Գլխավոր տեղեկություն
Համար
N 1538-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

          

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 նոյեմբերի 2019 թվականի N 1538-Ա

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 87-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 6-ի «Անհատույց սեփականության իրավունքով գույք հանձնելու և քանդման (ապամոնտաժման) աշխատանքներ կազմակերպելու մասին» N 87-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 1-ին և 3-րդ կետերում «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով․

2) որոշման 4-րդ կետը «քաղաքապետին» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն որոշման հավելվածում ներառված համայնքների ղեկավարներին» բառերով.

3) որոշման 5-րդ կետը «տարածքային կառավարման և զարգացման նախարարին ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ու Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին» բառերով.

4) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-23-րդ կետերով.

               

«

7.

«Երևանի Ալ. Բլոկի անվան N 122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ քաղ.Երևան, Արզումանյան 5

8.

«Երևանի Ջ. Աբրահամյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ քաղ. Երևան, Լուկաշինի 1-ին փող.,
5 շենք

9.

«Երևանի Մ. Գալշոյանի անվան N 148 ավագ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ քաղ. Երևան, Սունդուկյան փող.,
78 շենք

10.

«Պտղունքի Տիգրան Մեծի անվան դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Արմավիրի մարզ, գ. Պտղունք,
Հ. Շիրազի 46

11.

«Արթիկի N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Շիրակի մարզ, Անկախության
 փող., 15

12.

«Գեղհովիտի N 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Գեղարքունիքի մարզ,
Գեղհովիտի համայնք

13.

«Հրազդանի N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Կոտայքի մարզ, Սպանդարյան փող., 72, քաղ. Հրազդան,

14.

«Վանաձորի Րաֆֆու անվան N 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Լոռու մարզ , քաղ. Վանաձոր, Չուխաջյան 24-1

15.

«Աբովյանի N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան
Տարտուի փող., 1/15 շենք

16.

«Ճամբարակի N 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Ճամբարակ

17.

«Մասիսի N 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Արարատի մարզ, քաղ. Մասիս,
Դպրոցականների փող., 24 շենք

18.

«Փարաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Արմավիրի մարզ, Երևանյան փող., 37, գ. Փարաքար,

19.

«Գանձաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Տավուշի մարզ, գ. Գանձաքար,
18 փող., շենք 1

20.

«Փոքր Վեդու միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Արարատի մարզ, գ. Փոքր Վեդի

21.

«Ալավերդու N 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Լոռու մարզ, քաղ. Ալավերդի
Ջրավազանի փող., 7/1 շենք

22.

«Օհանավանի Ս. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Օհանավան

23.

«Հովտաշատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

ՀՀ Արարատի մարզ, գ. Հովտաշատ, Բաղրամյան 110

»:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 11

Երևան