Գլխավոր տեղեկություն
Համար
N 978-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.11.2019-15.12.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հոկտեմբերի 2015 թվականի N 978-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ՍԱԴԱԽԼՈ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆ» ԱՆՑՄԱՆ ԿԵՏԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ` ԴԵԲԵԴ ԳԵՏԻ ՎՐԱ ՆՈՐ ԿԱՄՐՋԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 135-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 12-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 482-Ն և 2013 թվականի օգոստոսի 1-ի N 834-Ն որոշումների, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև 2014 թվականի դեկտեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ» համաձայնագրի պահանջների կատարումն ապահովելու նպատակով՝

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև 2014 թվականի դեկտեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ» համաձայնագրով նախատեսված համատեղ հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև գտնվող պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետի տարածքում նոր կամրջի կառուցման աշխատանքները համակարգող միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 135-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 21

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

հոկտեմբերի 21-ի N 978-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ՍԱԴԱԽԼՈ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆ» ԱՆՑՄԱՆ ԿԵՏԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ` ԴԵԲԵԴ ԳԵՏԻ ՎՐԱ ՆՈՐ ԿԱՄՐՋԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ

Բ. Բադալյան

- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ

 

Շ. Քոչարյան

- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահի տեղակալ

 

Ա. Ավանեսյան

- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ, հանձնաժողովի անդամ

 

Շ. Ներսիսյան

- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, հանձնաժողովի անդամ

 

Ա. Հովսեփյան

- Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության գիտատեխնիկական քաղաքականության բաժնի պետ, հանձնաժողովի անդամ

 

Վ. Գրիգորյան

- Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու, հանձնաժողովի անդամ

 

Մ. Մայիլյան

- Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայող, հանձնաժողովի անդամ

 

Ք. Ղալեչյան

- «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հանձնաժողովի անդամ

 

Ռ. Թադևոսյան

- Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչ, դիտորդի կարգավիճակով (համաձայնությամբ)

 

Ա. Աշջյան

- Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի «ՀՀ պետական սահմանի` «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի համակարգող, դիտորդի կարգավիճակով (համաձայնությամբ)

 

Ա. Սահակյան

- «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության Բագրատաշենի կամրջի ծրագրի ղեկավար, հանձնաժողովի քարտուղար

          (հավելվածը փոփ. 22.06.16 N 547-Ա, փոփ., խմբ. 19.04.17 N 377-Ա, փոփ. 08.11.17 N 1278-Ա,  խմբ. 04.11.19 N 1593-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան