Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 84
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2018-01.09.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
11.07.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հուլիսի 2017 թվականի

թիվ 84

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի ԹԻՎ 260 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2017 թվականի ապրիլի 11-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի ստորագրման կապակցությամբ և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 13-րդ կետին, 43-րդ կետի 2-րդ ենթակետին և 48-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի «Մաքսային փաստաթղթերի ձևերի մասին» թիվ 260 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սահմանել, որ մաքսային փաստաթղթերի այն ձևերը, որոնք հաստատվել են Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 260 որոշմամբ, որոնց ձևաթղթերը պատրաստվել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, կիրառվում են մաքսային փաստաթղթերի այն ձևերի հետ մեկտեղ, որոնցում, սույն որոշմանը համապատասխան, կատարվել են փոփոխություններ մինչև հին նմուշի ձևաթղթերի սպառումը, սակայն ոչ ուշ, քան 2018 հուլիսի 1-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2017 թվականի ապրիլի 11-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի հուլիսի 11-ի

թիվ 84 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 260 որոշման մեջ կատարվող

 

1. Նախաբանում «Մաքսային միության մաքսային օրենսգրքի 18-րդ, 53-րդ, 96-րդ, 109-րդ, 113-րդ, 115-րդ, 116-րդ, 117-րդ, 119-րդ, 144-րդ, 145-րդ, 221-րդ, 316-րդ, 355-րդ, 360-րդ հոդվածների» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 23-րդ, 323-րդ, 327-330-րդ, 341-րդ, 379-րդ, 393-րդ և 406-րդ հոդվածների» բառերով:

2. 1-ին կետում՝

ա) հինգերորդ պարբերության մեջ «(տեսազննման)» բառը փոխարինել «(մաքսային տեսազննման)» բառերով.

բ) վեցերորդ պարբերության մեջ «(տեսազննման)» բառը փոխարինել «(մաքսային տեսազննման)» բառերով, «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.

գ) յոթերորդ պարբերությունից հանել «իրականացնելու մասին» բառերը.

դ) իններորդ պարբերության մեջ «և նմուշների» բառերը փոխարինել «և(կամ) ապրանքների նմուշների» բառերով.

ե) տասներորդ պարբերության մեջ «արգելապահման» բառը փոխարինել «արգելապահման մասին» բառերով.

զ) տասնմեկերորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

3. 2-րդ կետում «ապրանքը ՄՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան դասակարգելու մասին նախնական որոշման ձևը և դրա լրացման կարգը» բառերը փոխարինել «ապրանքը դասակարգելու մասին նախնական որոշման ձևը և ապրանքը դասակարգելու մասին նախնական որոշման ձևի լրացման կարգը» բառերով:

4. 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

5. Նշված որոշմամբ հաստատված «Նույնականացման միջոցների փոփոխման, հեռացման, վերացման կամ փոխարինման ակտ» ձևում «Մաքսային միության մաքսային օրենսգրքի 109-րդ հոդվածի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 341-րդ հոդվածի» բառերով:

6. Նշված որոշմամբ հաստատված «Բացատրություն» ձևում «Մաքսային միության մաքսային օրենսգրքի 113-րդ հոդվածի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 323-րդ հոդվածի» բառերով:

7. Նշված որոշմամբ հաստատված «Մաքսային զննման (տեսազննման) ակտ» ձևում՝

ա) անվանման մեջ և տեքստում «(տեսազննման)» բառը փոխարինել «(մաքսային տեսազննման)» բառերով.

բ) «Մաքսային միության մաքսային օրենսգրքի 116-րդ (115-րդ) հոդվածին» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 328-րդ (327-րդ) հոդվածին» բառերով, «Մաքսային միության մաքսային օրենսգրքի 116-րդ հոդվածի 5-րդ կետի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 328-րդ հոդվածի 7-րդ կետի» բառերով.

գ) տեքստում «ՎՀՀ/ ՀՎԳՀ (ԲՆՀ, ԱՆՀ)/ ՀՎՆՀ » բառերը փոխարինել «ՀՎՀՀ/ՎՀՀ/ԲՆՀ, կամ ԱՆՀ/ՀՎՆՀ, կամ ՀՎԱՆՀ/ՀՎՆՀ և ՀԿՊԾ» բառերով.

դ) «նշվում են» բառից հետո ավելացնել «մաքսային» բառը.

ե) «Վերցվել են փորձանմուշներ և նմուշներ» բառերը փոխարինել «Ընտրվել են ապրանքների փորձանմուշներ և (կամ) նմուշներ» բառերով:

8. Նշված որոշմամբ հաստատված «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ուղեկցվող ուղեբեռով տեղափոխվող ապրանքների մաքսային զննման (տեսազննման) ակտ» ձևում՝

ա) անվանման մեջ «(տեսազննման)» բառը փոխարինել «(մաքսային տեսազննման)» բառերով, «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.

բ) տեքստում համապատասխան հոլովով «(տեսազննում)» բառը փոխարինել համապատասխան հոլովով «(մաքսային տեսազննում)» բառերով.

գ) «(ՄՀՏՄ-ի կիրառմամբ)» բառերը փոխարինել «(մաքսային հսկողության տեխնիկական միջոցների կիրառմամբ՝ —————————)» բառերով, «Մաքսային միության մաքսային օրենսգրքի 116-րդ հոդվածի 5-րդ կետի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 328-րդ հոդվածի 7-րդ կետի» բառերով, «ԱՀԿ» հապավումը փոխարինել «անձնական համարակալված կնիք» բառերով.

դ) նշված ակտի լրացուցիչ թերթի ձևում՝

անվանման մեջ՝ «(տեսազննման)» բառը փոխարինել «(մաքսային տեսազննման)» բառերով, «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.

«(տեսազննման)» բառը փոխարինել «(մաքսային տեսազննման)» բառերով:

9. Նշված որոշմամբ հաստատված «Անձնական մաքսային զննում իրականացնելու մասին ակտ» ձևում՝

ա) անվանումից հանել «իրականացնելու մասին» բառերը.

բ) տեքստում համապատասխան հոլովով «(անձնական զննում)» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «(անձնական մաքսային զննում)» բառերով.

գ) «Մաքսային միության մաքսային օրենսգրքի 117-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 329-րդ հոդվածով» բառերով, «մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.

դ) «տեխնիկական միջոցների» բառերից հետո ավելացնել «մաքսային հսկողության» բառերը.

ե) «արձանագրությանը» բառը փոխարինել «ակտին» բառով:

10. Նշված որոշմամբ հաստատված «Շինությունների և տարածքների մաքսային տեսազննման ակտ» ձևում՝

ա) «Մաքսային միության մաքսային օրենսգրքի 119-րդ հոդվածի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 330-րդ հոդվածի» բառերով.

բ) հանել «(հրահանգչական ցուցումի)» բառերը.

գ) «(կարգադրագրի, ստուգում նշանակելու մասին ակտի)» բառերը փոխարինել «արտագնա մաքսային ստուգման անցկացման մասին (կարգադրագրի)» բառերով, «Մաքսային միության մաքսային օրենսգրքի 101-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 346 հոդվածով» բառերով:

11. Նշված որոշմամբ հաստատված «Փորձանմուշների և նմուշների ընտրության մասին ակտ» ձևում՝

ա) անվանման մեջ «և նմուշների» բառերը փոխարինել «և(կամ) ապրանքների նմուշների» բառերով.

բ) տեքստում համապատասխան հոլովով «փորձանմուշներ (նմուշներ)» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «ապրանքների փորձանմուշներ և (կամ) նմուշներ» բառերով.

գ) I բաժնում՝

«կամ նրանց ներկայացուցիչներ» բառերից հետո ավելացնել «, փոստային կապի նշանակված օպերատորի ներկայացուցիչ (միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների փորձանմուշների և (կամ) նմուշների ընտրության դեպքում)».

«Մաքսային միության մաքսային օրենսգրքի 101-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 346 հոդվածով» բառերով, «Մաքսային օրենսգրքի 144-րդ հոդվածին» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 393-րդ հոդվածով» բառերով, «առարկաների» բառը փոխարինել «օբյեկտների» բառով.

դ) II բաժնում «ապրանքների փորձանմուշների (նմուշների)» բառերը փոխարինել «ապրանքների փորձանմուշների և(կամ) նմուշների» բառերով.

ե) IV բաժնում «առարկաների» բառը փոխարինել «օբյեկտների» բառով, «արագ փչացող» բառերը փոխարինել «արագ փչացման ենթակա» բառերով, «արագ փչացող» բառերը փոխարինել «արագ փչացման ենթակա ապրանքների, -» բառերով.

զ) V բաժինը «ներկայացուցիչների» բառերից հետո լրացնել «, փոստային կապի նշանակված օպերատորի ներկայացուցչի (միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների փորձանմուշների և (կամ) նմուշների ընտրության դեպքում)» բառերով:

12. Նշված որոշմամբ հաստատված «Ապրանքների և դրանց վերաբերյալ փաստաթղթերի արգելապահման արձանագրություն» ձևում՝

ա) անվանման մեջ՝ «արգելապահման» բառը փոխարինել «արգելապահման մասին» բառելով.

բ) «Մաքսային միության մաքսային օրենսգրքի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի» բառերով.

գ) նշված արձանագրության «Դարձերես» ձևում՝

առաջին և երկրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Այն ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերը, որոնք վարչական իրավախախտումների կամ հանցագործությունների առարկա չեն կամ վարչական իրավախախտումների կամ հանցագործությունների առարկա են, սակայն չեն առգրավվել կամ արգելանքի տակ չեն դրվել հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական վարույթի վարման) ընթացքում, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, 88-րդ հոդվածի 10-րդ կետով, 98-րդ հոդվածի 5-րդ կետով, 101-րդ հոդվածի 3-րդ կետով, 113-րդ հոդվածի 3-րդ կետով, 133-րդ հոդվածի 5-րդ կետով, 139-րդ հոդվածի 5-րդ կետով, 152-րդ հոդվածի 6-րդ կետով, 161-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերով, 205-րդ հոդվածի 12-րդ կետով, 207-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով, 215-րդ հոդվածի 3-րդ կետով, 240-րդ հոդվածի 4-րդ կետով, 246-րդ հոդվածի 6-րդ կետով, 258-րդ հոդվածի 5-րդ կետով, 259-րդ հոդվածի 7-րդ կետով, 264-րդ հոդվածի 5-րդ և 12-րդ կետերով, 286-րդ հոդվածի 7-րդ կետով և 393-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքերում արգելապահվում են մաքսային մարմինների կողմից: Արգելապահված ապրանքները պահպանման համար տեղավորվում են ժամանակավոր պահպանման պահեստներում, որոնք սահմանվում են մաքսային մարմնի կողմից և սարքավորված են այդպիսի ապրանքների պահպանման համար:

Արգելապահված ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերը մաքսային մարմինների կողմից պահվում են 30 օրացուցային օր, իսկ արագ փչացման ենթակա ապրանքները՝ 24 ժամ: Մաքսային մարմինների կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան արգելապահված ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերը մաքսային մարմինների կողմից պահվում են 3 օրացուցային օր:».

չորրորդից վեցերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արգելապահված ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերը վերադարձվում են հայտարարատուներին, իսկ եթե ապրանքների մաքսային հայտարարագրում չի կատարվել, ապա ապրանքների սեփականատերերին, սակայն այն դեպքերում, երբ սեփականատերն օտարերկրյա անձ է, կամ մաքսային մարմինը չունի ապրանքների սեփականատիրոջ մասին տեղեկություններ, ապա այն անձանց, ում տիրապետման տակ ապրանքները գտնվել են դրանք արգելապահելու պահին՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 381-րդ հոդվածով սահմանված առանձնահատկությունները։

Ապրանքների մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման անհրաժեշտության դեպքում արգելապահված փաստաթղթերն ապրանքի հետ միասին, այդպիսի մաքսային գործառնություններ կատարելու իրավասություն ունեցող անձի հարցման հիման վրա, մաքսային մարմնի կողմից վերադարձվում են այդ անձին մինչև ապրանքների բացթողումը:

Մաքսային մարմինների կողմից արգելապահված և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 381–րդ հոդվածում նշված անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 380–րդ հոդվածի 1-ին և 2–րդ կետերով նախատեսված ժամկետներում չպահանջված ապրանքները ենթակա են իրացման, իսկ 382-րդ հոդվածի 2–րդ կետով սահմանված դեպքերում՝ օգտագործման կամ ոչնչացման՝ Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմնի կողմից արգելապահվել են այդ ապրանքները։».

յոթերորդ և ութերորդ պարբերություններում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով։

13. Նշված որոշմամբ հաստատված «Միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների մաքսային տեսազննում (մաքսային զննում) անցկացնելու մասին ակտ» ձևում «Մաքսային միության մաքսային օրենսգրքի 116-րդ (115-րդ) հոդվածի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 328-րդ (327-րդ) հոդվածով» բառերով, «փոստային կապի օպերատորի» բառերը փոխարինել «փոստային կապի նշանակված օպերատորի ներկայացուցչի» բառերով, «փորձանմուշների և նմուշների» բառերը փոխարինել «ապրանքների փորձանմուշների և (կամ) նմուշների» բառերով:

14. Նշված որոշմամբ հաստատված՝ «Նախնական որոշում՝

ապրանքը ՄՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան դասակարգելու մասին» ձևում՝

ա) անվանման մեջ «ապրանքը ՄՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան դասակարգելու մասին» բառերը փոխարինել «ապրանքի դասակարգման մասին» բառերով.

բ) 6-րդ վանդակում «ըստ ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան» բառերով.

գ) նշված նախնական որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ լրացուցիչ թերթի ձևով՝

 

«Լրացուցիչ թերթ

 

ապրանքի դասակարգման մասին նախնական որոշման

1. Ապրանքի դասակարգման մասին նախնական որոշման գրանցման համարը

2. Ապրանքի դասակարգման մասին նախնական որոշումն ընդունելու ամսաթիվը (օր, ամիս, տարի)

3. Լրացուցիչ թերթի համարը

4. Լրացուցիչ տեղեկություններ

5. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությունը

 

(պաշտոնը)

(ստորագրությունը)

(Ա. Ա. Հ.)

»:

15. «Ապրանքները Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան դասակարգելու մասին նախնական որոշման ձևը լրացնելու կարգ»-ում՝

ա) անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ապրանքը դասակարգելու մասին նախնական որոշման ձևը լրացնելու կարգ».

բ) 1-ին կետում՝ փոփոխությունը վերաբերում է ռուսերենին, «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով, «հավելվածի համաձայն» բառերը փոխարինել «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 260 որոշմամբ հաստատված» բառերով.

գ) 3–րդ կետում՝

3.3-րդ ենթակետում՝

երրորդ պարբերության մեջ «Մաքսային միության մասնակից պետության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության» բառերով.

վեցերորդ պարբերության մեջ «ըստ մաքսային մարմնում ապրանքի դասակարգման» բառերը փոխարինել «մաքսային մարմնի կողմից տրամադրված» բառերով.

3.6-րդ ենթակետում «ըստ ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան» բառերով.

3.8-րդ ենթակետում «մեկնաբանության, ծանոթագրության, պարզաբանման հիմնական կանոնները» բառերը փոխարինել «ՄՄ ԱՏԳ-ի մեկնաբանության, ծանոթագրության, պարզաբանման հիմնական կանոնները» բառերով, «ՄՄ ԱՏԳ ԱԱ» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» բառերով.

3.9-րդ ենթակետում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.

դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ կետեր.

«4. Այն դեպքում, երբ նախնական որոշման ձևը լրացնելիս վանդակներում չկա բավարար տեղ՝ տեղեկություններ ներկայացնելու կամ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ծառայողական նշումներ կատարելու համար, այդ անհրաժեշտ տեղեկությունները և ծառայողական նշումները նշվում են նախնական որոշման լրացուցիչ թերթի (այսուհետ՝ լրացուցիչ թերթ) վրա: Ընդ որում, նախնական որոշման համապատասխան վանդակում կատարվում է նշում. « ՏԵ՛Ս ԼՐԱՑՈՒՑԻՉ ԹԵՐԹԸ».

5. Նախնական որոշման լրացուցիչ թերթը լրացվում է հետևյալ կարգով՝

5.1. 1-ին վանդակում նշվում է նախնական որոշման գրանցման համարը.

5.2. 2-րդ վանդակում նշվում է նախնական որոշումն ընդունելու ամսաթիվը.

5.3. 3-րդ վանդակում նշվում է նախնական որոշման հերթական համարը.

5.4. 4-րդ վանդակում նշվում է նախնական որոշման համապատասխան վանդակի լրացուցիչ տեղեկությունները.

5.5. 5-րդ վանդակում նախնական որոշումը ստորագրելու լիազորություն ունեցող մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից դրվում է ստորագրություն, ինչպես նաև նշվում է նրա պաշտոնը, ազգանունը և անվան սկզբնատառերը:».

ե) նշված կարգի հավելվածը ճանաչել ուժը կորցրած:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.04.2018, թիվ 58 01.09.2018, թիվ 84
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան