Գլխավոր տեղեկություն
Համար
N 1381-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.11.2019-01.07.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.10.23/73(1526) Հոդ.937
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2019 թվականի N 1381-Ն

 

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Ղեկավարվելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2019 թ. հոկտեմբերի 15

Երևան

   

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1381-Ն որոշման

    

Կ Ա Ր Գ

   

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ

   

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  

1. Սույն կարգով կարգավորվում են սոցիալական հարցերի ոլորտում լիազոր հանրապետական գործադիր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) կողմից ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման հետ կապված հարաբերությունները:

2. Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման նպատակը՝ ընտանիքում բռնության դեպքերի տարածվածության և բռնությանը նպաստող գործոնների բացահայտման, ընտանիքում բռնության կանխարգելման, բռնություն գործադրած և բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տվյալների ամփոփման միջոցով պաշտպանության և աջակցության տրամադրման ապահովումն է:

3. Տվյալների գաղտնիությունն ապահովելու նպատակով տեղեկատվություն տրամադրող մարմինը Լիազոր մարմնին անձնական տվյալներ պարունակող տեղեկատվական փաթեթը ներկայացնում է թղթային՝ «հրապարակման ոչ ենթակա» դրոշմագրով, որը նշվում է փակ ծրարի և Թերթիկ N 1-ի, Թերթիկ N 2-ի և Թերթիկ N 3-ի վրա՝ վերևի աջ անկյունում:

  

II. ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

  

4. Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառումն իրականացնում է Լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն), Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ քննչական կոմիտե), Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության (այսուհետ՝ հատուկ քննչական ծառայություն), Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի (այսուհետ՝ դատական դեպարտամենտ), ինչպես նաև վերջիններիս կողմից չգրանցված՝ օրենքով սահմանված աջակցության կենտրոնների (այսուհետ՝ աջակցության կենտրոն), խնամակալության և հոգաբարձության մարմինների, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրամադրված տվյալների հիման վրա:

5. Տեղեկատվության հավաքագրումը սկսվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո և առաջին անգամ տրամադրվում է տեղեկատվության հավաքագրման մեկնարկից վեց ամիս անց: Դրանից հետո տեղեկատվությունը տրամադրվում է առնվազն յուրաքանչյուր կիսամյակ՝ մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 30-ը: Լիազոր մարմինը տեղեկատվությունը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում ամփոփում է այն և հրապարակում:

6. Թերթիկ N 1-ը, Թերթիկ N 2-ը և Թերթիկ N 3-ը լրացվում են յուրաքանչյուր դեպքի և դրա ընթացքի վերաբերյալ: Նույն անձանց միջև նոր դեպք արձանագրելու դեպքում հավելվածի Թերթիկ N 1-ը և Թերթիկ N 3-ը լրացվում են միայն ավելացված տվյալների մասով Թերթիկ N 1-ի դեպքում սկսած 8-րդ կետից՝ քրեական գործի համարի ու նյութի դեպքում՝ դեպքի գրանցման օրվա և համարի նշումով, իսկ Թերթիկ N 3-ի դեպքում՝ սկսած 6-րդ կետից: Թերթիկ N 2-ը լրացվում է ամբողջությամբ:

Թերթիկ N 1-ը և Թերթիկ N 2-ը սույն հավելվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված մարմինները լրացնում են յուրաքանչյուրն ըստ իր իրավասության:

7. Ոստիկանությունը, դատախազությունը, քննչական կոմիտեն և հատուկ քննչական ծառայությունն ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում են Լիազոր մարմնին՝ համաձայն սույն հավելվածի Թերթիկ N 1-ի:

Ոստիկանությունը տրամադրում է ընտանիքում բռնության այն դեպքերի վերաբերյալ տվյալները, որոնց կապակցությամբ կիրառել է պաշտպանության միջոցներ, կամ որոնք ստուգել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ և 183-րդ հոդվածների կարգով կամ որոնցով հարուցել է քրեական գործ:

Դատախազությունը տրամադրում է դատախազի կողմից հարուցված գործերով ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ տվյալները:

Քննչական կոմիտեն և հատուկ քննչական ծառայությունը տրամադրում են տվյալ քննչական մարմինների վարույթում գտնվող քրեական գործերով և նյութերով ընտանիքում բռնության դեպքերի և դրանց ընթացքի վերաբերյալ տվյալները, իսկ այն քրեական գործերով, որոնք հարուցվել են դատախազի կամ հետաքննության մարմնի կողմից, միայն այդ դեպքերի հետագա ընթացքի վերաբերյալ տվյալները:

8. Դատական դեպարտամենտն ընտանիքում բռնության դեպքերով (գործերով) դատարանների կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած պաշտպանական որոշումների և քրեական գործերով դատական ակտերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է Լիազոր մարմնին՝ համաձայն սույն հավելվածի Թերթիկ N 2-ի:

9. Աջակցության կենտրոնը՝ տվյալ կառույցներ դիմած ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է Լիազոր մարմնին՝ համաձայն սույն հավելվածի Թերթիկ N 3-ի:

10. Խնամակալության և հոգաբարձության մարմինները, առողջապահության նախարարությունը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկատվությունը տրամադրում են Լիազոր մարմնին՝ համաձայն սույն հավելվածի Թերթիկ N 3-ի:

11. Լիազոր մարմինը սույն կարգի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով ստացված տեղեկատվության հիման վրա իրականացնում է ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում և դրանց ընթացքի վերաբերյալ վիճակագրության վարում:

12. Լիազոր մարմինը յուրաքանչյուր կիսամյակ տեղեկությունները ստանալուց և ամփոփելուց հետո՝ իր պաշտոնական կայքում հրապարակում է սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված ժամանակահատվածի վիճակագրական հաշվետվությունը ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ՝ համաձայն սույն հավելվածի Թերթիկ N 4-ի:

  

Հրապարակման ոչ ենթակա

Թերթիկ N 1

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ, ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼՐԱՑՎՈՂ

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԹԵՐԹԻԿ N _____

   

1.

Դեպքի գրանցման համարը, օրը,
քրեական գործի համարը, նյութի (ամփոփագրի) տվյալը

 

2.

Քրեական գործը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքով դատախազի կողմից հարուցված լինելու մասին տվյալ

 

3.

Ընտանիքում բռնության ենթարկված անձի (անձանց) տվյալները

 

անուն, ազգանուն, հայրանուն

 

ծննդյան թիվը, սեռը

 

տեղեկություններ աշխատանքային գործունեության վերաբերյալ (զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը)

 

տեղեկություններ կրթության վերաբերյալ

Տարրա-
կան

Հիմնա-կան

Միջնա-
կարգ

Նախ-նական մասնա-գիտա-կան

Միջին
մասնա-գիտա-կան

Բարձ-
րագույն

           

հոգեկան հիվանդության առկայություն/ախտորոշում

 

հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ

Այո
/նշել խումբը/

Ոչ

   

բնակության վայրի հասցե

 

4.

Ընտանիքում բռնություն գործադրած անձի (անձանց) տվյալները

 

անուն, ազգանուն, հայրանուն

 

ծննդյան թիվը, սեռը

 

տեղեկություններ աշխատանքային գործունեության վերաբերյալ (զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը

 

տեղեկություններ կրթության վերաբերյալ

Տարրա-
կան

Հիմնա-
կան

Միջնա-
կարգ

Նախ-
նական մասնա-գիտա-
կան

Միջին մասնա-գիտա-
կան

Բարձրա-
գույն

           

հոգեկան հիվանդության առկայություն/ախտորոշում

 

հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ

Այո
/նշել խումբը/

Ոչ

   

բնակության վայրի հասցե

 

5.

Ընտանիքում բռնություն գործադրած անձի ընտանեկան կարգավիճակը (համաձայն` «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված «ընտանիքի անդամներ» հասկացության)

 

6.

Ընտանիքում բռնության ենթարկված անձի ընտանեկան կարգավիճակը (համաձայն` «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված «ընտանիքի անդամներ» հասկացության)

 

7.

Ընտանիքում առկա երեխաների թիվը, տարիքը

 

8.

Ընտանիքում գործադրված բռնության տեսակըները

 

ֆիզիկական բռնություն (դրսևորումները/ պատճառած վնասի ծանրության աստիճանը)

 

սեռական բռնություն (դրսևորումները)

 

հոգեբանական բռնություն (դրսևորումները)

 

տնտեսական բռնություն (դրսևորումները)

 

անտեսում (դրսևորումները)

 

9.

Ընտանիքում բռնության գործադրումը հոգեկան առողջության խնդիրների հետևանքով, անմեղսունակության վիճակում, ալկոհոլի, թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութի, թունանյութի կամ թմրեցնող այլ նյութերի ազդեցության տակ

ազդեցության տեսակ

 
 

10.

Բռնությունը հայտնաբերող (ուղղորդող մարմինը) կազմակերպությունը/
ֆիզիկական անձը, փոխհարաբերությունը տուժածի և/կամ բռնություն գործադրած անձի հետ

Ուղղորդող մարմին/ կազմակերպություն/
ֆիզիկական անձ

Ազգակցական կապ/
փոխհարաբերություն

   

11.

Ուղղորդում ապաստարան

Այո

Ոչ

   

12.

Բռնության գործադրման ժամանակը (օր, ամիս, տարեթիվ)

 

13.

Բռնության գործադրման վայրը

 

14.

Բռնության գործադրման հաճախականությունը

առաջին անգամ

երկու և ավելի անգամ

   

15.

Տեղեկություններ ընտանիքում բռնության ենթարկված անձի (անձանց) մահվան վերաբերյալ որպես գործադրված բռնության հետևանք

 

16.

Ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ կիրառված պաշտպանության միջոցը/ները

նախազգուշացում

անհետաձգելի միջամտության որոշում

պաշտպանական որոշում

     

17.

Տեղեկություններ բռնություն գործադրած անձի կողմից կիրառված պաշտպանության միջոցների խախտման վերաբերյալ (խախտված պաշտպանության միջոցի տեսակը, քանակը, հետևանքները)

 

18.

Տեղեկություններ կիրառված պաշտպանության միջոցի, քրեական գործի, նյութի ընթացքի վերաբերյալ

Հիմք

 

Կիրառվող պաշտպանության միջոցի ընթացք

 
 

Քրեական գործ հարուցելու մերժում

Արդարացնող

Ոչ արդարացնող

Այդ թվում՝ ՀՀ ՔԴՕ
35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետեր

     
 

Քրեական գործի հարուցում

ՀՀ ՔՕ հոդվածը, մասը, կետը

 
 

Քրեական գործը հարուցվել է տուժողի բողոքի հիման վրա

Այո

Ոչ

   
 

Քրեական գործի հարուցում ՀՀ ՔՕ 353.1-ին հոդվածով

 
 

Քրեական գործի վարույթի կարճում

Արդարացնող

Ոչ արդարացնող

Այդ թվում՝ ՀՀ ՔԴՕ
35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետեր

     
 

Քրեական գործի վարույթի կասեցում

ՀՀ ՔԴՕ 31-րդ հոդվածի 1-ին մասի կետը

 
 

Դատարան՝ ըստ էության քննելու համար

ՀՀ ՔՕ հոդվածը, մասը, կետը, որով նախատեսված արարքը մեղսագրվել է

 
 

Դատարան՝ ԲԲՀՄ կիրառելու համար

 
 

Տվյալներ ՀՀ ՔՕ 353.1-ին հոդվածով քրեական գործ հարուցելու վերաբերյալ

 

    

Լրացնող՝

_____________________________________________________

  անուն, ազգանուն, զբաղեցրած պաշտոն, ստորագրություն, լրացման ամսաթիվ

     

Հրապարակման ոչ ենթակա

Թերթիկ N 2

  

ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԿՈՂՄԻՑ ԼՐԱՑՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ (ԳՈՐԾԻ)

ՀԱՇՎԱՌՄԱՆ ԹԵՐԹԻԿ N _____

  

1.

Նախաքննական գործի համարը և քրեական գործի համարը (դատարանում տրված)

 

2.

Ընտանիքում բռնության ենթարկված անձի (անձանց) տվյալները

 
 

անուն, ազգանուն, հայրանուն

 
 

ծննդյան թիվը, սեռը

 
 

հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ

Այո
/նշել խումբը/

Ոչ

   
 

տեղեկություններ աշխատանքային գործունեության վերաբերյալ (զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը)

 
 

տեղեկություններ կրթության վերաբերյալ

Տարրա-
կան

Հիմնա-
կան

Միջնա-
կարգ

Նախնա-
կան մաս-
նագիտա-
կան

Միջին
մասնա-
գիտա-
կան

Բարձրա-
գույն

           
 

հոգեկան հիվանդության առկայություն/ախտորոշում

 
 

բնակության վայրի հասցե

 
 

հարաբերությունները բռնություն գործադրած անձի հետ

 

3.

Ընտանիքում բռնություն գործադրելու մեջ մեղադրվող անձի (անձանց) անձնական տվյալները և անձը հաստատող փաստաթղթի տվյալները

 

անուն, ազգանուն, հայրանուն

 

անձը հաստատող փաստաթղթի տվյալները (հերթական համար, երբ և ում կողմից է տրվել)

 

ծննդյան թիվը, սեռը

 

հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ

Այո
/նշել խումբը/

Ոչ

   

տեղեկություններ աշխատանքային գործունեության վերաբերյալ (զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը

 

տեղեկություններ կրթության վերաբերյալ

Տարրա-
կան

Հիմնա-
կան

Միջնա-
կարգ

Նախնա-
կան մաս-
նագիտա-
կան

Միջին
մասնա-
գիտա-
կան

Բարձրա-
գույն

           

բնակության վայրի հասցե

 

4.

Ընտանիքում գործադրված բռնության տեսակը/ները

 

ֆիզիկական բռնություն (դրսևորումները)

 

սեռական բռնություն (դրսևորումները)

 

հոգեբանական բռնություն (դրսևորումները)

 

տնտեսական բռնություն (դրսևորումները)

 

անտեսում (դրսևորումները)

 

5.

Ընտանիքում բռնության գործադրումը ալկոհոլի, թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութի, թունանյութի կամ թմրեցնող այլ նյութերի ազդեցության տակ

 

6.

Բռնության գործադրման ժամանակը (օր, ամիս, տարեթիվ)

 

7.

Բռնության գործադրման վայրը

 

8.

Բռնության գործադրման հաճախականությունը

առաջին անգամ

երկու և ավելի անգամ

   

9.

Տեղեկություններ ընտանիքում բռնության ենթարկված անձի (անձանց) մահվան վերաբերյալ որպես գործադրված բռնության հետևանք

 

10.

Տեղեկություններ ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ կիրառված պաշտպանական միջոցի/ների սահմանափակումների մասին

Նախազգուշաց-ման բողոքարկում

Անհետաձգելի
միջամտության
որոշման բողոքարկում

Պաշտպանական
որոշում/բողոքարկում

     

9.

Ընտանիքում բռնության գործադրումը հոգեկան առողջության խնդիրների հետևանքով, անմեղսունակության վիճակում, ալկոհոլի, թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութի, թունանյութի կամ թմրեցնող այլ նյութերի ազդեցության տակ

ազդեցության տեսակ

 

11.

Պաշտպանական որոշում կիրառելու մասին դատական ակտը կայացրած դատարանի անվանումը, դատական ակտի կայացման ամսաթիվը

 

12.

Ընտանիքում բռնության գործի դատական ակտ կայացրած դատարանի (ների) անվանումը

 

13.

Կայացված դատական ակտը

դատավճիռ (մեղադրական, արդարացման)

կարճման մասին որոշում

անմեղսունակի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու մասին որոշում

     

14.

Տեղեկություններ նշանակված պատժի տեսակի վերաբերյալ

 

15.

Ընտանիքում բռնության ենթարկված անձին (անձանց) պատճառված վնասի չափը (առկայության դեպքում)

 

16.

Տեղեկություններ ընտանիքում բռնության ենթարկված անձին (անձանց) հատուցման ենթակա վնասի վերաբերյալ (ում կողմից պետք է հատուցվի, ինչ չափով)

 

        

Լրացնող՝

_____________________________________________________

 

անուն, ազգանուն, զբաղեցրած պաշտոն, ստորագրություն,

լրացման ամսաթիվ

Հրապարակման ոչ ենթակա

Թերթիկ N 3

   

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ, Խնամակալության եվ հոգաբարձության մարմինների, առողջապահության նախարարության, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ նախարարության ԿՈՂՄԻՑ ԼՐԱՑՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԹԵՐԹԻԿ N _____

    

1.

Ընտանիքում բռնության ենթարկված անձի (անձանց) անձնական տվյալները և անձը հաստատող փաստաթղթի տվյալները

 

անուն, ազգանուն, հայրանուն

 

անձը հաստատող փաստաթղթի տվյալները (հերթական համար, երբ և ում կողմից է տրվել)

 

ծննդյան թիվը, սեռը

 

հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ

Այո
/նշել խումբը/

Ոչ

   

տեղեկություններ աշխատանքային գործունեության վերաբերյալ (զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը, երեխայի դեպքում` ուսման վայրը)

 

տեղեկություններ կրթության վերաբերյալ

Տարրա-
կան

Հիմնա-
կան

Միջնա-
կարգ

Նախնա-
կան մաս-
նագիտա-
կան

Միջին
մասնա-
գիտա-
կան

Բարձրա-
գույն

           

բնակության վայրի հասցե

 

բռնության ենթարկված անձի (անձանց), ինչպես նաև նրանց խնամքի տակ գտնվող անձանց՝ ապաստարանում գտնվելու փաստի վերաբերյալ տեղեկություններ

 

2.

Ընտանիքում բռնություն գործադրած անձի (անձանց) անձնական տվյալները և անձը հաստատող փաստաթղթի տվյալները

 

անուն, ազգանուն, հայրանուն

 

անձը հաստատող փաստաթղթի տվյալները (հերթական համար, երբ
և ում կողմից է տրվել)

 

ծննդյան թիվը, սեռը

 

հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ

Այո
/նշել խումբը/

Ոչ

   

տեղեկություններ աշխատանքային գործունեության վերաբերյալ (զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը)

 

տեղեկություններ կրթության վերաբերյալ

Տարրա-
կան

Հիմնա-
կան

Միջնա-
կարգ

Նախնա-
կան մաս-
նագիտա-
կան

Միջին
մասնա-
գիտա-
կան

Բարձրա-
գույն

           

բնակության վայրի հասցե

 

3.

Ընտանիքում բռնություն գործադրած անձի ընտանեկան կարգավիճակը (համաձայն` «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված «ընտանիքի անդամներ» հասկացության)

 

4.

Ընտանիքում բռնության ենթարկված անձի ընտանեկան կարգավիճակը (համաձայն` «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված «ընտանիքի անդամներ» հասկացության)

 

5.

Ընտանիքում առկա երեխաների թիվը, տարիքը

 

6.

Ընտանիքում կիրառված բռնության տեսակը/ները

 

ֆիզիկական բռնություն (դրսևորումները)

 

սեռական բռնություն (դրսևորումները)

 

հոգեբանական բռնություն (դրսևորումները)

 

տնտեսական բռնություն (դրսևորումները)

 

անտեսում (դրսևորումները)

 

7.

Ընտանիքում բռնության գործադրումը հոգեկան առողջության խնդիրների հետևանքով, անմեղսունակության վիճակում, ալկոհոլի, թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութի, թունանյութի կամ թմրեցնող այլ նյութերի ազդեցության տակ՝ ընտանեկան բռնության ենթարկված անձի տված տեղեկատվության համաձայն

 

8.

Ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ կիրառված պաշտպանության միջոցի/ների սահմանափակումները

Նախազգուշացում

Անհետաձգելի միջամտության որոշում

Պաշտպանական որոշում

     

9.

Տեղեկություններ բռնություն գործադրած անձի կողմից կիրառված պաշտպանության միջոցների խախտման վերաբերյալ (խախտման բնույթը, քանակը, հետևանքները)

 

10.

Բռնությունը հայտնաբերող (ուղղորդող մարմինը) կազմակերպությունը/
 ֆիզիկական անձը, փոխհարաբերությունը տուժածի և բռնարարի հետ

 

11.

Բռնության գործադրման ժամանակը (օր, ամիս, տարեթիվ)

 

12.

Բռնության գործադրման վայրը

 

13.

Բռնության գործադրման հաճախականությունը

առաջին անգամ

 երկու և ավելի անգամ

   

14.

Ընտանիքում բռնության դեպքերով տրամադրված աջակցության, ծառայության տեսակը, ժամկետը, ծավալը

 

15.

Ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցման վերաբերյալ տվյալները

 

16.

Ընտանիքում բռնություն գործադրած անձի ռեաբիլիտացիոն ծրագրով նախատեսված ծառայության տեսակը, ժամկետը, ծավալը

 

 

Լրացնող՝

_____________________________________________________

 

անուն, ազգանուն, զբաղեցրած պաշտոն, ստորագրություն,

լրացման ամսաթիվ

  

Թերթիկ N 4

   

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

   

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1.

Հաշվետու ժամանակաշրջանը

 

2.

Ընտանիքում բռնության դեպքերի ընդհանուր թիվը

 

Որից

Ըստ հարուցված քրեական գործերի՝

Ըստ դատարաններում քննված գործերի՝

Ըստ չհարուցված քրեական գործերի՝

ընդհանուր թիվը

ընթացքը

ընդհանուր թիվը

ընթացքը

ընդհանուր թիվը

ընթացքը

           

3.

Ընտանիքում բռնության դեպքերի ընդհանուր թիվն ըստ տարածքային բաշխվածության ՀՀ մարզերում

մարզը

թիվը

   

4.

Ընտանիքում բռնություն գործադրած անձանց թիվը ըստ գործադրված բռնության տեսակների և սեռային պատկանելության

Սեռը

արական

իգական

ֆիզիկական բռնություն (դրսևորումները)

   

սեռական բռնություն
 (դրսևորումները)

   

հոգեբանական բռնություն (տեսակը, դրսևորումները)

   

տնտեսական բռնություն (դրսևորումները)

   

անտեսում (դրսևորումները)

   

5.

Ընտանիքում բռնության գործադրումը հոգեկան առողջության խնդիրների հետևանքով, անմեղսունակության վիճակում, ալկոհոլի, թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութի, թունանյութի կամ թմրեցնող այլ նյութերի ազդեցության տակ քանակային տվյալների հաշվառմամբ՝ ըստ գործադրված բռնության տեսակների

ազդեցության տեսակը

թիվը

   

ֆիզիկական բռնություն (դրսևորումները)

 

սեռական բռնություն (դրսևորումները)

 

հոգեբանական բռնություն (դրսևորումները)

 

տնտեսական բռնություն (դրսևորումները)

 

անտեսում (դրսևորումները)

 

6.

Ընտանիքում բռնություն գործադրած անձանց թիվն ըստ տարիքային խմբի և սեռային պատկանելության

Սեռը

արական

իգական

11-13 տարեկան

 

 

14-17 տարեկան

 

 

18-35 տարեկան

 

 

35 տարեկանից բարձր

   

7.

Ընտանիքում բռնություն գործադրած անձանց ընտանեկան կարգավիճակը («Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անձինք)

 կարգավիճակը

թիվը

   

8.

Ընտանիքում բռնության ենթարկված անձանց ընտանեկան կարգավիճակը («Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի
1-ին մասի 1-ին կետով նախատեսված անձինք)

 կարգավիճակը

թիվը

   

9

Տեղեկություններ ընտանիքում բռնություն գործադրած անձի՝ հաշմանդամություն ունենալու կարգավիճակի վերաբերյալ

Հաշմանդամության խումբ

թիվ

   
   
   

10.

Տեղեկություններ ընտանիքում բռնություն գործադրած անձանց կրթության վերաբերյալ

մակարդակ

թիվը

տարրական

 

հիմնական

 

միջնակարգ

 

նախնական մասնագիտական

 

միջին մասնագիտական

 

բարձրագույն

 

11.

Տեղեկություններ ընտանիքում բռնություն գործադրած անձանց աշխատանքային գործունեության վերաբերյալ (զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը)

 զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը

թիվը

   

12.

Տեղեկություններ ընտանիքում բռնության ենթարկված անձի՝ հաշմանդամություն ունենալու կարգավիճակի վերաբերյալ

Հաշմանդամության խումբ

թիվ

   
   
   

13.

Տեղեկություններ ընտանիքում բռնության ենթարկված անձանց կրթության վերաբերյալ

մակարդակ

թիվը

տարրական

 

հիմնական

 

միջնակարգ

 

նախնական մասնագիտական

 

միջին մասնագիտական

 

բարձրագույն

 

14.

Տեղեկություններ ընտանիքում բռնության ենթարկված անձանց աշխատանքային գործունեության վերաբերյալ (զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը)

 զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը

թիվը

   

15.

Ընտանիքում բռնության ենթարկված անձանց թիվն ըստ սեռային պատկանելիության և տարիքային խմբերի

Սեռը

արական

իգական

մինչև 18 տարեկան

 

 

18-35 տարեկան

   

35 տարեկանից բարձր

   

16.

Ընտանիքում առկա երեխաների թիվն ըստ տարիքային խմբերի

մինչև 10 տարեկան

10-13 տարեկան

14-18
տարեկան

     

17.

Ընտանիքում բռնության ենթարկված անձանց թիվն ըստ բռնության գործադրման հաճախականության և գործադրված բռնության տեսակների

առաջին անգամ

2 և ավելի անգամ

   

ֆիզիկական բռնություն (դրսևորումները)

   

սեռական բռնություն (դրսևորումները)

   

հոգեբանական բռնություն (դրսևորումները)

   

տնտեսական բռնություն (դրսևորումները)

   

անտեսում (դրսևորումները)

   

18.

Տուժողի բողոքի հիման վրա հարուցվող քրեական գործերի թիվ

   

19.

Տեղեկություններ ընտանիքում բռնության ենթարկված անձի (անձանց) մահվան վերաբերյալ որպես գործադրված բռնության հետևանք՝ ըստ տարածքային բաշխվածության ՀՀ մարզերում

ՀՀ մարզ

թիվը

   

20.

Դատարաններ մուտքագրված պաշտպանական որոշումներ կայացնելու մասին դիմումների ընդհանուր թիվն ըստ տարածքային բաշխվածության ՀՀ մարզերում

ՀՀ մարզ

թիվը

   

21.

Ընտանիքում բռնություն գործադրած անձանց նկատմամբ կիրառված պաշտպանության միջոցների ընդհանուր թիվն ըստ տարածքային բաշխվածության

ՀՀ մարզ

թիվը

   

22.

Բռնություն գործադրած անձի կողմից կիրառված պաշտպանության միջոցների խախտման թիվն ըստ խախտված պաշտպանության միջոցի տեսակի, հետևանքների և տարածքային բաշխվածության ՀՀ մարզերում

Խախտված պաշտպանության միջոցի տեսակը

Խախտման հետևանքը

ՀՀ մարզը

     

23.

Տեղեկություններ ընտանիքում բռնության դեպքերով գործերի քննության դատավարական ելքի վերաբերյալ՝ քանակային տվյալների հաշվառմամբ

 

24.

Կայացված դատավճիռների թիվն ըստ տարածքային բաշխվածության ՀՀ մարզերում

մեղադրական

արդարացման

   

25.

Տեղեկություններ նշանակված պատժի տեսակների վերաբերյալ՝ քանակային տվյալների հաշվառմամբ ըստ տարածքային բաշխվածության ՀՀ մարզերում

պատժի տեսակը

ՀՀ մարզը

   

26.

Ընտանիքում բռնության դեպքերով տրամադրված աջակցության, ծառայության տեսակը՝ քանակային տվյալների հաշվառմամբ

ծառայության տեսակը

թիվը

   

27.

Հայտնաբերող (ուղղորդող մարմինը) կազմակերպությունը (այլ)

 

28.

Տեղեկություններ բռնության ենթարկված անձի (անձանց), ինչպես նաև նրանց խնամքի տակ գտնվող անձանց՝ ապաստարանում գտնվելու փաստի վերաբերյալ

 

29.

Տեղեկություններ ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցման վերաբերյալ՝ քանակային տվյալների հաշվառմամբ

 

30.

Տեղեկություններ ընտանիքում բռնություն գործադրած անձի ռեաբիլիտացիոն ծրագրով նախատեսված ծառայությունների մասին՝ քանակային տվյալների հաշվառմամբ

ծառայության տեսակը

թիվը

   

        

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան