Գլխավոր տեղեկություն
Համար
N 1392-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.10.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.10.23/73(1526) Հոդ.943
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.10.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հոկտեմբերի 2019 թվականի N 1392-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1678-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ և 35-րդ հոդվածները, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 16-րդ կետը, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների գործունեության համակարգման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհուրդ ստեղծելու, խորհրդի կանոնադրությունը հաստատելու և գործադիր մարմնի մասին» N 1678-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) որոշման 3-րդ կետում «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեին» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին (այսուհետ՝ Ջրային կոմիտե)» բառերով.

2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

3) որոշման N 2 հավելվածի՝

ա. 18-րդ կետում «գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեում: Կանոնակարգող խորհուրդը կարող է ընդունել որոշում հաջորդ նիստի անցկացման այլ տեղի մասին:» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախատեսված վայրում:» բառերով,

բ. 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Նախարարությունը ներկայացնող կանոնակարգող խորհրդի անդամի թեկնածությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարը:»,

գ. 25-րդ կետում «բնագավառի մասնագետների» բառերը փոխարինել «բնագավառի գործող կազմակերպությունները ներկայացնողների (բացառությամբ ոռոգման ջրամատակարար կազմակերպությունների)» բառերով,

դ. 26-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

ե. 28-րդ և 29-րդ կետերում «գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը» բառերով,

զ. VII գլուխն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 15

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1392-Ն որոշման

 

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2002 թվականի

հոկտեմբերի 17-ի N 1678-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (կանոնակարգող խորհրդի նախագահ)

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչ

Ջրային կոմիտեի նախագահ

Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ

ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ

Բնագավառի գործող կազմակերպությունների երեք ներկայացուցիչ (բացառությամբ ոռոգման ջրամատակարար կազմակերպությունների)

Արմավիրի մարզպետ

Արարատի մարզպետ

Արագածոտնի մարզպետ

Կոտայքի մարզպետ

Շիրակի մարզպետ»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան