Գլխավոր տեղեկություն
Համար
N 1762-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2019 թվականի N 1762-Ա

 

ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2019 թվականի նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղել Ուկրաինա՝ (նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 1-ը և դեկտեմբերի 2-4-ը ներառյալ՝ քաղաք Կիև, իսկ դեկտեմբերի 1-2-ը՝ քաղաք Օդեսա) «Իմեջին Արմենիա» նախաձեռնության կողմից կազմակերպվելիք ֆորումին մասնակցելու, գործող հայկական համայնքային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ հանդիպելու, կատարված աշխատանքներին ու համայնքի խնդիրներին ծանոթանալու և հետագա համագործակցության ուղիները քննարկելու նպատակով:

2. Զարեհ Ջոն Սինանյանի՝ Ուկրաինա գործուղման ավիատոմսի (Կիև-Օդեսա-Կիև), գիշերակացի (4 գիշեր Կիևում և 1 գիշեր Օդեսայում) և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված սփյուռքի բնագավառում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգ ծրագրի արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:

3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին՝ Ուկրաինա գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

4. Ընդունել ի գիտություն, որ Երևան-Կիև-Երևան ավիատոմսի ձեռքբերման հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 26

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան