Գլխավոր տեղեկություն
Համար
N 1688-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.12.2019-03.02.2023)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.04/85(1538) Հոդ.1115
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 նոյեմբերի 2019 թվականի N 1688-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1675-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 1675-Ն որոշման հավելվածի N 1 ձևում նախատեսված պայմանագրում կատարել հետևյալ լրացումները՝

1) 1.2.2-րդ կետը «վկայական» բառից հետո լրացնել «կամ այդ ծրագիրն անցած լինելու մասին ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք» բառերով.

2) 5.2.2.6-րդ կետը «առողջական վիճակով» բառերից հետո լրացնել «կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով կամ Քրեական դատավարության օրենսգրքի 149-րդ հոդվածի 4-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 365-րդ հոդվածով կամ Քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ և 98.1-ին հոդվածներով սահմանված հանգամանքներով» բառերով.

3) 5.3-րդ կետը «ժամանակահատվածը» բառից հետո լրացնել «, բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված ժամանակահատվածների,» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. նոյեմբերի 28

Երևան