Գլխավոր տեղեկություն
Համար
N 1912-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (31.10.2019-01.01.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.02.07/9(533) Հոդ.187
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 դեկտեմբերի 2006 թվականի N 1912-Ն

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմնին ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 5-րդ մասերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել լիցենզավորող մարմինների և լիցենզավորված անձանց կողմից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին տեղեկացման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը` լիազոր մարմինների կողմից բարդ ընթացակարգով տրված լիցենզիաների ցանկը լիազոր մարմինները տրամադրում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը` պարզ ընթացակարգով լիցենզիա ստացած անձինք պարտավոր են սույն որոշման հավելվածով նախատեսված տեղեկատվությունը տրամադրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. հունվարի 18
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
դեկտեմբերի 21-ի N 1912-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմնին ՏԵՂԵԿԱՑՄԱՆ
(վերնագիրը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում են պարզ և բարդ ընթացակարգերով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի` անվտանգության բնագավառի 1,2,6,7,10,12,13, առողջապահության բնագավառի 1,3,4,6, գյուղատնտեսության բնագավառի 2,3, էներգետիկայի բնագավառի 1,2,3, ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի 1-14, շրջակա միջավայրի պահպանության բնագավառի 1,2, որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման, չափագիտության բնագավառի 1, քաղաքաշինության բնագավառի 2, գործունեության այլ բնագավառների 4,7 կետերով սահմանված գործունեության տեսակների համար տրված լիցենզիաների մասին լիցենզավորող մարմինների և լիցենզավորված անձանց կողմից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին (այսուհետ` տեսչական մարմին) տեղեկացնելու կարգը:

(1-ին կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

2. Լիցենզավորող մարմինը բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաներ տրամադրելուց հետո, մինչև հաջորդ ամսվա 15-ը, գրավոր հաղորդագրություն (NN 1 և 2 ձևեր) է ներկայացնում տեսչական մարմին` նշելով`

ա) լիցենզավորված իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, լիցենզավորված ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը և բնակության վայրը.

բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը.

գ) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (վայրերը) (եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն համապատասխան վայրում).

դ) լիցենզիայի համարը և այն տալու ամuաթիվը:

(2-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

3. Բարդ ընթացակարգով տրամադրված լիցենզիայի վերաձևակերպման, գործունեության իրականացման վայրի փոփոխության կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեություն ծավալելու դեպքում` փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև տրված լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում` լիցենզավորող մարմինը տեսչական մարմնին գրավոր տեղեկացնում է փոփոխությունների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով որոշում ընդունելուց կամ լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելուց հետո մինչև հաջորդ ամսվա 15-ը:

(3-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

4. Պարզ ընթացակարգով լիցենզիա ստացած անձը մինչև լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելը պարտավոր է տեսչական մարմին ուղարկել գրավոր հաղորդագրություն (NN 3 և 4 ձևեր)` նշելով`

ա) լիցենզավորված իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, լիցենզավորված ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը և բնակության վայրը.

բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը.

գ) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն համապատասխան վայրում).

դ) լիցենզիայի համարը և այն տալու ամuաթիվը.

ե) լիցենզավորման ենթակա գործունեությունն սկսելու օրը:

(4-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

5. Պարզ ընթացակարգով տրամադրված լիցենզիայի վերաձևակերպման, գործունեության իրականացման վայրի փոփոխության կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեություն ծավալելու դեպքում` փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև տրված լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում` լիցենզավորված անձը տեսչական մարմնին գրավոր հաղորդագրություն է ներկայացնում փոփոխությունների կամ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշումն ստանալուց հետո մինչև հաջորդ ամսվա 15-ը:

(5-րդ կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Ձև N 1

Լ Ի Ց Ե Ն Զ Ա Վ Ո Ր Ո Ղ  Մ Ա Ր Մ Ն Ի  Ա Ն Վ Ա Ն ՈՒ Մ Ը

Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ

1. Լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը _______________________

2. Գտնվելու վայրը _____________________________________________

3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը _______________________

4. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (վայրերը) (նշվում է,
եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է
իրականացվի միայն համապատասխան վայրում) _________________________

________________________________________________________

5. Լիցենզիայի համարը և տալու ամսաթիվը _____________________________

________________________________________
(լիցենզավորող մարմնի պաշտոնատար անձի անվանումը)

_____________

(ստորագրությունը)


 

Կ.Տ.


Ձև  N 2


Լ Ի Ց Ե Ն Զ Ա Վ Ո Ր Ո Ղ  Մ Ա Ր Մ Ն Ի  Ա Ն Վ Ա Ն ՈՒ Մ Ը

Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ

1. Լիցենզավորված ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը ________________________________________________________

2. Բնակության վայրը ____________________________________________

3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը _______________________

4. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (վայրերը) (նշվում է,
եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է
իրականացվի միայն համապատասխան վայրում) _________________________

________________________________________________________

5. Լիցենզիայի համարը և տալու ամսաթիվը _____________________________

________________________________________
(լիցենզավորող մարմնի պաշտոնատար անձի անվանումը)

_____________

(ստորագրությունը)



 

Կ.Տ.


 
Ձև  N 3

Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ


1. Լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը _______________________

2. Գտնվելու վայրը _____________________________________________

3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը _______________________

4. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (վայրերը) (նշվում է,
եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է
իրականացվի միայն համապատասխան վայրում) _________________________

________________________________________________________

5. Լիցենզիայի համարը և տալու ամսաթիվը _____________________________

6. Լիցենզավորման ենթակա գործունեությունն սկսելու օրը ____________________

Ներկայացված տեղեկությունների իսկությունը
հաստատում եմ _______________________________________________

(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, ազգանունը)



______ __________ 200 թ.

(ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)

Ձև  N 4

Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ


1. Լիցենզավորված ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը ________________________________________________________

2. Բնակության վայրը ___________________________________________

3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը _______________________

4. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (վայրերը) (նշվում է,
եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է
իրականացվի միայն համապատասխան վայրում) _________________________

________________________________________________________

5. Լիցենզիայի համարը և տալու ամսաթիվը _____________________________

6. Լիցենզավորման ենթակա գործունեությունն սկսելու օրը ____________________


Ներկայացված տեղեկությունների իսկությունը
հաստատում եմ ________________________________________________

(ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը)



________ ____________ 200 թ.

(ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)
(հավելվածը փոփ. 17.02.11 N 140-Ն, 10.10.19 N 1442-Ն)