Գլխավոր տեղեկություն
Համար
N 1439-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.10.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.10.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հոկտեմբերի 2019 թվականի N 1439-Ա

 

ԱՐՓԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ԴԻԱՆԱ ՔԱՐԱԶՅԱՆԻՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՈՐՎԱԹԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը՝

1. Վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արփի Հարությունյանին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար Դիանա Քարազյանին 2019 թվականի հոկտեմբերի 20-26-ը ներառյալ գործուղել Լեհաստանի Հանրապետություն (ք. Վարշավա) և Խորվաթիա (ք. Զագրեբ)՝ ՄԻԵԴ-ում այս երկու պետությունների ներկայացուցիչների գրասենյակների մոդելները ուսումնասիրելու, ՄԻԵԴ-ի հետ աշխատանքի կազմակերպման մեթոդներին ծանոթանալու և հետագայում ձեռքբերված փորձը Վարչապետի աշխատակազմի կառուցվածքում նոր ստեղծված գրասենյակի գործունեության ընթացքում կիրառելու և այն լավագույնս կազմակերպելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

3. Արփի Հարությունյանին և Դիանա Քարազյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել Լեհաստանի Հանրապետություն (ք. Վարշավա) և Խորվաթիա (ք. Զագրեբ) գործուղման արդյունքների մասին տեղեկատվություն։

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 9

Երևան