Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 48-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2019-24.01.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.12.02/29(665).1 Հոդ.275.16
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.11.2019
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 նոյեմբերի 2019 թ.

թիվ 48-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 «ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍԱԿԱԳԻՆ (ԵՐԿԱԹՈՒՂԻ) (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 10-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԵՐԿԱԹՈՒՂԻ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԵՐԿԱԹՈՒՂԻ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2006 թվականի հուլիսի 12-ի ««Երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև թիվ 1-ՍԱԿԱԳԻՆ (երկաթուղի) (ամսական) պետական վիճակագրական դիտարկման հարցաթերթը և լրացման ցուցումը հաստատելու մասին» N 10-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի նոյեմբերի 20-ի

թիվ 48-Ն որոշման

Ներմուծեք նկարագրությունը_20793

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

Սակագինը առանց ԱԱՀ-ի(դրամ)

Ա

Բ

1

Երկաթուղային տրանսպորտի բեռնափոխադրման այլ ծառայություններ

   
     

1. Բեռների առաքումը հանրապետությունից դուրս,

1 տոննա/կմ

1

 

որից`

հանքային շինարարական նյութեր

01

 

(բեռի տեսակը)

(փոխադրման պայմանները)


 Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

Սակագինը առանց ԱԱՀ-ի

(դրամ)

Ա

Բ

1

ցեմենտ

02

 

(բեռի տեսակը)

(փոխադրման պայմանները)

քարածուխ

03

 

(բեռի տեսակը)

(փոխադրման պայմանները)

կոքս

04

 

(բեռի տեսակը)

(փոխադրման պայմանները)

հանքաքար գունավոր մետաղներ

05

 

(բեռի տեսակը)

(փոխադրման պայմանները)

սև մետաղներ

06

 

(բեռի տեսակը)

(փոխադրման պայմանները)

սև մետաղների ջարդոն

07

 

(բեռի տեսակը)

(փոխադրման պայմանները)

 քիմիական և հանքային պարարտանյութեր

08

 

(բեռի տեսակը)

(փոխադրման պայմանները)

անտառային բեռներ

09

 

(բեռի տեսակը)

(փոխադրման պայմանները)

հացահատիկ և աղացվող մթերք

10

 

(բեռի տեսակը)

(փոխադրման պայմանները)

նավթ և նավթամթերք

11

 

(բեռի տեսակը)

(փոխադրման պայմանները)


 Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

Սակագինը առանց ԱԱՀ-ի

(դրամ)

Ա

Բ

1

2. Բեռների ներկրումը հանրապետություն, 1 տոննա/կմ

2

 

որից`

հանքային շինարարական նյութեր

01

 
 

(բեռի տեսակը)

(փոխադրման պայմանները)

ցեմենտ

02

 

(բեռի տեսակը)

(փոխադրման պայմանները)

քարածուխ

03

 

(բեռի տեսակը)

(փոխադրման պայմանները)

կոքս

04

 

(բեռի տեսակը)

(փոխադրման պայմանները)

նավթ և նավթամթերք

05

 

(բեռի տեսակը)

(փոխադրման պայմանները)

հանքաքար գունավոր մետաղներ

06

 

(բեռի տեսակը)

(փոխադրման պայմանները)

սև մետաղներ

07

 

(բեռի տեսակը)

(փոխադրման պայմանները)

սև մետաղների ջարդոն

08

 

(բեռի տեսակը)

(փոխադրման պայմանները)

քիմիական և հանքային պարարտանյութեր

09

 

(բեռի տեսակը)

(փոխադրման պայմանները)

 Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

Սակագինը առանց ԱԱՀ-ի

(դրամ)

անտառային բեռներ

10

 

(բեռի տեսակը)

(փոխադրման պայմանները)

հացահատիկ և աղացվող մթերք

11

 

(բեռի տեսակը)

(փոխադրման պայմանները)

 Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

Սակագինը առանց ԱԱՀ-ի

(դրամ)

Ա

Բ

1

3. Ներհանրապետական բեռնափոխադրումներ,

1 տոննա/կմ

3

 

որից`

Ներհանրապետական բեռնափոխադրումներ

   

(բեռի տեսակը)

(փոխադրման պայմանները)

     

(բեռի տեսակը)

(փոխադրման պայմանները)

     

(բեռի տեսակը)

(փոխադրման պայմանները)

     

(բեռի տեսակը)

(փոխադրման պայմանները)

Ղեկավար

______________________________   ___________________________
 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

______________________________   ______________________________
 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

     

 

 

 _____ ______________ _______թ.(լրացման ամսաթիվը)

 

 

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի նոյեմբերի 20-ի

թիվ 48-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍԱԿԱԳԻՆ (ԵՐԿԱԹՈՒՂԻ) (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԵՐԿԱԹՈՒՂԻ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրման գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

4. Հաշվետվությունը ներկայացվում է վիճակագրական կոմիտե՝ դրանում նշված ժամկետներում և պարբերականությամբ:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. «Բեռների առաքում հանրապետությունից դուրս» երթուղի, որի սկզբնակետը ՀՀ տարածքում է, իսկ վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում է տարբեր պետությունների տարածքներում:

7. «Բեռների ներկրումը հանրապետություն» երթուղի, որի սկզբնակետը գտնվում է տարբեր պետությունների տարածքներում, իսկ վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում է ՀՀ տարածքում:

8. «Ներհանրապետական բեռնափոխադրում» երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են ՀՀ տարածքում:

9. Յուրաքանչյուր բեռի տեսակի բեռնափոխադրման գծով գրանցվում է հաշվետու ամսում բեռնափոխադրման ծառայություն-ներկայացուցչի փոխադրման փաստացի տարածության վրա (տոննա/կմ) մեկ տոննա բեռի առաքման սակագինը առանց ավելացված արժեքի հարկի (այսուհետ՝ ԱԱՀ):

10. 1 տոննա բեռի փոխադրման սակագինը իրենից ներկայացնում է 1 տոննա տվյալ տեսակի բեռի 1 կիլոմետր փոխադրման արժեքը:

11. Բեռնափոխադրման սակագների գրանցումը կատարվում է հաշվետու ամսվա 25-ի դրությամբ (1-ից 25-ը ընկած ժամանակահատվածի համար):

12. Սյունակ «Ա»-ում լրացվում է բեռի տեսակը և այն տեղափոխելու պայմանները (կիտված բեռներ, թերբեռնված վագոն, կոնտեյներ և այլն):

13. Սյունակ «1»-ում լրացվում է հաշվետու ամսվա 1-ից մինչև 25-ը ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր տեսակ բեռի փոխադրման սակագինը՝ առանց ԱԱՀ-ի:

14. Սակագինը հաշվարկվում է բեռի փոխադրման բեռնաշրջանառության ծավալային և արժեքային ցուցանիշների հիման վրա:

15. Բեռնաշրջանառությունը (տոննա/կիլոմետրերով) որոշվում է առանձին երթերով փոխադրված փաստացի բեռի քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորության ցուցանիշով ((տոննա) x (կմ) = (տոննա/կիլոմետր)):

16. Սակագինը հաշվարկվում է որպես վերոնշյալ փոխադրման արժեքի (դրամ) հարաբերություն համապատասխան բեռնաշրջանառությանը (տոննա/կիլոմետր):