Գլխավոր տեղեկություն
Համար
N 486-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (02.11.2019-07.05.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 04.05.2019
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.05.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մայիսի 2019 թվականի N 486-Լ

 

ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշման 1-ին հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացմանը, ազգային ինքնության պահպանմանն ու մշակույթի զարգացմանը նպաստելու նպատակով՝

1. Ստեղծել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ) և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի, երկու տարի գործունեության ժամկետով:

2. Խորհուրդը խորհրդակցական մարմին է, որը կազմված է ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից՝ յուրաքանչյուր ազգային համայնքից երկուական անդամ։

3. Խորհրդի անդամ, բացառությամբ խորհրդի առաջին կազմի, ընտրվում են ազգային փոքրամասնության յուրաքանչյուր համայնքը ներկայացնող, առնվազն հինգ տարվա ազգային-մշակութային գործունեություն ծավալած (սկսած պետական գրանցման պահից) հասարակական կազմակերպությունները՝ համայնքը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ընդհանուր ժողովում: Ընդհանուր ժողովը երկու տարին մեկ անգամ ընտրում է խորհրդի երկու նոր անդամների:

4. Խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ոլորտին առնչվող հիմնախնդիրները, արտահայտում իր դիրքորոշումը դրանց վերաբերյալ, ինչպես նաև մշակում համապատասխան առաջարկություններ, այդ թվում՝ նաև ազգային փոքրամասնություններին հատկացվող պետական աջակցությունը բաշխելու հարցի վերաբերյալ:

5. Խորհրդի նիստերին կարող են մասնակցել ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև խորհրդի նախագահի կողմից հրավիրված այլ անձինք:

6. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների առնվազն 2/3-ը:

7. Խորհրդում աշխատակարգային որոշումները կայացվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

8. Խորհրդի աշխատակարգը հաստատում է խորհուրդը:

9. Խորհրդի նախագահին` երկշաբաթյա ժամկետում հրավիրել խորհրդի նիստ՝ օրակարգում ներառելով խորհրդի աշխատակարգի հաստատումը և ազգային փոքրամասնություններին հատկացվող պետական աջակցությունը բաշխելու հարցի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2019 թ. մայիսի 3

Երևան

      

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թվականի

մայիսի 3-ի N 486-Լ որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ

 

Սրբուհի Ղազարյան

ՀՀ վարչապետի խորհրդական (խորհրդի նախագահ)

Վարդան Ասցատրյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ (խորհրդի նախագահի տեղակալ)

Նարինե Գուլյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի մասնագետ (խորհրդի քարտուղար)

Արսեն Միխայլով

«Հայաստանի «Աթուռ» ասորիների ասոցիացիա» ՀԿ (համաձայնությամբ)

Իրինա Գասպարյան

«Խայադթա» ասորական կազմակերպությունների ֆեդերացիա» ՀԿ (համաձայնությամբ)

Գալինա Գավրիլովիչ
Իրինա Պողոսյան

Հայաստանի «Երևանի բելառուսների համայնք «Բելառուս» ՀԿ (համաձայնությամբ)

Վիկտոր Վուխրեր
Մարտին Մինասյան

«Տևտոնիա» գերմանացիների մշակութային ՀԿ (համաձայնությամբ)

Խդր Հաջոյան

«Եզդիների ազգային միություն» ՀԿ (համաձայնությամբ)

Սաշիկ Սուլթանյան

«Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ (համաձայնությամբ)

Լիանա Հարությունյան Ջուլիետա Դոմբայան

Լեհերի համագործակցության «Պոլոնիա» բարեգործական ՀԿ (համաձայնությամբ)

Մարիա Լազարևա

«Հայաստանի հունական համայնքների միություն» ՀԿ (համաձայնությամբ)

Մարինա Գալստյան

Երևանի «Պոնտի» հունական ՀԿ (համաձայնությամբ)

Ռիմա Վարժապետյան

«Հայաստանի հրեական համայնք» ՀԿ (համաձայնությամբ)

Վիլլի Վայներ

«Մենորա» հրեական մշակույթի կենտրոն» ՀԿ
(համաձայնությամբ)

Յուրի Յակովենկո

«Ռոսիա» ՀԿ (համաձայնությամբ)

Աիդա Հարությունյան

Ռուսական մշակույթի միջազգային կենտրոն «Հարմոնիա» ՀԿ (համաձայնությամբ)

Սվետլանա Նամչևաձե
Էթերի Ցոմայա

«Վրացական «Իվերիա» համայնք» բարեգործական ՀԿ (համաձայնությամբ)

Աննա Հարությունյան
Սերգեյ Ռաչկո

«Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» ՀԿ (համաձայնությամբ)

Կնյազ Հասանով

«Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» ՀԿ
(համաձայնությամբ)

Վաքիլ Ամիրյան

 «Քուրդիստան կոմիտե» ՀԿ (համաձայնությամբ)

(հավելվածը փոփ. 30.10.19 N 1570-Լ)

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան