Գլխավոր տեղեկություն
Համար
N 1104-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (02.11.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.15/44(778) Հոդ.1013
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.08.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 2010 թվականի N 1104-Ն

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 30.01.14 N 72-Ն)

 

Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել համաձայնեցված հայտարարագրի ձևը, բովանդակությունը, լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 30.01.14 N 72-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ հավելվածի 12-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 7
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

օգոստոսի 26-ի N 1104-Ն որոշման

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ

(վերնագիրը փոփ. 30.01.14 N 72-Ն)

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են ապահովագրական պատահարի մասնակից ավտոտրանսպորտային միջոցների վարորդների կողմից լրացվող` համաձայնեցված հայտարարագրի (այսուհետ` հայտարարագիր) ձևը, բովանդակությունը և լրացման հրահանգը:

(1-ին կետը փոփ. 30.01.14 N 72-Ն, խմբ. 18.02.16 N 148-Ն)

2.  (կետն ուժը կորցրել է 18.02.16 N 148-Ն)

3.  (կետն ուժը կորցրել է 18.02.16 N 148-Ն)

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ

(վերնագիրը փոփ. 30.01.14 N 72-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ

 

4. Հայտարարագիրը բաղկացած է 2 էջից:

5. Հայտարարագրի դիմերեսի ձևը, դրանում ներառվող տեղեկատվությունը սահմանվում են՝ համաձայն N 1 ձևի:

6. Հայտարարագրի դարձերեսը ներառում է դրա լրացման հրահանգը` համաձայն N 2 ձևի:

7. Հայտարարագիրը լրացվում է՝ համաձայն սույն կարգի 6-րդ կետով նախատեսված լրացման հրահանգի:

8. Ընդ որում, հայտարարագրի ձևաթղթի վրա՝ դիմերեսի՝ հայտարարագրի ստորագրման հետևանքների վերաբերյալ իրազեկման դաշտում, 2-րդ կետով սահմանված հատուցման առավելագույն չափերն օրենքի համաձայն սահմանվում են բյուրոյի կանոններով և դրանք հրապարակվում են բյուրոյի պաշտոնական կայքում: Հայտարարագրի ձևաթղթի վրա՝ դարձերեսի վերջին պարբերությունում, որպես Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի հեռախոսահամար, նշվում է բյուրոյի պաշտոնական կայքում համապատասխան հարցերի համար որպես հաղորդակցման միջոց հրապարակված հեռախոսահամարը։

(8-րդ կետը լրաց. 18.02.16 N 148-Ն, 10.10.19 N 1390-Ն)

9. Բյուրոյի կանոններով նախատեսված դեպքերում հայտարարագիրը կարող է կազմվել նաև էլեկտրոնային եղանակով՝ բյուրոյի կողմից սահմանված պահանջներին համապատասխանող բջջային հավելվածի և (կամ) այլ տեխնիկական լուծումների կիրառմամբ՝ ապահովելով հայտարարագրի դիմերեսին ներառվող տեղեկատվության հավաքագրումը: Էլեկտրոնային եղանակով կազմվող հայտարարագրի և դրա լրացման առանձնահատկությունները սահմանվում են բյուրոյի կանոններով:

(9-րդ կետը լրաց. 10.10.19 N 1390-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԿՏՐՈՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
(գլուխն ուժը կորցրել է  30.01.14 N 72-Ն)

 

 

 

 Գ Լ ՈՒ Խ  3

 

ԿՏՐՈՆԻ ՎՆԱՍՎԱԾ (ԽՈՏԱՆՎԱԾ) ԼԻՆԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՎՆԱՍՎԱԾ (ԽՈՏԱՆՎԱԾ), ԿՈՐԱԾ, ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ԿԱՄ ՈՉՆՉԱՑՎԱԾ ԿՏՐՈՆԸ ՆՈՐՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
(գլուխն ուժը կորցրել է  30.01.14 N 72-Ն)

 

 

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ԿՏՐՈՆԻ ԵՎ ԴՐԱ ՁԵՎԱԹՂԹԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
(բաժինն ուժը կորցրել է  30.01.14 N 72-Ն)

 

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սույն հայտարարագիրը կարող է լրացվել միայն, եթե միմյանց են բախվել 2 ավտոտրանսպորտային միջոց (ՏՄ), որի արդյունքում առաջացել է միայն ՏՄ վնաս:

Տեղեկացված ենք, որ սույն հայտարարագիրը ստորագրելով՝

1) մեղավորության մասով հետագա բողոքարկման հնարավորություն չունենք,

2) Ինքնուրույն կարգավորման միջոցով (լրացված համաձայնեցված հայտարարագրով) հատուցվող վնասի առավելագույն չափը, անկախ փաստացի վնասի չափից, չի կարող գերազանցել ________ (____________________) դրամը:

ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐԻ ՎԱՅՐԻ ՈՐՈՇ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

Մարզի
անվանումը
 

                           

Քաղաքի/գյուղի
անվանումը
 

 

Փողոցի (մոտակա
կողմնորոշչի) անվանումը

 

Պատահարի
ամսաթիվը

         

Օրը

Ամիսը

Տարին

Ժամը

ՊԱՏԱՀԱՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՈՐՈՇ ՏՎՅԱԼՆԵՐ

ՊԱՏԱՀԱՐՈՒՄ ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԱԾ ՎԱՐՈՐԴ ԵՎ ՏՄ

 

ԱՆՄԵՂ ՎԱՐՈՐԴ ԵՎ ՏՄ

 

ՏՄ հաշվառման
համարանիշը

 
 

ՏՄ հաշվառման վկայագրի
համարը

 
 

ՏՄ վարորդի
անունը, ազգանունը

 
 

Վարորդական վկայականի սերիան և համարը

 
 

ՏՄ վարորդի
 հեռախոսահամարը

 
 

Գործող ԱՊՊԱ պայմանագրով ապահովագրական ընկերության անվանումը

 

ՏՄ ՎՆԱՍՎԱԾ ԴԵՏԱԼՆԵՐԻ ՆՇՈՒՄՆԵՐ («X» նշում կատարելու միջոցով)

Ներմուծեք նկարագրությունը_9126 Ներմուծեք նկարագրությունը_9127
ՄԵՂԱՎՈՐ ՎԱՐՈՐԴԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՄԵՂ ՎԱՐՈՐԴԻ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

 

 

Հայտարարագրի լրացման հրահանգը նկարագրված է դարձերեսին:

(ձևը խմբ. 18.02.16 N 148-Ն, 10.10.19 N 1390-Ն)

 Ձև N 2

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ

 

1. Հայտարարագիրը լրացվում է երկու մասնակից վարորդների կողմից միաժամանակ` պատահարի վայրում:

2. Հայտարարագիրը լրացվում է գրչով՝ ընթեռնելի ձեռագրով կամ էլեկտրոնային եղանակով՝ բյուրոյի կողմից սահմանված կարգով:

3. Հայտարարագրի բոլոր ազատ դաշտերը ենթակա են պարտադիր լրացման:

4. «Պատահարում մեղավորությունն ընդունած վարորդ և ՏՄ» սյունակում լրացվում են մեղավոր վարորդի և նրա ավտոտրանսպորտային միջոցի տվյալները, «անմեղ վարորդ և ՏՄ» սյունակում լրացվում են անմեղ վարորդի և նրա կողմից վարած ավտոտրանսպորտային միջոցի տվյալները։

5. Հայտարարագիրը երկու վարորդների կողմից ստորագրվելուց հետո չի թույլատրվում դրանում իրականացնել որևէ փոփոխություն, ուղղում կամ լրացում:

6. Հայտարարագիրը լրացվում է մեկ օրինակից և տրվում է անմեղ վարորդին:

7. Այլ նշումների համար կարելի է օգտագործել ստորև բաց մասը կամ դրանք համատեղ շարադրել և ստորագրել առանձին թղթի վրա:

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍ (լրացվում է ըստ ցանկության)

 

 

 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Մեղավոր վարորդի պատճառած վնասի համար ապահովագրական հատուցման վճարումը հանգեցնում է ԱՊՊԱ ոլորտում մալուսի կիրառմանը` ավելացնելով հետագայում կնքվելիք ԱՊՊԱ պայմանագրերի վճարը:

 

Վթարի հետևանքով ավտոտրանսպորտային միջոցի վնասները, այդ թվում՝ թաքնված, ուսումնասիրվում և գնահատվում են ԱՊՊԱ ոլորտի փորձագետի կողմից` ավտոտրանսպորտային միջոցը հետազոտելիս:
 

Ապահովագրական հատուցման կամ փորձաքննության փուլում առաջացած խնդիրների դեպքում կարող եք դիմել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո՝ _______________հեռախոսահամարով կամ ուղարկելով էլեկտրոնային հաղորդագրություն info@paap.am էլեկտրոնային հասցեով:

(ձևը խմբ. 18.02.16 N 148-Ն, խմբ., փոփ. 10.10.19 N 1390-Ն)

 

Ձև N 3

(ձևն ուժը կորցրել է  30.01.14 N 72-Ն)

(հավելվածը փոփ.  30.01.14 N 72-Ն, խմբ., փոփ., լրաց. 18.02.16 N 148-Ն, 10.10.19 N 1390-Ն)