Գլխավոր տեղեկություն
Համար
N 1468-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.10.2019-14.08.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.10.28/75(1528) Հոդ.957
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.10.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հոկտեմբերի 2019 թվականի N 1468-Ն

 

 ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԿԱՄ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 333-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասը և 444-րդ հոդվածի 11-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարները միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգի կիրառման չափանիշները՝ համաձայն N 1 հավելվածի.

2) ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարները միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգը և ժամկետները՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի «Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարները միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու համար հարկ վճարողների չափանիշները, և նշված գումարների՝ մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգը և ժամկետները սահմանելու մասին» N 333-Ն որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 25

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 24-ի N 1468-Ն որոշման

 

Չ Ա Փ Ա Ն Ի Շ Ն Ե Ր

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԿԱՄ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) սահմանված կարգով ավելացված արժեքի հարկի (այսուհետ՝ ԱԱՀ) զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով, ինչպես նաև oրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին, իսկ այդ ժամկետից հետո յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի կամ օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարի (այսուհետ միասին՝ նաև ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար) միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգ կիրառելու համար ԱԱՀ վճարողը, իսկ օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում` հարկ վճարողը (այսուհետ՝ հարկ վճարողը) պետք է բավարարի հետևյալ չափանիշները՝

1) ԱԱՀ-ի փոխհատուցվող կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարի վերաբերյալ հարկ վճարողի դիմումը (այսուհետ՝ դիմում) հարկային մարմին ստացվելու օրը ներառող հարկային տարվա և դրան նախորդող երկու հարկային տարիների ընթացքում վերջին ուսումնասիրության դիմումով ներկայացված՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարների հանրագումարի առնվազն 90 տոկոսը հիմնավորվել է հարկային մարմնի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ.

2) դիմումում պարզեցված ընթացակարգ կիրառելու վերաբերյալ նշում լինելու դեպքում, դիմումով ներկայացված որևէ հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարների առնվազն 90 տոկոսը նախկինում հիմնավորվել է հարկային մարմնի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ.

3) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ հարկ վճարողի դիմումը հարկային մարմին ստացվելու օրվա դրությամբ հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացրել լրացած հաշվետու ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկները, իսկ մինչև օրենսգիրքն ուժի մեջ մտնելն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար՝ ԱԱՀ-ի հաշվարկները.

4) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ հարկ վճարողի ընթացիկ դիմումին նախորդող դիմումից կամ համալիր հարկային (մինչև 2018 թվականի հունվարի 1-ը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության) վերջին ստուգումից հետո ընկած ժամանակահատվածում հարկ վճարողը միացման, միաձուլման, առանձնացման կամ բաժանման ձևով չի վերակազմակերպվել։

2. Սույն կարգի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված չափը որոշելիս ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների հիմնավորվածության առումով հաշվի են առնվում ինչպես հարկային մարմնի ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ միասնական հաշվին մուտքագրման ենթակա, այնպես էլ ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ ընդգրկված ժամանակաշրջանում հարկ վճարողի իրականացրած ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկման բազայի 20 տոկոսը գերազանցող ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների չափերը, որոնք օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան շարունակվել են հաշվառվել որպես ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար:

3. Հարկային մարմնի կողմից իրականացվող ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ դիմումում (դիմումներում) նշված՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի՝

1) 10-20 տոկոսը ներառյալ չհիմնավորվելու դեպքում ուսումնասիրությունը կամ ստուգումը փաստացի սկսելու օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում, ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը միասնական հաշվին մուտքագրելու համար պարզեցված ընթացակարգ չի կիրառվում՝ անկախ այդ ժամանակահատվածում հարկ վճարողի՝ սույն կարգում նշված չափանիշները բավարարելու հանգամանքից.

2) 20 տոկոսից ավելը չհիմնավորվելու դեպքում ուսումնասիրությունը կամ ստուգումը փաստացի սկսելու օրվանից հետո՝ այդ օրը ներառող հարկային տարվա և դրան հաջորդող հարկային տարվա ընթացքում, ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը միասնական հաշվին մուտքագրելու համար պարզեցված ընթացակարգ չի կիրառվում՝ անկախ այդ ժամանակահատվածում հարկ վճարողի՝ սույն կարգում նշված չափանիշները բավարարելու հանգամանքից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 24-ի N 1468-Ն որոշման

 

Պ Ա Ր Զ Ե Ց Վ Ա Ծ  Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ  ԵՎ  Ժ Ա Մ Կ Ե Տ Ն Ե Ր

 

 ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԿԱՄ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. Սույն պարզեցված ընթացակարգով (այսուհետ՝ ընթացակարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) սահմանված կարգով՝ ավելացված արժեքի հարկի (այսուհետ` ԱԱՀ) փոխհատուցվող կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարները (այսուհետ միասին՝ նաև ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար) միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգի կիրառման մինչև 40 միլիոն դրամի դիմումների (այսուհետ՝ դիմում) հիման վրա միասնական հաշիվ մուտքագրման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն ընթացակարգին համապատասխան միասնական հաշվին մուտքագրման ենթակա են՝

1) ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը.

2) յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին կամ եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը.

3) օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում` յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարը։

3. Սույն ընթացակարգի կիրառման իմաստով յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին կամ եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարն այդ կիսամյակի կամ եռամսյակի հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում արտացոլված դեբետային գումարների, իսկ մինչև օրենսգիրքն ուժի մեջ մտնելն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար՝ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների` հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցող գումարների (բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների) հանրագումարն է՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի միասնական հաշիվ մուտքագրման եզրակացության կազմման օրվա դրությամբ: Ընդ որում, ԱԱՀ-ի գումարի փոխհատուցման նպատակով հաշվի են առնվում նաև հարկ վճարողների՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ դիմումը հարկային մարմին ստացման օրվա դրությամբ ներկայացված՝ համապատասխան ճշտված հաշվարկները:

4. Սույն ընթացակարգը կիրառվում է`

1) եթե հարկ վճարողը միաժամանակ համապատասխանում է սույն որոշման 1-ին հավելվածով հաստատված չափանիշներին, և յուրաքանչյուր կիսամյակում կամ եռամսյակում ներառված հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով (մինչև օրենսգիրքն ուժի մեջ մտնելն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար՝ ԱԱՀ-ի հաշվարկով) ցույց տրված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների հանրագումարը, իսկ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը չի գերազանցում 40 միլիոն դրամը.

2) եթե դիմումին կից ներկայացվում են մինչև 2017 թվականի հունվարի 1-ը ընկած որևէ հաշվետու ժամանակաշրջանում ստացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների` մինչև 2017 թվականի հունվարի 1-ը գործող կարգով բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին կատարված վճարումը հիմնավորող փաստաթղթերը:

5. Մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը ընկած կիսամյակային ժամանակահատվածի արդյունքներով, իսկ այդ ժամկետից հետո եռամսյակային արդյունքներով, ինչպես նաև ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով (ամիս կամ եռամսյակ) ներկայացված որևէ դիմումում նշված գումարի և նախկինում այդ ժամանակահատվածի համար ներկայացված դիմումում նշված գումարների հանրագումարը 40 միլիոն դրամի շեմը գերազանցելու դեպքում այդ դիմումում (որում նշված գումարով գերազանցվում է 40 միլիոն դրամի շեմը) նշված ԱԱՀ-ի գումարները միասնական հաշիվ են մուտքագրվում սույն ընթացակարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան:

6. Հարկ վճարողների՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ դիմումը հարկային մարմին մուտքագրվելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը ճշտում է հարկ վճարողի՝ սույն որոշման 1-ին հավելվածով հաստատված չափանիշներին համապատասխանությունը և՝

1) չափանիշներին և սույն ընթացակարգի պահանջներին համապատասխանության դեպքում համապատասխանությունը ճշտելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում առանց ուսումնասիրություն կամ ստուգում իրականացնելու կազմում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի՝ միասնական հաշիվ մուտքագրման եզրակացություն, և այն կազմելու օրը ներկայացնում է գանձապետարան.

2) չափանիշներին և սույն ընթացակարգի պահանջներին անհամապատասխանության դեպքում միասնական հաշիվ մուտքագրման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի հիմնավորվածության ուսումնասիրությունը կամ ստուգումը կատարվում է օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

7. Գանձապետարանը սույն ընթացակարգի 6-րդ կետի 1-ին ենթակետում նշված՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի՝ միասնական հաշիվ մուտքագրման եզրակացությունը ստանալու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը մուտքագրում է միասնական հաշվին: Սույն ընթացակարգին համապատասխան միասնական հաշիվ մուտքագրված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը հարկ վճարողին վերադարձվում է հարկ վճարողի դիմումի հիման վրա՝ հարկային մարմին դիմումի ստացման օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան