Գլխավոր տեղեկություն
Համար
N 1380-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.10.2019-23.10.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.10.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հոկտեմբերի 2019 թվականի N 1380-Ա

 

ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին 2019 թվականի հոկտեմբերի 28-ից 30-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)՝ «Եկամտի միջնաժամկետ ռազմավարություն. եկամուտների մոբիլիզացման ռազմավարական մոտեցում՝ ի նպաստ տնտեսական աճի և զարգացման խորագրով» գլխավոր համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Դավիթ Անանյանի՝ Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող՝ 9006 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 3

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.10.2019, N 1524-Ա 23.10.2019, N 1380-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան