Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-68
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.08.1993-09.08.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1993/14
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.07.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.07.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.08.2014

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «23» հունիսի 1993 թ. Հ.Ն-0885-I


ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ՄԵԴԱԼԻ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Մխիթար Հերացու մեդալը շնորհվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության զարգացմանը մատուցած ծառայությունների, բարձր մասնագիտական, գործնական աշխատանքի, ինչպես նաև նշանակալի բարեգործական գործունեության համար:

 

ՀՈԴՎԱԾ 2. Մխիթար Հերացու մեդալով պարգևատրվում են քաղաքացիական և զինվորական բժիշկները, կրտսեր և միջին բուժանձնակազմի աշխատողները, դեղագործները, ինչպես նաև բարեգործները և այլ անձինք:

 

ՀՈԴՎԱԾ 3. Մխիթար Հերացու մեդալով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության, պաշտպանության ու աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 4. Մխիթար Հերացու մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` Մխիթար Գոշի մեդալից հետո:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 26 հուլիսի 1993 թ.
ՀՕ-68