Գլխավոր տեղեկություն
Համար
N 1443-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.10.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2019 թվականի N 1443-Ա

 

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին՝ «Սյունիք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2017 թվականի մայիսի 16-ին կնքված N ՀՀ ԱՄ ԲԸԱՇՁԲ-17/02 պայմանագրում կատարել փոփոխություն` պայմանագրով ներկայացված աշխատանքների կատարման վերջնաժամկետ սահմանելով մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը:

2. Պայմանագրում կատարված փոփոխության պայմանները տարածվում են կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների վրա:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2019 թ. հոկտեմբերի 22

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան