ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2019 թվականի N 1529-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և գործունեության կարգը, խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 18-ի N 300-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 808-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով՝
«2.1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ խորհրդի անհատական կազմը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը:»:
2. Որոշման N 1 հավելվածում «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հինգ ներկայացուցիչ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հասարակական կազմակերպությունների յոթ ներկայացուցիչ, որոնցից երկուսը՝ գործարար ոլորտի շահերը ներկայացնող» բառերով:
3. Որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ տողով՝
«ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ»:
4. Որոշման N 2 հավելվածի 6-րդ կետում «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների» բառերը փոխարինել «Հասարակական կազմակերպությունների» բառերով:
5. Որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով՝
«7.1. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված չափանիշներին համապատասխանող հասարակական կազմակերպություններից երկուսը խորհրդի կազմում կարող են ընդգրկվել, եթե վերջին հինգ տարիների ընթացքում ունեն գործարար ոլորտում շահերի ներկայացման երեք կամ ավելի տարվա փորձ:»:
6. Որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին կետով՝
«13.1. Հասարակական կազմակերպության մասնակցությունը խորհրդի կազմում համարվում է դադարած ՀՀ արդարադատության նախարարություն դիմում ներկայացնելուց հետո 10-րդ օրը: ՀՀ արդարադատության նախարարությունը սահմանված կարգով անցկացնում է նոր մրցույթ՝ այդ մասին խորհրդի առաջիկա նիստում զեկուցելով:»:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 23 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|