Գլխավոր տեղեկություն
Համար
N 1362-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.10.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.10.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հոկտեմբերի 2019 թվականի N 1362-Ա

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից գնման ենթակա ապրանքների ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ներառված աշխատանքների գնման հայտերի կազմման նկատմամբ չի կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4‑ի N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 21‑րդ կետով նախատեսված ժամկետային սահմանափակումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 8

Երևան

 

   

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1362-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 թվականի պետական բյուջեով ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ քաղաքաշինության կոմիտեի կողմից գնման ԵՆԹԱԿԱ ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ

  

NN

ԳՄԱ կոդերը

Գնման առարկայի անվանումը

Գումարը
(հազ. դրամ)

1.

 

Երևանի մնջախաղի պետական թատրոնի շենքի վերակառուցում

 

45611200-1

Մշակութային օբյեկտների հիմնանորոգում

45381.1

71351540-1

Տեխնիկական հսկողության ծառայություններ

590.0

98111140-1

Հեղինակային հսկողության ծառայություններ

272.3

2.

71241200-1

ՀՀ Արագածոտնի մարզի «Ապարանի ռազմամարզական վարժարան» ՊՈԱԿ-ի վերակազմավորում գյուղատնտեսական քոլեջ
Նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում

16057.2

3.

71241200-2

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ
Նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում

16057.2

4.

71241200-2

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի «Միջին մասնագիտական ծրագիր» քոլեջ
Նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում

22930.0

5.

71241200-1

ՀՀ Լոռու մարզի «Ստեփանավանի պրոֆ. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ
Նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում

21939.2

        

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան