Գլխավոր տեղեկություն
Համար
N 1577-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.11.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.11.20/81(1534) Հոդ.1017
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 2019 թվականի N 1577-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1694-Ն, 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1674-Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 474-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների 2003-2007 թվականների ֆինանսական առողջացման ծրագրի ու 2003-2007 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումների և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1694-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին» բառերով.

2) որոշման 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերություններից յուրաքանչյուրում տնօրենների խորհուրդները բաղկացած են 6 անդամից` 3 անդամ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից, իսկ ընկերությունների գլխավոր տնօրենները` ի պաշտոնե, մեկական անդամ՝ էլեկտրաէներգետիկական շուկայի մասնավոր հատվածը ներկայացնող ընկերության, էներգետիկական ոլորտին առնչվող ակադեմիական (գիտական) որևէ հաստատության կողմից.

բ) «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերությունում տնօրենների խորհուրդը բաղկացած է 13 անդամից` 2 անդամ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, մեկական անդամ՝ էլեկտրաէներգետիկական շուկայի մասնավոր հատվածը ներկայացնող ընկերության, էներգետիկական ոլորտին առնչվող ակադեմիական (գիտական) որևէ հաստատության կողմից, ինչպես նաև «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր», «Հաշվարկային կենտրոն», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Միջազգային էներգետիկ կորպորացիա», «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն», «Քոնթուր Գլոբալ Հիդրո կասկադ» փակ բաժնետիրական ընկերությունների ու «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենները` ի պաշտոնե:

«Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում տնօրենների խորհուրդը բաղկացած է 5 անդամից` 2 անդամ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից, իսկ ընկերության գլխավոր տնօրենը` ի պաշտոնե, մեկական անդամ՝ էլեկտրաէներգետիկական շուկայի մասնավոր հատվածը ներկայացնող ընկերության, էներգետիկական ոլորտին առնչվող ակադեմիական (գիտական) որևէ հաստատության կողմից:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության 2003-2007 թվականների ընթացիկ գործունեության բարելավման միջոցառումների ծրագրի և 2003-2007 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումների ու Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 4-ի N 65 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1674-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «5 անդամից» բառերը փոխարինել «4 անդամից» բառերով.

2) «մեկական անդամներ առաջարկվում են» բառերը փոխարինել «մեկ անդամ առաջարկվում է» բառերով.

3) հանել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ու» բառերը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի «Պետական գույքի կառավարումը համակարգելու մասին» N 474-Ն որոշման 7-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության» բառերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2019 թ. նոյեմբերի 15

Երևան