Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 118
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.09.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
12.09.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.09.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2017 թվականի

թիվ 118

քաղ. Մոսկվա

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՍՏԱՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ (ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑԱՆԿԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի իրագործման նպատակներով և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 286-րդ հոդվածի 4-րդ կետի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել, որ՝

ա) միջազգային փոստափոխանակման վայրերի (հիմնարկությունների)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից ձևավորվող ընդհանուր ցանկը տեղադրվում է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում.

բ) սույն կետի «ա» ենթակետում նշված ցանկում փոփոխությունների կատարումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից ոչ ուշ, քան Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմիններից համապատասխան տեղեկատվությունը ստանալու պահից 1 աշխատանքային օրվա ընթացքում:

2. Դիմել անդամ պետություններին ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներ ստեղծելու նպատակով մաքսային մարմինների կողմից Հանձնաժողով հետևյալի ուղարկումն ապահովելու խնդրանքով՝

ա) միջազգային փոստափոխանակման վայրերի (հիմնարկությունների) փոփոխության մասին տեղեկատվությունը ոչ ուշ, քան անդամ պետությունների համապատասխան նորմատիվ իրավական ակտերում փոփոխությունների կատարման պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում.

բ) հետևյալ տեղեկություններն էլեկտրոնային տեսքով (*.doc կամ *.xlsx ձևաչափով).

միջազգային փոստափոխանակման վայրի (հիմնարկության) անվանումը.

միջազգային փոստափոխանակման վայրի (հիմնարկության) հասցեն.

միջազգային փոստափոխանակման վայրի (հիմնարկության) մաքսային գործառնություններ իրականացնող մաքսային մարմնի անվանումն ու ծածկագիրը՝ անդամ պետությունում կիրառվող՝ մաքսային մարմնի դասակարգչին համապատասխան.

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: