Գլխավոր տեղեկություն
Համար
N 1846-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (31.10.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.18/56(231) Հոդ.1304
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 նոյեմբերի 2002 թվականի N 1846-Ն

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 19.11.14 N 1294-Ն)

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 13-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Պետական բնապահպանական փորձաքննություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

(1-ին կետը փոփ. 19.11.14 N 1294-Ն)

2. Սահմանել, որ`

1) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնի լիազորությունները վերապահվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

2) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության բնագավառում լիազոր մարմնի գործունեության ապահովումն ու փորձաքննական կենտրոնի լիազորությունների կատարումն է.

3) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լիազորություններն են՝

ա. փորձաքննական գործընթացին վերաբերող քաղաքականության մշակմանը մասնակցելը,

բ. փորձաքննական գործընթացը կարգավորող իրավական ակտերի մշակմանը մասնակցելը,

գ. իր իրավասության սահմաններում փորձաքննության իրականացումը, փորձաքննական եզրակացության կազմումն ու տրամադրումը,

դ. փորձաքննական գործընթացում պայմանագրային հիմունքներով փորձագետների ներգրավումը,

ե. առնչվող մարմինների հետ անհրաժեշտության դեպքում հիմնադրույթային փաստաթղթի և նախատեսվող գործունեության համաձայնեցումը,

զ. հանրային լսումներում իր ներկայացուցչի մասնակցության ապահովումը,

է. տեխնիկական առաջադրանքի կազմումն ու ձեռնարկողին տրամադրումը:

(2-րդ կետը խմբ. 19.11.14 N 1294-Ն)

2.1. Թույլատրել փորձաքննական կենտրոնին իրականացնել հետևյալ ձեռնարկատիրական գործունեության տեսակը` փորձաքննությանը վերաբերող գրականության, տեղեկատվական նյութերի ու բացիկների պատրաստում և հրատարակում:

(2.1-ին կետը լրաց. 19.11.14 N 1294-Ն)

3. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել «Պետական բնապահպանական փորձաքննություն» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:

«Պետական բնապահպանական փորձաքննություն» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության այլ գույքը, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնել անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

(3-րդ կետը փոփ. 19.11.14 N 1294-Ն)

4. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:

(4-րդ կետը փոփ. 19.11.14 N 1294-Ն, 10.10.19 N 1442-Ն)

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումն ու պետական գրանցումը:

(5-րդ կետը փոփ. 19.11.14 N 1294-Ն)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 28
Երևան