Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը, այսուհետև՝ Կողմեր,
2013թ. դեկտեմբերի 2-ի՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի (այսուհետև՝ Համաձայնագիր) 10-րդ հոդվածին համապատասխան,
նկատի ունենալով 2014թ. մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը և 2014թ. հոկտեմբերի 10-ի՝ Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագիրը,
համաձայնեցին ներքոնշյալի մասին.
Հոդված 1
Համաձայնագրի 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«սուրհանդակներ (ցրիչներ և թղթատարներ) - Կողմի լիազոր մարմնի պաշտոնատար անձինք, ովքեր, այդ Կողմի պետության օրենսդրությանը համապատասխան, իրականացնում են զինվորական նամակագրության առաքման պարտականությունները:»:
Հոդված 2
Համաձայնագրի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 3
Սույն Համաձայնագրի իրականացման համար Կողմերի պետությունների լիազոր մարմիններն են՝
Հայկական կողմից՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը,
Ռուսական կողմից՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:
Կողմերն իրենց լիազոր մարմինների փոփոխության մասին միմյանց ծանուցում են դիվանագիտական ուղիներով:»:
Հոդված 3
Համաձայնագրի 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Կողմերի պետությունների լիազոր մարմինների փոխադարձ պայմանավորվածությամբ՝ մի Կողմի՝ մյուս Կողմի պետության զորամասերին և կազմակերպություններին հասցեագրված զինվորական նամակագրության առաքումը կարող է իրականացվել այդ մյուս Կողմի զինվորական սուրհանդակափոստային կապի ցանցի միջոցով՝ սեփական զինվորական նամակագրության առաքման համար սահմանված կանոններով:»:
Հոդված 4
Համաձայնագրի 5-րդ հոդվածի առաջին և երկրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն Համաձայնագրին համապատասխան առաքվող զինվորական նամակագրությունն անձեռնմխելի է և չի կարող ո՛չ բացվել, ո՛չ պահվել:
Այն Կողմի պետության սահմանապահ մարմինները, որի տարածք առաքվում է զինվորական նամակագրությունը, ապահովում են սուրհանդակների (ցրիչների և թղթատարների)՝ պետական սահմանի անարգել հատումը սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթեր ներկայացնելու դեպքում, ինչպես նաև ցուցաբերում են աջակցություն զինվորական նամակագրության օպերատիվ առաքման կազմակերպմանը և անհրաժեշտ օգնություն նրանց կողմից իրենց իրավասության շրջանակներում իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս:»:
Հոդված 5
Համաձայնագրի 6-րդ հոդվածի երկրորդ և վեցերորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6
1. Համաձայնագրի հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Չի թույլատրվում այնպիսի զինվորական նամակագրության առաքումը, որի պարունակությունն այն Կողմի պետության օրենսդրության համաձայն, որտեղ իրականացվում է առաքումը, դասվում է արգելված վտանգավոր բեռների և իրերի (այդ թվում՝ զենքի, թմրանյութի և դրանց կիրառման ու պատրաստման հարմարանքների) շարքին»:
2. Համաձայնագրի հավելվածի 9-րդ կետում հանել «, ինչպես նաև լիազոր մարմինների կողմից տրված հաշվեցուցակային զենքի վերաբերյալ տվյալներ՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին Համաձայնագրի 6-րդ հոդվածի համաձայն» բառերը:
Հոդված 7
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Համաձայնագրի 10-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Կատարված է Մոսկվա քաղաքում 2018թ. դեկտեմբերի 27-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և ռուսերեն, ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|