի հարցաշարում ընդգրկված յուրաքանչյուր վերահսկողական բնույթի հարց ունի ռիսկայնության միավոր: Տնտեսավարող սուբյեկտում ստուգումն ավարտելուց հետո լրացված ստուգաթերթի արդյունքներով գնահատվում է անհատական ռիսկի համապատասխան (ստուգաթերթ) բաղադրիչը, որը կազմում է ստուգաթերթի այն վերահսկողական բնույթի հարցերի ռիսկայնության միավորների հանրագումարը, որոնց պահանջները խախտվել են, և ստուգաթերթի համապատասխան սյունակում ու տողում նշվել է «Ոչ» պատասխանը:

7. Տնտեսավարող սուբյեկտները դասակարգվում են բարձր, միջին և ցածր ռիսկայնության խմբերի։ Առանձին չորս բնագավառներում ռիսկայնության խմբերը ձևավորվում են հետևյալ համամասնությամբ՝

1) բարձր ռիսկայնության խմբում ներառվում է տնտեսավարող սուբյեկտների ընդհանուր թվից ռիսկի ամենաբարձր միավորներ ունեցող տնտեսավարողների մինչև 20 տոկոսը.

2) ցածր ռիսկայնության խմբում ներառվում է տնտեսավարող սուբյեկտների ընդհանուր թվից ռիսկի ամենացածր միավորներ ունեցող տնտեսավարողների առնվազն 10 տոկոսը.

3) միջին ռիսկայնության խմբում ներառվում են բարձր և ցածր խմբերում չներառված մնացած բոլոր վերահսկվող տնտեսավարող սուբյեկտները:

8. Տնտեսավարող սուբյեկտների մոտ, որտեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տեսչական մարմնի կողմից չի իրականացվել ստուգում, անհատական ռիսկի համապատասխան (ստուգաթերթ) բաղադրիչին տրվում է 0 միավոր, իսկ ռիսկի միավորը բազմապատկվում է 2 գործակցով:

 

III. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

9. Տնտեսավարող սուբյեկտի՝ վերահսկվող օբյեկտի մասով ոլորտային ռիսկն ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների բնագավառում հաշվարկել է այդ նպատակով տեսչական մարմնի կողմից ստեղծված աշխատանքային խումբը` հաշվի առնելով ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրման ընթացքում վթարի առաջացման հավանականությունը և հնարավոր հետևանքները:

 

Աղյուսակ N 1

Գործունեության տեսակը

Միավորը

Ավտոբուսներով և միկրոավտոբուսներով ներմարզային և ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումներ

30

Ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ

40

Ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ

50

10. Տնտեսավարող սուբյեկտների անհատական ռիսկը գնահատվում է տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը բնութագրող չափանիշներով ստացված միավորի և ստուգաթերթերով գնահատված ռիսկայնության միավորի հանրագումարի հիման վրա, որից՝

1) տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը բնութագրող չափանիշների միավորը, կախված շահագործվող տրանսպորտային միջոցի տեսակից, հաշվարկվում է համաձայն N 2 կամ N 3 աղյուսակներում առկա բալերի հանրագումարով՝ համապատասխանաբար ավտոբուսների և միկրոավտոբուսների համար: Տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը բնութագրող չափանիշների առավելագույն հնարավոր միավորը 50 է:

 

Աղյուսակ N 2

 

Չափանիշները

Ավտոբուսները (բալերը)

4

6

8

10

12

14

18

1.

Ավտոտրանսպորտային միջոցների քանակը

մինչև 5

5-14

15-19

20-29

30-34

35-39

39-ից ավելի

2.

Ավտոտրանսպորտային միջոցների միջին տարիքը

մինչև 5 տարե-կան

5-7 տարե-կան

8-10 տարե-կան

11-13 տարե-կան

14-16 տարե-կան

17-19 տարե-կան

19 տարե-կանից ավելի

3.

Ավտոտրանսպորտային միջոցների օրական միջին վազքը

մինչև 154 կմ

154-169 կմ

170-185 կմ

186-201 կմ

202-217 կմ

217 կմ-ից ավելի

 

Աղյուսակ N 3

 

Չափանիշները

Միկրոավտոբուսները (բալերը)

2

4

6

8

10

12

14

18

1.

Ավտոտրանսպորտային միջոցների քանակը

մինչև 11

11-20

21-30

31-40

41-50

51-60

61-70

70-ից ավելի

2.

Ավտոտրանսպորտային միջոցների միջին տարիքը

մինչև 3 տարե-կան

3-5 տարե-կան

6-7 տարե-կան

8-9 տարե-կան

10-11 տարե-կան

12-13 տարե-կան

14-15 տարե-կան

15 տարե-կանից ավելի

3.

Ավտոտրանսպորտային միջոցների օրական միջին վազքը

մինչև 161 կմ

161-190 կմ

191-220 կմ

221-250 կմ

251-280 կմ

281-310 կմ

310 կմ-ից ավելի

 

Եթե տնտեսավարող սուբյեկտը ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնում է երկու տեսակի ավտոտրանսպորտային միջոցներով (միկրոավտոբուսներով և ավտոբուսներով), ապա նրա գործունեությունը բնութագրող չափանիշների միավորը հաշվարկվում է միկրոավտոբուսների և ավտոբուսների բալերի հանրագումարի միջինով.

2) ստուգաթերթերի հիման վրա գնահատված ռիսկայնության միավորը (անհատական ռիսկի համապատասխան (ստուգաթերթ) բաղադրիչը) հաշվարկվում է ստուգաթերթերից ստուգումների արդյունքում ստացված գնահատականների հանրագումարի հիման վրա: Անհատական ռիսկի (ստուգաթերթ) բաղադրիչի առավելագույն հնարավոր միավորը 100 է:

 

IV. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՐԴԵՀԱՅԻՆ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

11. Տնտեսավարող սուբյեկտի ոլորտային ռիսկը հրդեհային անվտանգության տեսանկյունից հաշվարկել է այդ նպատակով տեսչական մարմնի կողմից ստեղծված աշխատանքային խումբը` հաշվի առնելով յուրաքանչյուր ոլորտում հրդեհի առաջացման հավանականությունը և հրդեհի դեպքում առաջացող հետևանքները:

 

 Աղյուսակ N 4

1.

Ընդհանուր նշանակության պահեստներ և բազաներ

15

2.

Անտառանյութի և սղոցանյութի պահեստներ

15

3.

Առևտրի և հասարակական սննդի օբյեկտներ

50

4.

Արտադրական օբյեկտներ

50

5.

Բենզալցակայաններ և գազալցավորման կայաններ

50

6.

Բնակելի շենքեր, հյուրանոցներ և հանրակացարաններ

45

7.

Գիտական և ուսումնական հաստատություններ

45

8.

Գյուղատնտեսական նշանակության պահեստներ

15

9.

Առողջարարական, հանգստյան տներ և զբոսաշրջության հաստատություններ

45

10.

Հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ

45

11.

Կառավարման հիմնարկներ

35

12.

Մանկական նախադպրոցական հիմնարկներ

45

13.

Մշակութային հիմնարկներ

45

14.

Նավթամթերքների, հեղուկ և բնական գազերի պահեստներ

50

15.

Պայթուցիկ նյութերի պահեստներ

50

16.

Սոցիալական ապահովության կազմակերպություններ (ծերանոցներ, հաշմանդամների տներ, մանկատներ)

45

17.

Տրանսպորտային (ավտոմոբիլային և երկաթուղային) հիմնարկներ

35

12. Տնտեսավարող սուբյեկտների անհատական ռիսկը գնահատվում է տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը բնութագրող չափանիշներով ստացված միավորի և ստուգաթերթերով գնահատված ռիսկայնության միավորի հանրագումարի հիման վրա, որից՝

1) տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը բնութագրող չափանիշների միավորը հրդեհային անվտանգության ոլորտում հաշվարկվում է N 5 աղյուսակում ներկայացված տեղեկատվական բնույթի հարցերի պատասխանների հիման վրա ստացված բալերի հանրագումարով, որի առավելագույն հնարավոր միավորը 50 է.

 

Աղյուսակ N 5

 

Գնահատման հիմքը

Չափանիշները

Բալերը

Մեկնաբանություններ/ նշումներ

2

3

4

6

7,5

10

1.

Շինության
նկարագրությունը

Հարկայնությունը (հարկերի քանակը)

1-2

3-6

7-9

 

≥10

 

շենքի բարձրությունը

2.

Զրոյական նիշից ցածր գտնվող հարկերի քանակը

1

 

2

 

≥3

 

նկուղի մակարդակը

3.

Ընդհանուր մակերեսը (մ2)

≤50

51-100

101- 500

501- 1000

1001-2000

≥2001

 

4.

Հրդեհային անվտանգության համակարգերը

Հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգ

         

պա-հանջ-վում է

 

5.

Հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգ

       

պա-հանջ-վում է

   

6.

Արտաքին հրդեհաշիջման համակարգ

       

պա-հանջ-վում է

 

հակահրդեհային ջրավազան, հիդրանտ

2) ստուգաթերթերի հիման վրա գնահատված ռիսկայնության միավորը (անհատական ռիսկի համապատասխան (ստուգաթերթ) բաղադրիչը) հաշվարկվում է ստուգաթերթերից ստուգումների արդյունքում ստացված գնահատականների հիման վրա: Անհատական ռիսկի միավորը՝ ստուգաթերթ բաղադրիչի մասով (Rստ) որոշվում է հետևյալ բանաձևով՝

 Rստ =

n1

*100,

__
n

որտեղ n1-ը վերահսկողական բնույթի հարցերի պատասխաններից ստացված կշիռների գումարի արժեքն է, իսկ n-ը՝ վերահսկողական բնույթի հարցերի պատասխաններից ստացված կշիռների գումարի առավելագույն հնարավոր արժեքը: Անհատական ռիսկի (ստուգաթերթ) բաղադրիչի առավելագույն հնարավոր միավորը 100 է:

 

V. ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ (ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ) ԵՎ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

13. Վերահսկվող օբյեկտի մասով էներգետիկայի բնագավառում ծառայություններ մատուցող անձանց (կառույցների) և էներգասպառողների ոլորտային ռիսկը հաշվարկվել է տեսչական մարմնի կողմից այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի կողմից` հաշվի առնելով օբյեկտում պատահարների առաջացման հավանականությունը և դրանց դեպքում պատճառված վնասի հետևանքները:

 

 Աղյուսակ N 6

Վերահսկվող օբյեկտի տեսակը

Միավորը

Ենթակայաններ և բաշխիչ սարքվածքներ (110 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքներ)

30

Էլեկտրահաղորդման օդային գծեր (110 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքներ)

40

Գազափոխադրման բարձր ճնշման էներգատեղակայանքներ (գազի համակարգեր)

45

Գազաբաշխման և գազասպառման միջին և բարձր ճնշման էներգատեղակայանքներ (գազի համակարգեր)

40

Այլ տեսակի օբյեկտներ

50

14. Տնտեսավարող սուբյեկտների անհատական ռիսկը գնահատվում է տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը բնութագրող չափանիշներով ստացված միավորի և ստուգաթերթերով գնահատված ռիսկայնության միավորի հանրագումարի հիման վրա, որից՝

1) տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը բնութագրող չափանիշների միավորը էլեկտրական ենթակայանների և բաշխիչ սարքվածքների, էլեկտրահաղորդման օդային գծերի, գազափոխադրման բարձր ճնշման էներգատեղակայանքների, գազաբաշխման և գազասպառման էներգատեղակայանքների և այլ տեսակի օբյեկտների մասով հաշվարկվում է NN 7, 8, 9, 10 և 11 աղյուսակներում ներկայացված տեղեկատվական բնույթի հարցերի պատասխանների հիման վրա ստացված բալերի հանրագումարով, որի առավելագույն հնարավոր միավորը 50 է:

 

Աղյուսակ N 7

Էլեկտրական ենթակայաններ և բաշխիչ սարքվածքներ

 

պատասխան

հարց

բալեր

 

5

10

15

20

25

ԵԿ-ի շահագործման
տարին

մինչև 5

5 և ավելի մինչև 10

10 և ավելի մինչև 15

15 և ավելի մինչև 20

20 և ավելի

Տեղակայված
պահուստային ուժային տրանսֆորմատորը

առկա է

առկա է, սակայն միացված չէ

առկա է, գտնվում է նորոգման մեջ

առկա է և չի գործում
(վթարված է)

բացակայում է

Աղյուսակ N 8

Էլեկտրահաղորդման օդային գծեր

հարց

պատասխան

բալեր

5

10

15

20

25

Շահագործման
տարին

մինչև 5

5 և ավելի մինչև 10

10 և ավելի մինչև 15

15 և ավելի մինչև 20

20 և ավելի

ՕԳ-ի
երկարությունը (կմ)

մինչև 1

1 և ավելի մինչև 5

5 և ավելի մինչև 10

10 և ավելի մինչև 20

20 և ավելի

Աղյուսակ N 9

Գազափոխադրման բարձր ճնշման էներգատեղակայանքներ

հարց

պատասխան

բալեր

5

10

15

20

25

Կառուցման տարին

մինչև 5

5 և ավելի մինչև 10

10 և ավելի մինչև 15

15 և ավելի մինչև 20

20 և ավելի

Գազատարի
երկարությունը (կմ)

մինչև 1

1 և ավելի մինչև 5

5 և ավելի մինչև 10

10 և ավելի մինչև 20

20 և ավելի

Աղյուսակ N 10

Գազաբաշխման և գազասպառման միջին և բարձր ճնշման էներգատեղակայանքներ տեսակի օբյեկտներ

հարց

պատասխան

բալեր

5

10

15

20

25

Կառուցման տարին

մինչև 5

5 և ավելի մինչև 10

10 և ավելի մինչև 15

15 և ավելի մինչև 20

20 և ավելի

Գազատարի
երկարությունը (կմ)

մինչև 1

1 և ավելի մինչև 5

5 և ավելի մինչև 10

10 և ավելի մինչև 20

20 և ավելի

Աղյուսակ N 11

Այլ տեսակի օբյեկտներ

հարց

պատասխան

բալեր

15

20

25

Շահագործվող էլեկտրատեղակայանքների ընդհանուր քանակը` ենթակայաններ, բաշխիչ, փոխանջատիչ կետեր (հատ)

մինչև 50

50 և ավելի մինչև 100

100-ից ավելի

էլեկտրահաղորդման օդային և մալուխային գծեր (կմ)

մինչև 50

50-ից մինչև 100

100-ից ավելի

Շահագործվող էներգատեղակայանքների ընդհանուր քանակը` գազակարգավորիչ կետեր (ԳԿԿ), պահարանային գազակարգավորիչ կետեր (ՊԳԿԿ), անհատական ճնշման կարգավորիչ սարք (ԱՃԿՍ) (հատ)

մինչև 50

50 և ավելի մինչև 200

200-ից ավելի

գազատարներ (կմ)

մինչև 50

50-ից մինչև 100

100-ից ավելի

2) ստուգաթերթերի հիման վրա գնահատված ռիսկայնության միավորը (անհատական ռիսկի համապատասխան (ստուգաթերթ) բաղադրիչը) հաշվարկվում է ստուգաթերթերից ստուգումների արդյունքում ստացված գնահատականների հիման վրա: Անհատական ռիսկի միավորը՝ ստուգաթերթ բաղադրիչի մասով (Rստ) որոշվում է հետևյալ բանաձևով՝

Rստ =

n1

*100,

__
n

որտեղ n1-ը վերահսկողական բնույթի հարցերի պատասխաններից ստացված կշիռների գումարի արժեքն է, իսկ n-ը՝ վերահսկողական բնույթի հարցերի պատասխաններից ստացված կշիռների գումարի առավելագույն հնարավոր արժեքը: Անհատական ռիսկի (ստուգաթերթ) բաղադրիչի առավելագույն հնարավոր միավորը 100 է:

 

VI. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

15. Վերահսկվող օբյեկտների մասով տնտեսավարող սուբյեկտի ոլորտային ռիսկը հաշվարկվում է կառուցվող (արդիականացվող, քանդվող, վերակառուցվող) շինության տեսակի (դասակարգումը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի «Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին» N 757-Ն որոշման)՝ N 12 աղյուսակով արտացոլված միավորի և շինարարական օբյեկտների կատեգորիայի՝ N 13 աղյուսակով արտացոլված գործակցի արտադրյալի հիման վրա: N 12 աղյուսակով արտացոլված միավորները հաշվարկվել են տեսչական մարմնի կողմից այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի կողմից` հաշվի առնելով օբյեկտում պատահարների առաջացման հավանականությունը և դրանց հետևանքները:

 

Աղյուսակ N 12

 

Շինության տեսակը

Միավորը

1.

Բնակելի

Օժանդակ շինություն (այդ թվում` այգետնակ, ավտոտնակ)

5

2.

Տուն

10

3.

Բազմաբնակարան շենք

15

4.

Հասարակական

20

5.

Արտադրական

25

16. Շինարարական օբյեկտների դասակարգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման համաձայն: Շինարարական օբյեկտների կատեգորիայի գործակիցները ներկայացված են N 13 աղյուսակում:

 

Աղյուսակ N 13

Կատեգորիա

Գործակից

I կատեգորիա

1

II կատեգորիա

1.25

III կատեգորիա

1.5

IV կատեգորիա

1.75

V կատեգորիա

2

17. Տնտեսավարող սուբյեկտների անհատական ռիսկը գնահատվում է տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը բնութագրող չափանիշներով ստացված միավորի և ստուգաթերթերով գնահատված ռիսկայնության միավորի հանրագումարի հիման վրա, որից՝

1) տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը բնութագրող չափանիշների միավորը քաղաքաշինական օբյեկտների մասով հաշվարկվում է N 14 աղյուսակում ներկայացված տեղեկատվական բնույթի հարցերի պատասխանների հիման վրա ստացված բալերի հանրագումարով, որի առավելագույն հնարավոր միավորը 50 է.

 

Աղյուսակ N 14

 

Միավորը

6

12

16

Կառուցվող շինության հարկայնություն (այդ թվում՝ ստորգետնյա)

1 հարկ

2-3 հարկ

4 հարկ և ավելի

Կառուցվող շինության մակերես

մինչև 300 մ2

301-1000 մ2

1001 մ2 և ավելի

 

Միավորը

12

16

18

Շինարարական աշխատանքների տեսակ

արդիա-կանացում

կառուցում,
քանդում

վերակա-ռուցում

2) ստուգաթերթերի հիման վրա գնահատված ռիսկայնության միավորը (անհատական ռիսկի համապատասխան (ստուգաթերթ) բաղադրիչը) հաշվարկվում է ստուգաթերթերից ստուգումների արդյունքում ստացված գնահատականների հիման վրա: Անհատական ռիսկի միավորը՝ ստուգաթերթ բաղադրիչի մասով (Rստ) որոշվում է հետևյալ բանաձևով՝

Rստ =

n1

*100,

__
n

որտեղ n1-ը վերահսկողական բնույթի հարցերի պատասխաններից ստացված կշիռների գումարի արժեքն է, իսկ n-ը՝ վերահսկողական բնույթի հարցերի պատասխաններից ստացված կշիռների գումարի առավելագույն հնարավոր արժեքը: Անհատական ռիսկի (ստուգաթերթ) բաղադրիչի առավելագույն հնարավոր միավորը 100 է:

 

VII. ՌԻՍԿԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆ

 

18. Տեսչական մարմինը, ըստ իր բնագավառների, վարում է տվյալների բազա իր կողմից վերահսկվող տնտեսավարող սուբյեկտների և դրանց ռիսկայնության աստիճանի վերաբերյալ: Տվյալների բազայի ձևավորման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում է ինչպես տեսչական մարմնի կանոնադրական գործառույթների իրականացման արդյունքում, այնպես էլ ստուգում իրականացնող պետական մարմինների միջև տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման հիման վրա։

19. Տվյալների բազայի նպատակն է որոշել և դասակարգել տեսչական մարմնի կողմից վերահսկվող տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնությունը՝ առկա տեղեկատվության և սահմանված չափորոշիչների հիման վրա։

20. Տեսչական մարմնի նպատակներից ելնելով՝ ստեղծվում է վերահսկվող բոլոր տնտեսավարող սուբյեկտների գրանցամատյան (ռեգիստր), որտեղ գրանցվում են հետևյալ տվյալները՝

1) տնտեսավարող սուբյեկտի անձնագրային տվյալները (անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, ղեկավարի պաշտոնն ու անունը, ազգանունը).

2) տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը և կոնտակտային տվյալները (հեռախոսի համարը և կապի այլ միջոցներ).

3) տնտեսավարող սուբյեկտի գործունեության հասցեն.

4) լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքում լիցենզիայի մասին տեղեկությունները.

5) ստուգման անցկացման ժամանակահատվածը.

6) յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնությունը.

7) բնագավառների առանձնահատկություններից ելնելով` բազաները կարող են պարունակել նաև այլ անհրաժեշտ տեղեկություններ:

 

VIII. ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

21. Տվյալ տարվա ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների ցանկերի ընտրությունը կատարվում է սույն մեթոդաբանության 7-րդ կետի համաձայն` գնահատված ռիսկայնության համապատասխան բնագավառներում դասակարգված տնտեսավարող սուբյեկտներից, ընդ որում` յուրաքանչյուր բնագավառում ընտրությունը կատարվում է տնտեսավարող սուբյեկտների կողմից առավել բարձրից ցածր միավորներ հավաքելու սկզբունքից ելնելով։

22. Տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագիրը կազմվում և հաստատվում է՝ հաշվի առնելով տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնությունը, ստորև նշված համամասնությամբ՝

1) բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտները կազմում են տվյալ տարում ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների առնվազն յոթանասուն տոկոսը.

2) ցածր ռիսկայնության խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտները կազմում են տվյալ տարում ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների առավելագույնը հինգ տոկոսը:

Սույն կետի սահմանափակումը տարածվում է ըստ առանձին չորս բնագավառների:

23. Ստուգումների տարեկան ծրագիրը ներառում է հետևյալ տեղեկությունները՝

1) ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը.

2) յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտում անցկացված վերջին ստուգման ավարտի ամսաթիվը.

3) յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնությունը.

4) յուրաքանչյուր ստուգման անցկացման ժամանակահատվածը:

24. Տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագիրը կազմվում և հաստատվում է մինչև ստուգումներին նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը: Սույն հավելվածի 23-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված տեղեկատվությունը ստուգումների տարեկան ծրագիրը հաստատելիս և դրանում փոփոխություններ կատարելիս տեղադրվում է ստուգում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, և ուժի մեջ է մտնում ընդունումից մեկ ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան